Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՃՃՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ

27/11/2015
- 27 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հայերս մի բնական ազգակցական կապ ենք զգում Եվրոպայի հետ: Զգում ենք, որ դարերի ընթացքում, հատկապես մշակութային առումով, Հայաստանը իր յուրահատուկ, իրական տեղն է զբաղեցրել Եվրոպայում: Բայց այդ զգացումը, դժբախտաբար, շատ անգամներ խախտվել է ռեալպոլիտիկիՙ իրական, գործնական քաղաքականության կողմից, որովհետեւ եվրոպական երկրները հետապնդում են իրենց քաղաքական շահերըՙ հաճախ անտեսելով Հայաստանին:

Միեւնույն խորհրդանշական զգացումը բազմաթիվ հայեր տածում են նաեւ Վրաստանի նկատմամբՙ համարելով, որ Հարավային Կովկասի միակ քրիստոնյա երկիրը լինելով, այն պետք է որ Հայաստանի բնական դաշնակիցը լինի: Բայց ժամանակակից պատմությունը քանիցս ցույց է տվել, որ Թբիլիսին իր քաղաքականությունն ու տնտեսական շահերը համակարգում է առավելապես իր մահմեդական հարեւաններիՙ Անկարայի եւ Բաքվի հետՙ ի հաշիվ Հայաստանի:

Վերջին շրջանում Եվրոպայում կատարվող որոշ զարգացումներ Հայաստանի քաղաքականությունը մշակողներին հասկացրին, որ դիվանագիտական ոլորտում շատ հաճախ Հայաստանը, լավագույն դեպքում, որբ է: Այդ զարգացումները երկու գլխավոր հարցերի շուրջ էին պտտվում: Առաջինը մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ECHR) վճիռն էր, որը դեմ գնալով Շվեյցարիայի դատարանի որոշմանը, արդարացրեց Դողու Փերինչեքին, եւ երկրորդըՙ Եվրոխորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի (PACE) առաջարկըՙ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

Եվրոպան Հայաստանին նախատում է կամ արհամարհում, քաղաքական դյուրաբեկ ծանծաղուտի մեջ գտնվելու եւ Ռուսաստանի հետ իր սերտ հարաբերությունների պատճառներով: Մոսկվան շատ քիչ անգամ է փոխհատուցում Հայաստանին համաշխարհային քաղաքական արենայում, այդ սերտ հարաբերությունների համար:

ECHR-ը հոկտեմբերի 15-ին վճիռ կայացրեց, որ Փերինչեքին չպետք է հետապնդեին 1915-ի Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Այդ ատյանի դատավորները, ձայների 10-ը 7-ի հարաբերակցությամբ, վճռեցին, որ թուրքական աշխատավորական կուսակցության առաջնորդը չպետք է մեղադրվեր «Հայոց ցեղասպանությունը միջազգային մակարդակով մեծ սուտ է» ասելու համար: Դա ծանր հարված էրՙ հասցված Հայ դատին, որը զրոյի հավասարեցրեց միջազգային ճանաչման արժանացած դատապաշտպաններ Ջեֆրի Ռոբերտսոնի եւ Ամալ Քլունիի ջանքերը: Նաեւ նվազեցրեց նշանակությունը Եվրոխորհրդարանի նախորդ որոշման, որ որպես Ցեղասպանություն էր որակել Օսմանյան Թուրքիայի 1,5 միլիոն հայերի կոտորածը:

Մյուս կողմից դա հաղթանակ էր Թուրքիայի համար, որին միջազգային հասարակությունը քննադատում է խոսքի ազատությունը սահմանափակող երկրի քրեական օրենքի 301 հոդվածի առկայության համար:

Հայ փաստաբանները փորձեցին որոշ բարեհաճ տրամադրություններ գտնել ECHR-ի վճռում, նշելով, որ դատարանը չէր ժխտել Ցեղասպանության փաստը, այլ միայն անդրադարձել էր խոսքի ազատության իրավական գործոնին: Բայց, միեւնույն է, վճռի ազդեցությունը շատ ավելի հեռուն է գնում: Դատարանը հստակ տարբերակել էր Հոլոքոսթի ժխտումը Հայոց ցեղասպանությունը ժխտելուց: Առաջինի յուրահատուկ պատմությունը նշանակում էր, որ որոշ երկրներում նրա ժխտումը միշտ դիտվելու էր որպես «ռասսայական ատելություն սերմանելու ձեւ», ինչը հանցագործություն պետք է համարվի, մինչդեռ Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է դիտարկվի որպես սոսկ խոսքի ազատության դրսեւորում: Սա է եվրոպական արդարության բնույթը:

Այլ զարգացումներ էլ կարող են հետեւել, որովհետեւ դեռ պարզ չէ, թե Շվեյցարիան պահապնելո՞ւ է իր օրենքները, թե՞ վերանայելու է դրանք եւ հարմարեցնելու Եվրոդատարանի վճռի դրույթներին: Ավելին, ECHR-ի վճիռը ջուր է լցնելու ֆրանսիացի այն օրենսդիրների ջրաղացին, ովքեր դեմ էին Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքին: Դիտարկելով նախկին նախագահ Նիկոլա Սարքոզիի հեղհեղուկ դիրքորոշումը, նորընտիր Ֆրանսուա Օլանդը առավել վճռականորեն էր տրամադրված հայերի Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցի նկատմամբ, բայց այն դեռ ֆրանսիական խորհրդարանում քննարկման առարկա չի դարձել եւ ECHR-ի վճիռը կարող է հիմնովին փոխել նրա ճակատագիրը:

Հայաստանին հասցված մյուս հարվածը եկավ PACE-ի կողմից, ով որոշեց միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Բրիտանացի նախկին խորհրդարանականի պատրաստած երեք էջանոց փաստաթուղթը նոյեմբերի 4-ին հավանության արժանացավ PACE-ի քաղաքական հարցերի հանձնախմբի կողմից: Այն խաղաղ կարգավորման համար կոչ է անում դուրս բերել հայկական զորքերը եւ անկանոն միավորումները Լեռնային Ղարաբաղից եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից եւ այդ վայրերում հաստատել Ադրբեջանի ամբողջական ինքնիշխանությունը:

Եթե առաջարկը ժամանակին չկանգնեցվի, այն հայտնվելու է PACE-ի 2016 թվի հունվարին կայանալիք լիագումար նիստում:

Ինչպես երեւում է, Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը շատ ավելի զորեղ է եւ հաջող է գործում, քան Հայաստանի դիվանագիտությունը: Եվրոպայում ավելի լավ ներկայացուցչություն ունենալու պահանջը միշտ էլ այժմեական է եղել եւ շուտափույթ լուծում է ենթադրում: Կոնկրետ այս դեպքում բրիտանացի նախկին պատգամավոր Ոոբերտ Ուոլտերը, ըստ Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի, խայտաբղետ անցյալ է ունեցել: Նրան մեղադրում են Ադրբեջանի կառավարության հետ սերտ կապեր ունենալու մեջ: Նա շարունակաբար պաշտպանել է Բաքվի մարդու իրավունքների մռայլ պատկերը, որն անմիջական քննադատության է ենթարկվել մարդու իրավունքների պաշտպան արեւմտյան բազմաթիվ կազմակերպությունների կողմից: Ուոլտերը ամուսնացած է թուրք մի կնոջ հետ եւ վերջերս ձեռք է բերել Թուրքիայի քաղաքացիություն: Նրա ինքնությունը հաստատող թուրքական նոր փաստաթուղթը անձամբ իրեն է հանձնել Թուրքիայի արտգործնախարար Մեվլուտ Չավուշօղլուն: Դեպքը հիշեցնում է Մեթյու Բրայզային, ով որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ եւ հետագայում Ադրբեջանում Մ. Նահանգների դեսպան մեծ վնաս հասցրեց ղարաբաղյան հիմնախնդրին: Բրայզայի իսկությունը պարզվեց, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի կառավարությունն էր ֆինանսավորել թրքուհու հետ նրա ճոխ հարսանիքը:

Դժբախտաբար, Հայաստանը նման միջոցներ չունի շռայլելու եւ իր դատը աշխարհին ներկայացնելու համար ստիպված է կանխիկ փողի կամ խավիարի փոխարեն հույսը դնել ավանդական դիվանագիտության վրա: Համագործակցության հազվադեպ երեւույթ դրսեւորելով PACE-ի դեպքում հակադարձ պատասխանը չուշացավ: Այն հստակ էր եւ դրական: ԵԱՀԿ-ի համանախագահների անունից Ջեյմս Ուորլիքը նոյեմբերի 6-ին նշեց, որ «PACE-ը եւ (միջազգային) այլ կառույցներ պարտավոր են նախքան Լեռնային Ղարաբաղի կարգավորման մասին զեկույցներ հրատարակելը, խորհրդակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ ավելացրեց. «Մենք, Ռուսաստանը, Մ. Նահանգները եւ Ֆրանսիան, վճռականորեն դեմ ենք այս հարցը միջազգային այլ հարթակներ տեղափոխելու ջանքերին: Միջազգային հանրությունը ոչ ոքի նման հանձնարարություն չի տվել»:

Ինչպես տեսնում ենք, Եվրոպան մտրակի եւ բլիթի քաղաքականություն է կիրառում Հայաստանի հանդեպ, մի կողմից ճանաչելով Ցեղասպանության փաստը, իսկ մյուս կողմից թերագնահատելով Ղարաբաղի կարգավիճակը: Եվրոպական մի պատվիրակություն վերջերս Հայաստանում էր տնտեսական համագործակցության իրավական սահմանումներ մշակելու համար:

Հայաստանը պարտավոր է նավարկել քաղաքական այս հակասական դիրքորոշումների հորձանուտում, որպեսզի գտնի իր տեղը միջազգային հասարակության մեջ:

ՌԴ արտործնախարար Սերգեյ Լավրովի անակնկալ այցը Հայաստան եթե մի կողմից հավաստիացնող առաքելություն էր, ապա մյուս կողմից անդրկուլիսյան ինչ-որ տեղաշարժի մասին էր հուշում, որը ենթադրում է որոշակի զիջումների գնալ Ղարաբաղի հարցում, եւ փոխարենը ստանալ ռուսական պաշտպանության երաշխիքներ, ինչպիսիք են, օրինակ, շփման գծում ռուսական խաղաղապահպան ուժերի տեղակայումը: Բարդ հարց է նաեւ Հայաստանում օդային պաշտպանության համակարգ տեղադրելու Ռուսաստանի որոշումը: Բարդ է այն իմաստով, որ ինչքան Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը, այնքան ավելի խոցելի է դառնում Հայաստանը հակառակ կողմի համար:

Միջազգային քաղաքական կարգն այնպիսին է, որ ամեն անգամ, երբ հնչում է դրական մի հայտարարություն, կամ կատարվում է դրական մի քայլ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշակողները պետք է փորձեն հասկանալ, թե ինչ է թաքնված դրա հետեւում: Այս ամսվա սկզբներին Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց, որ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ համատեղելի են եւ իրար չեն կարող բացառել: Իր «անվանական արժեքով» խոստումնալից մի հայտարարություն է սա, բայց ներկա պահին Հայաստանը առաջնահերթ խնդիր ունի կարգավորելու իր խճճված կապերը Եվրոպայի հետ:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԲԺԻՇԿԸ

Հաջորդ գրառումը

ՀԵՐՈՍԻ ԴԱՍԵՐԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՀԵՐՈՍԻ ԴԱՍԵՐԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական