Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՆ ՎԱՅՐ Է ԳՑՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՍՈՒ-24-Ը, ԻՍՐԱՅԷԼԸ ՀԱՐՈՒԱԾՈՒՄ Է ՍԻՐԻԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ…

27/11/2015
- 27 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան

«Ո՞վ ո՞վ է «Սիրիական պատերազմում»

Նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի Ֆ-16 կործանիչ ինքնաթիռները (այլ տուեալներովՙ ՀՕՊ-ի զենիթային համակարգերը) 6 կմ բարձրութիւնից վայր են գցել Սիրիայում ահաբեկիչների դէմ պայքարող ռուսական Սու-24 ռազմաճակատային ռմբակոծիչը: Թուրքերը պատճառաբանել են, թէ իբր Սու-24-ը 6 վայրկեան խախտել է թուրքական օդային տարածքը: Ռուսական կողմը ժխտում է խախտման փաստը… BBC-ն հաղորդում է, թէ խփուած ինքնաթիռի 2 օդաչուն էլ կատապուլտով դուրս են նետուել: Ըստ որոշ տեղեկութիւնների, թուրք-սիրիական սահմանի մօտ Ասադի դէմ մարտնչող սիրիական թուրքմենները գնդակահարել են նրանց անկարգելով (պարաշիւտով) վայր իջնելիս կամ արդէն գետնի վրայ: Արդիւնքում միջազգային ամենաբարձր ատեաններում քննարկւում է օդանաւի խոցման հարցը: ՆԱՏՕ-ի խորհուրդը քննարկելու է դաշինքի անդամիՙ Թուրքիայի կատարած գործողութիւնն ընդդէմ ՌԴ-ի: Մոսկուան կարող է նաեւ շատ ցաւալի պատասխան հարուած հասցնել: Այս ամէնը ո՞ւր կարող է տանել տարածաշրջանը…

Պուտինը սա անուանել է ոճիր, հարուած Ռուսաստանի թիկունքին եւ Թուրքիայի բացայայտ անցում ԻԼԻՊ-ի կողմը: ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնը պաշտօնապէս բողոք է յայտարարել: ԱԳ նախարար Լաւրովի այցը Թուրքիա չեղեալ է յայտարարուել: Իտալիան եւս յայտարարել է, թէ իր այս քայլով Թուրքիան պաշտպանում է ԻԼԻՊ-ին:Գերմանական բունդեսթագի «ձախերի» ֆրակցիայի առաջին փոխնախագահը յայտարարել է, թէ թուրքական կառավարութիւնը «հանեց իր դիմակը»…

Միայն քաղաքականապէս կոյրը կարող էր չտեսնել, որ Թուրքիան ԻԼԻՊ-ի հովանաւորը, սնողն ու ուղղորդողն է: Կամՙ դրանցից գոնէ մէկը…

Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է արել թուրքական կողմինՙ լեզու գտնել ռուսական կողմի հետ եւ մեղմել վերջինիս զայրոյթը: Իսկ ամերիկեան կողմը յայտարարել է, թէ 2015թ. հոկտեմբերի 20-ի ռուս-ամերիկեան փոխըմբռնման յուշագիրըՙ Սիրիայի օդային տարածքում փոխգործակցութեան մասին, չի տարածւում այլ սուվերէն պետութիւնների, տուեալ դէպքումՙ Թուրքիայի օդային տարածքի վրայ, որն էլ օգտուել է ինքնապաշտպանութեանՙ միջազգայնօրէն ընդունուած իր իրաւունքից…

Անշուշտ, թուրքական հարուածը Սիրիայում գործող ռուսական օդուժին պատահական չէ: Թուրքերը, ամենաբարձր մակարդակով, սպառնում էին այսպէս վարուել ռուսների նկատմամբ 30.09.2015թ.-ից, այսինքնՙ այն ժամանակուանից ի վեր, ինչ Ռուսաստանը հզօր ՌՕՈՒ խմբաւորում է տեղակայել Սիրիայում եւ հարուածներ է հասցնում հակակառավարական ուժերինՙ ի մասնաւորի ԻԼԻՊ-ին…

Այսպիսով սիրիական պատերազմը եւ, յատկապէս, Սիրիային օգնելու նպատակով ՌԴ կողմից անցկացուող ՌՕՈՒ գործողութիւնը դարձան այն «լակմուսի թուղթը», որը բացայայտում է , թէ «ո՞վ ո՞վ է» Մերձաւոր Արեւելքում…

Այս առումով հետաքրքրական է նաեւ միջազգային լրատուադաշտում յայտնուած հետեւեալ տեղեկատւութիւնը…

30.10.2015թ. եւ 01.11.2015թ. Իսրայէլը, օդուժի հարուածների 2 շարք է ուղղել ընդդէմ Սիրիայի պետական ռազմական օբյեկտների, որտեղ կային զէնքեր, որոնք, իբր, նախատեսուած էին Լիբանանի «Հըզբոլլահ» շիա մարտական խմբաւորման համար: Այս տեղեկատւութիւնը հրապարակել է հանրայայտ IHS մասնաւոր վերլուծական կազմակերպութիւննՙ իր Janes Defence Weekly ռազմական վերլուծական-տեղեկատուական պարբերականի 11.11.2015թ. համարում: (HIS JDW, 11.11.2015, vol.52, issue 45, page 16):

Ըստ JDW-ի, սիրիական ընդդիմութեանը մերձ մի քանի լրատուական աղբիւրներ հաղորդել են, թէ իսրայէլական օդուժն օգտագործել է հեռահար հրթիռներ, որոնք արձակուել են հարեւան Լիբանանի հանրապետութեան օդային տարածքիցՙ նպատակ ունենալով խոցել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից հիւսիս գտնուող Քալամուն շրջանի պետական ռազմական օբյեկտները:

Իսրայէլական օդուժի հարուածների 1-ին ալիքի մասին տեղեկացրել է սիրիական ընդդիմութեան ճամբարին պատկանող «Սիրիա մուբաշեր» լրատուամիջոցը: Այդ հարուածները կատարուել են 30.10.2015թ. ժ.11:00-ին: Մէկ այլ հակակառավարական լրատուամիջոցՙ «Ալ-հալ»-ը, մեջբերելով տեղացի ընդդմիադիր մի գործչի խօսքերը, նշում է, որ իսրայէլական կողմը հարուածել է Դամասկոսից 55 կմ դէպի հիւսիս գտնուող Ռաս ալ-Այն բնակավայրի մօտ գտնուող «Հըզբոլլահի» դիրքերին, ինչպէս նաեւ Սիրիայի պետական բանակի 155-րդ բալիստիկ հրթիռային բրիգադի տեղակայման վայրին, որը գտնւում է Քութայֆահ բնակավայրից հարաւ-արեւմուտք: Հաղորդւում է նաեւ, թէ ամենայն հաւանականութեամբ իսրայէլական հարուածների արդիւնքում ոչնչացել է «Սկադ» տեսակի բալիստիկ հրթիռներ պարունակող 3 ռազմապահեստ:

Հարաւային Լիբանանի անվտանգութեան ուժերի աղբիւրներն իրենց հերթին հաղորդել են, թէ հոկտ.ի 30-ին Լիբանանի օդային տարածքի անսովոր մեծ քանակութեամբ խախտումներ են յայտնաբերել:

Ահա այսպէս կոչուած «քաղաքացիական պատերազմի» սկսուելուց ի վեր, այսինքնՙ գրեթէ 4 ու կէս տարի շարունակ իսրայէլական ռազմական ինքնաթիռները, տարբեր առիթներով մի քանի անգամ արդէն Սիրիայի տարածքի խորքին ուղղուած հրթիռներ են արձակել Լիբանանի օդային տարածքից:

Ի դէպ, Սիրիայի պետական զինուած ուժերն իրենց սպառազինութեան մէջ ունեն ռուսական արտադրութեան բաւական կատարեալ ՀՕՊ համակարգեր: Ցաւալին այն է, որ վերջին տարիներին սիրիական հակաօդայինները կա՛մ ի վիճակի չեղան, կա՛մ չցանկացան հարեւան պետութեանՙ Լիբանանի օդային տարածքում խոցել իսրայէլական ռազմական ինքնաթիռները…

Վերադառնանք JDW-ի հաղորդմանը: Իսրայէլական օդուժի վերջերս տեղի ունեցած ակտիւացման ժամանակՙ Սիրիային ուղղուած հարուածների երկրորդ ալիքը իրականացուել է նոյեմբերի 1-ի երեկոյեան: «Հըզբոլլահի» կողմնակից «Մուլհաք» լրատուական գործակալութիւնն իր աղբիւրների հիման վրայ տեղեկացնում է, թէ Լիբանանի օդային տարածքից գործող իսրայէլական օդուժը դարձեալ հարուածել է սիրիական պետական բանակի 155-րդ հրթիռային բրիգադին: Ուշագրաւ է, որ այդ հարուածների հետեւանքով զոհուել է «Հըզբոլլահ» ռազմական խմբաւորման 6 զինեալ: Այդ մասին հաղորդում են Լիբանանի անվտանգութեան ուժերի աղբիւրները:

Ընդգծենք, որ ո՛չ Իսրայէլը, ո՛չ Սիրիայի իշխանութիւնները եւ ո՛չ էլ «Հըզբոլլահը» չեն մեկնաբանել վերոյիշեալ օդային հարուածների մասին հաղորդումները…

Ի դէպ, Սիրիայի իշխանութիւնները նախկինում տեղեկացրել են, թէ Իսրայէլը հարուածներ է հասցրել, բայց չեն հաստատել իսրայէլական կողմից կատարուած մի շարք այլ հարուածների մասին, որոնց վերաբերեալ տեղեկութիւններ են յայտնուել համաշխարհային լրատուադաշտում…

Իսրայէլական պաշտօնեաները չեն մեկնաբանում իրենց օդուժի կատարած օդային հարուածները, բաւարարուելով նրանով, որ նշում են, թէ Իսրայէլը թոյլ չի տայ, որպէսզի արդիական հզօր զէնքերը Սիրիայից յայտնուեն «Հըզբոլլահի» ձեռքերում…

Վարչապետ Նաթանիահուն մինչ այդ, հոկտ.ի 2-ին յայտնել էր, որ, հաւանաբար, Իսրայէլին չի յաջողուել խոչընդոտել արդիական հզօր զէնքերի բոլոր տեսակի փոխանցումները Սիրիայից դէպի Լիբանան, որի արդիւնքում «Հըզբոլլահը» մաքսանենգ ճանապարհով ստացել է «Պանցիր-Ս1» զենիթային համակարգերը եւ «Եախոնտ» հականաւային հրթիռները:

Եթէ հաստատուի, որ Իսրայէլն իրօք օդային հարուածներ է հասցրել, ապա դրանք առաջին հարուածներն են սեպտ.ի 30-ից ի վեր…

Իսրայէլի հասցրած հարուածները կարող են դիտուել որպէս հրէական պետութեան յստակ դիրքորոշում ՙ շարունակել թիրախ համարել զէնքի փոխադրումները, չնայած Ռուսաստանի ռազմական ներկայութեանը Սիրիայում…

JDW-ն հարց էր դնում, որ այնուամենայնիւ, պարզ չէ, թէ որքան ժամանակ Ռուսաստանը կհանդուրժի Իսրայէլի կողմից այսպիսի հարուածների շարունակումը: Ռուսաստանը կարող է զայրանալ, որ Իսրայէլը, ռուսական զօրքերի տեղակայման վայրերից ոչ հեռու ռազմաօդային գործողութիւններ իրականացնելով վտանգում է Սիրիայում գործող ռուս զինծառայողների կեանքը: Եւ ահաՙ տեղի ունեցաւ թուրքական վերոյիշեալ ոճիրն ընդդէմ Ռուսաստանի…

JDW-ն նաեւ ենթադրութիւն է յայտնել, որ Ռուսաստանը կարող է պատասխան գործողութիւններ կատարել Իսրայէլի դէմՙ ռադիոէլեկտրոնային պայքարով խախտելով վերջինիս ռազմական ինքնաթիռների կապը եւ հրթիռների ուղղորդումը, ինչպէս նաեւ ուժեղացնելով Սիրիայի պետական բանակի հակաօդային ուժերըՙ տրամադրելով «Պանցիր-Ս1»-երի լրացուցիչ խմբաքանակներ…

Տեղեկացնենք, որ ըստ միջազգային յայտնի ռազմավերլուծական-տեղեկատուական կազմակերպութիւններից մէկիՙ Ստոկհոլմի միջազգային խաղաղութեան հետազօտութիւնների ինստիտուտի (Stockholm International Peace Research Institute, SIPRI) տեղեկութիւնների, Սիրիայի պետական բանակը 2008-2011թթ. Ռուսաստանից արդէն ստացել էր 36 համալիր «Պանցիր-Ս1»: Ընդ որումՙ 2006թ. ռուս-սիրիական պայմանագրով նախատեսւում էր Սիրիային մատակարարել մինչեւ 50 «Պանցիր-Ս1»: Վերջինս կարող է խոցել օդային նպատակակէտերը մինչեւ 20 կմ հեռաւորութեան եւ մինչեւ 15 կմ բարձրութեան վրայ:

Ամփոփելով, կարող ենք ասել, որ ո՛չ թուրքերի բացայայտ հակառուսական գործողութիւնները, ո՛չ Իսրայէլի եւ միւս պետութիւնների հակասիրիական ամբողջ գործունէութիւնը չեն կարող ստիպել Ռուսաստանին նահանջելու իր նախանշած ուղուցՙ Սիրիայի պաշտպանութիւնից : Ռազմական ուժով պաշտպանելով սիրիական պետութեան գոյութեան իրաւունքն ու ամբողջականութիւնը Ռուսաստանը պաշտպանում է ոչ միայն Մերձաւոր Արեւելքում իր սեփական կենսական շահերը: Ռուսաստանը պաշտպանում է Պուտինիՙ տարիներ առաջ հռչակած բազմաբեւեռ աշխարհի գաղափարըՙ ընդդէմ միաբեւեռ աշխարհի մինչեւ վերջերս գործած մոդելի: Եւ այդտեղ նա ունի բաւական լուրջ միջազգային դաշնակիցներ…

Այնպէս որ, սա գուցէ կարող է լինել Թուրքիայի վերջի սկի՞զբը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐԳՈՒՏ ԷՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍԻՆ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԳՐՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ՍՈՒ-24»-Ի ՈՉՆՉԱՑՈՒՄԸՙ «ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՐՎԱԾ ՌԴ ԹԻԿՈՒՆՔԻՆ»

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

«ՍՈՒ-24»-Ի ՈՉՆՉԱՑՈՒՄԸՙ «ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՐՎԱԾ ՌԴ ԹԻԿՈՒՆՔԻՆ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական