Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱՐՈ ՓԱՅԼԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԵՋԼԻՍՈՒՄ ԿՐԾՔԻՆ ԿՐՈՒՄ ԷՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ԱՆՄՈՌՈՒԿԸ

04/12/2015
- 04 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱԴՅԱՆ

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր պոլսահայ Գարո Փայլանը նախօրեին մեջլիսում իր ելույթը սկսեց հայերեն «Բարեւ ձեզ»-ով:

Հայազգի պատգամավորի ելույթը մեկը մյուսի հետեւից տարածվեց առաջատար լրատվամիջոցներով եւ համացանցով, իսկ հայկական կայքէջերի համար դա մի իսկական գլխագիր էր: Հիրավի, թուրքական խորհրդարան Գարո Փայլանի մուտքը իրադարձություն էր հայության համար, որն իր նախադեպը չէր ունեցել:

Թուրքիայի ընդդիմադիր պատգամավորները վերջերս կտրուկ փորձության են ենթարկում մեջլիսին. պետք չէ մոռանալՙ օրեր առաջ Թուրքիայի նոր խորհրդարանի երդման արարողության ժամանակ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության քուրդ պատգամավոր Լեյլա Զանանը յուրովի խմբագրեց պատգամավորների երդման տեքստը. նա երդումը սկսեց քրդերենով, իսկ տեքստում գրված «թուրք ժողովուրդ» բառը ընթերցեց «Թուրքիայի ազգեր»…

Նախօրեին, երբ Գարո Փայլանը մեջլիսի ամբիոնից իր ցավն էր հայտնում Դիարբեքիրի Սուր գավառում սպանված քուրդ փաստաբան Թահիր Էլչինի մահվան առիթով եւ դատապարտում էր լրագրողներՙ Ջան Դյունդարի եւ Էրդեմ Գյուլի ձերբակալության փաստը, նաՙ հայազգի պատգամավորը, կրծքին կրում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմուռուկը: Այս իրողությունը հանրության աչքից կարծեքՙ վրիպել է…

Պատգամավորի ելույթի ժամանակ մեջլիսի նախագահ Իսմայիլ Կահրամանը հայտարարեց, որ ոչ ոքի թույլ չի տա վիրավորել երկրի հեղինակությունը: Վերջինիս հակադարձելովՙ Փայլանն ասաց. «Այդ պետականության հեղինակության վրա երեք մատ փոշի է նստած, մենք այդ փոշին ենք մաքրում»:

Իր խոսքի ավարտին հայազգի համարձակ պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիսի ամբիոնից ներկա եւ նախորդ իշխանավորներին մեղադրեց Հայոց ցեղասպանության մեղսակցության ու հանցագործության անպատժելիության մեջ, եւ դա նա արեց չափազանց դիվանագիտորենՙ ասելով. «Դժբախտաբար, մեր պետական պաշտոնյաներն արդեն 100 տարի է, ինչ շատ հանցագործությունների անմիջական մասնակիցն են, սակայն նրանցից եւ ոչ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրել: Քանի հանցագործությունները չեն պատժվում, դրանք կկրկնվեն»:

Տեսանյութըՙ https://www.youtube.com/ watch?v=lt1nO7gGDQU

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿՐԱԿՈՑԸ

Հաջորդ գրառումը

ԲԵԼԳԻԱՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՇՈԿԻՑ ՄԻՆՉԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՈԿ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԲԵԼԳԻԱՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՇՈԿԻՑ ՄԻՆՉԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՈԿ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական