Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՋԱՐԻ ՏՂԱ ԳԱԳԻԿԸ

27/11/2015
- 27 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Գագիկ Շամշյանը երեկ նախագահական չէր հրավիրվել, ինչը շատ տարօրինակ է, քանի որ նախագահական էին հրավիրվել Հանրապետության ոստիկանապետն ու ԱԱԾ պետը: Նախագահը հենց նրանց է շնորհակալություն հայտնել Նորքի «ահաբեկիչներին» որսալու կապակցությամբ եւ խնդրել իր շնորհակալությունը փոխանցել այն քաջարի տղաներին, ովքեր անձամբ են մասնակցել «ահաբեկչության» կանխմանը: Մինչդեռ Գագիկ Շամշյանը հենց այդ քաջարի տղան է, որն առաջինը, փաստորեն, բացահայտեց «ահաբեկիչների» որջը եւ փաստորեն, կանխեց «ահաբեկչությունը», այսինքն գոնե «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի արժանի է: Ավելին, կարելի է նոր նախարարություն բացել, անշուշտ` ուժային, ես կասեի` ուժայիններին վերահսկող ուժային, որը կկոչվի հենց նախարարի անունով` Գագիկ Շամշյան նախարարություն: Օրինակ` Գագիկ Շամշյան նախարարությունից տեղեկացնում են, որ հարեւանի թոռը պայթեցրել է հարեւանի գոմը, պատգամավորի որդու մեքենան բախվել է մեկ այլ պատգամավորի տնամերձ հողամասի ծառին, որը բողոք է` ներկայացրել դատարան, որն էլ սիրով ընդունել է ծառի բողոքը: Մի խոսքով` Շամշյանի նշաձողը պետք է բարձրացնել, մանավանդ, որ նա ոչ լրագրող է, ոչ էլ լուսանկարիչ, չնայած երկուսն էլ անում է, ավելին, շատերի կարծիքով երկուսն էլ ամենալավը Շամշյանն է անում:

Իսկ հիմաՙ ավելի լուրջ: Հարգարժան ԱԱԾ, մեծարգո ոստիկանություն, հայտնում ենք ձեզ այն մասին, որ ՀՀ քաղաքացի Գագիկ Շամշյանի shamshyan.am կայքը անցյալ չորեքշաբթի օրը հանցագործություն է կատարել` մասնավորաբար Հանրապետության ողջ տարածքում խուճապ առաջացնելով:

Չհանդիսանալով ոստիկանության, ԱԱԾ-ի, գուցե նաեւ ԱԻՆ-ի պաշտոնական կայք, հիշյալ կայքը առաջինն է հաղորդագրություն տարածել Նորքի «ահաբեկիչների» մասին, ընդ որում` նրանց անվանելով հենց ահաբեկիչներ: Արդյունքում, բազմաթիվ այլ կայքեր, վերցրել են Շամշյանի այս լուրը եւ տեղադրել իրենց մոտ, որի հետեւանքով էլ հանրապետությունում առաջացել է խուճապ, մասնավորաբար` մի շարք դպրոցների տնօրեններ դասերից ազատել են սարսափահար երեխաներին, որոնք տուն վազելով հայտնել են, որ «ահաբեկչություն է եղել»:

Սա, պարոնայք, հանցագործություն է, եթե կուզեք` ահաբեկչություն: Իսկ ամենասարսափելին այն է, որ եթե Շամշյանն է ասում, ուրեմն մենք հավատում ենք: Մենք` այսինքն ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ԱԻՆ-ը, …դե այսինքն հավատում են, որ Շամշյանը կարող է Մեղրու ավտոպատահարի վայրից հաղորդում տալ, ապա հինգ րոպե անց հաղորդում տալ` Ամասիայի ավտոպատահարի դեպքի վայրից, ընդ որում` ուղիղ եթերում` Գյումրու կենտրոնական հրապարակից: Իսկ ինչո ՞ւ ենք հավատում. երկու պատճառով, նախՙ որովհետեւ Շամշյանը քաջարի տղա է, պրոֆեսիոնալ լրագրող, միակը` ոլորտում, բացի այդ մեր ուժային կառույցների եւ ոչ միայն նրանց պաշտոնական կայքերը թարմացվում են` տարվա եղանակների հետ, ամեն եղանակին` երկու լուր, տարին` ութ լուր:

Դրա համար էլ Շամշյանը ոչ թե հանցագործություն է կատարել, այլ հանցագործներին է բռնում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՀԱՅԵՐԸ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԽՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԲՐՅՈՒՍԵԼՆ ԱՀԱԳՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԻ ՆԵՐՔՈ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԲՐՅՈՒՍԵԼՆ ԱՀԱԳՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԻ ՆԵՐՔՈ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025

Հոկտեմբերի 23-ին Բրիտանիայի միապետն աննախադեպ պաշտոնական այց է կատարել Վատիկան, որի ընթացում նրանք միասին աղոթել են Պատարագի ժամանակ: Միասնական աղոթքը`...

ԿարդալDetails

Կարգալուծություն. Եկեղեցական կյանքի ամենածանր որոշումը

24/10/2025

Հովհանավանքում քաղшքացիներին սադրող քաղաքացիական անձինք, ոստիկանության աշխատակիցներ են. Բորիս Մուրազի

24/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական