Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑԱՎ, ՄՆԱՑ… ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

11/12/2015
- 11 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հակառակ տարածված կարծիքին, թե Հայաստանում տեղի ունեցած համապետական քվեարկություններից միակ արդարը առաջին նախագահական ընտրություններն են եղել, ես համաձայն չեմ, թեեւ ոչ մի առարկություն չունեմ դրա արդյունքում ընտրված մեր առաջին նախագահի լեգիտիմության վերաբերյալ: Նա բառի իսկական առումով չուներ մրցակից: Բայց անձամբ տեսել եմ քվեները հաշվելու ժամանակ բազմաթիվ ու բազմապիսի քվեաթերթիկներ Աբովյան քաղաքի ընտրատեղամասերում, որոնց վրա քվեարկողները տարբեր մակագրություններ էին թողել, որոնցից ամենատարածված հետեւյալն էր. «Բայց առանց ՀՀՇ-ի»…

Մյուս կողմից, ինձ միշտ զարմացրել են մեր ոխերիմ հարեւան թուրքերը. լինելով մեզնից ավելի խարդախ (ժողովուրդն ավելի դիպուկ բառ ունիՙ «դաղալ»), հիշողությանս մեջ չի արձանագրվել որեւէ փաստ Թուրքիայում կայացած քվեարկության արդյունքների կեղծման մասին, հակառակ այն իրողության, որ Թուրքիայում ամեն մի ընտրություն, մեծ կամ փոքր, անցել եւ անցնում է բռնարարքների եւ ահաբեկչությունների պայմաններում, ինչպես նախագահական վերջին ընտրությունները: Սակայն, կրկնում եմ, քվեարկությունների արդյունքների ուռճացման, պակասեցման կամ կեղծման վերաբերյալ որեւէ փաստ հայտնի չէ այդ երկրում կատարվող իրադարձություններին հետեւողիս: Ինչպե՞ս են թուրքերը հասել դրան: Նախանձել կարելի է:

Մեր մեջ ընդունված է ասել, որ սերունդ է պետք փոխվի, որպեսզի մեզ մոտ էլ կայանա, ամբողջատիրության պայմաններում ծնված-մեծացներից հետո, ազատ մտածող, խարդախություն չհանդուրժող, ինքնավստահ, վերջապեսՙ իսկական քաղաքացիական հասարակություն: Բերում են Մովսեսի օրինակը, որ 40 տարի շարունակ հրեաներին թափառեցրեց Սինայի անապատներում մինչեւ դեպի Ավետյաց երկիր առաջնորդելը, քանի որ սերունդ պետք է փոխվեր, եւ ինքն էլ չհասավ նոր երկիր, քանի որ հին սերնդից էր: Մինչդեռ մեր երկրում, անկախությունից 25 տարի հետո, սերունդը փոխվում է, փոխվել է արդեն: Բայց: Ինչպե՞ս անել, որ…

Ուսանողներիցս մեկը, որին հանձնարարել էի, ինչպես իր համակուրսեցիներին, անպայման մասնակցել դեկտեմբերի 6-ի քվեարկությանը եւ ընտրական տեղամասից ռեպորտաժ պատրաստել, երկուշաբթի օրը բերեց նյութը: Կյանքում առաջին անգամ ընտրությունների մասնակցող եւ հեռավոր շրջանից եկած այդ երիտասարդը, Երեւանում ընտրական տեղամասում իր անվանը չհանդիպելուց հետո, որտեղ նախապես եղել էր համապատասխան փաստաթղթերով եւ գրանցել տվել իր անունը, հուսախաբՙ վերադառնում է տուն, որտեղ տեղեկացնում են, որ ինքն արդեն քվեարկել է իր հայրենիՙ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում: Ընդամենը 19 տարեկան այդ երիտասարդին ի՞նչ բացատրություն տալ: Այսուհետեւ կհավատա՞ նա իմ եւ մյուս դասախոսների ասածներին, դեմոկրատիզմի մասին մեր քարոզներին, արդարամտության եւ արդարասիրության հաղթանակին:

Ի՞նչ ենք սովորեցնում մեր նորահաս սերունդին: Նրանց ե՞ւս 20 կամ 40 տարի է պետք Ավետյաց երկիր հասնելու համար…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՄԱՐԴԸ ԿԱՐՈՂ Է ԱՊՐԵԼ 200 ՏԱՐԻ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՐԴԸ ԿԱՐՈՂ Է ԱՊՐԵԼ 200 ՏԱՐԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական