Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՔ ԼՐԱԳՐՈՂ ԿԱՆԱՅՔ ԻԲՐԵՎ ԱԿԱՆԱՏԵՍ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԽՈՍԵՑԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ

20/11/2015
- 20 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ

Նոյեմբերի 17-ին Բրյուսելում Եվրախորհրդարանի դահլիճներից մեկում տեղի ունեցավ «Ականատես լրագրողների վկայությունները զինված հակամարտությունների մասինՙ Լեռնային Ղարաբաղի պարագան» ձեռնարկը, որի ընթացքում իրենց վկայությունները ներկայացրեցին բուլղարուհի հեռուստալրագրող Ցվետան Պասկալեւան, չեխ լրագրող Դանա Մազալովան եւ պրահայաբնակ լրագրող Աննա Կարապետյանը: Նրանք Արցախյան պատերազմի տարբեր փուլերում ոչ միայն եղել են Լեռնային Ղարաբաղում, այլեւ լուսաբանել են պատերազմի ողջ ընթացքը ռազմական գործողություններից մինչեւ զինադադար:


Ձեռնարկի կազմակերպիչներն էին Եվրոխորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբն ու Եվրոպայի Հայ դատի հանձնախումբըՙ պատգամավոր Էլենի Թեոխարուսի (Կիպրոս, ԵԺԿ) հովանավորությամբ: Հայտնի է, որ վերջինս Ղարաբաղյան պատերազմի տարիներին իբրեւ կամավոր-վիրաբույժ եղել է Ղարաբաղում եւ աշխատել Ստեփանակերտի հիվանդանոցում:

Ձեռնարկը վարում էր Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը , ով նախ ներկայացրեց օրվա բանախոսներին, նրանց անցած ուղին, այնուհետեւ ողջյունի խոսքի համար ձայնը տվեց տիկին Թեոխարուսին : Վերջինս մի անգամ եւս իր զորակցությունը հայտնեց Արցախի ժողովրդին եւ նրա ինքնորոշման իրավունքին, նաեւ կարեւորեց ականատես լրագրողների վկայությունները Եվրոխորհրդարանում:

Այնուհետեւ ողջույնի խոսքով հանդես եկավ Բելգիայում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը , ով ներկաների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից իրականացվող պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու քաղաքականությանը: Նրա ասելով, այդ երկրի նախագահ Ալիեւեը շարունակում է տարբեր միջազգային կառույցներում վարկաբեկել Հայաստանին, մինչեւ իսկ կապելով ահաբեկչության հետ առնչությունների մեջ, մինչդեռ ողջ աշխարհին է հայտնի , թե ինչպիսի ահաբեկչական կազմակերպություններ են գործում Ադրբեջանում:

Այս իմաստով նա գնահատելի համարեց լրագրողների կատարած արհեստավարժ աշխատանքը:

Ցվետանա Պասկալեւան դիմելով Եվրոխորհրդարանի անդամներին, մի անգամ եւս ներկաների ուշադրությունը սեւեռեց Ադրբեջանի հարձակողական քաղաքականությանը, նշելով, որ Արցախի ժողովուրդը մեծ զոհողությունների գնով է հաղթել եւ ձեռք բերել այսօրվա խաղաղ ապրելու իրավունքը, եւ իբրեւ վկայություն ցուցադրեց իր «Իմ սիրելի ողջեր եւ մեռածներ» ֆիլմը: Այս ֆիլմին հետեւեց նաեւ Արցախի այսօրվան նվիրված հեռուստաակնարկը, որն ամբողջությամբ ցույց էր տալիս, թե ինչպես է Արցախի ժողովրդին հաջողվել կերտել իր ապագա խաղաղությունը:

Չեխ հեռուստալրագրող Դանա Մազալովան իր ելույթում կենտրոնացավ Խոջալուի դեպքերի վրա, մի անգամ եւս նշելով, որ ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաեւը իր ընկերն է եղել եւ նա իրեն ցույց է տվել, թե ինչ է նկարահանել Խոջալուում, որն ամենեւին չի համապատասխանում այն կեղծ վավերագրական դրվագներին, որ այսօր ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել միջազգային հանրությանը: Ավելին, Ադրբեջանի իշխանությունները սպանել են Մուստաֆաեւին, իսկ Խոջալուի դեպքերի մասին իրեն իրական պատմությունը նկարագրել է Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովըՙ նշելով, որ դա Ազգային ճակատն էր կազմակերպել, իրեն իշխանությունից հեռացնելու նպատակով: Այս հարցազրույցից հետո թե Մութալիբովի, եւ թե Դանա Մազալովայի մուտքը Ադրբեջան արգելվել է:

Մազալովան նաեւ խոսեց այսօրվա Ադրբեջանի հակահայ եւ հակադեմոկրատական իրականության մասին:

«ՕՐԵՐ» ամսագրի կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը , ով 1994 թվականին Բիշքեկում մասնակցել է ղարաբաղյան պատերազմի զինադադարին նվիրված բանակցությունների լուսաբանմանը, ներկայացրեց պատմական այն փաստաթղթերը, որոնք վկայում էին այդ տարիներին Լեռնային Ղարաբաղի ոչ միայն իբրեւ հակամարտության կողմ մասնակցելուն, այլեւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի կողմից ստորագրված գրություններում ԼՂՀ անվանման օգտագործմանը: Աննա Կարապետյանը ներկայացրեց նաեւ բանակցությունների ընթացքում տիրող մթնոլորտը եւ ադրբեջանական կողմի պահվածքըՙ մասնավորապես Ջալիլովի, ով ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք չուներ:

Բանախոսների ելույթներին հաջորդեցին հարցերն ու պատասխանները, եւ ինչպես միշտ առաջինը ադրբեջանցիների շահերը պաշտպանող մի քանի ելույթ-հարցեր հնչեցին, որոնց սպառիչ պատասխաններ տվեցին թե՛ բանախոսները, թե՛ Եվրոխորհրդարանի պատգամավորները: Հատկապես տպավորիչ էր տիկին Թեոխարուսի պատասխանը:

Այնուհետւ ելույթ ունեցան նաեւ այլ պատգամավորներ, ովքեր իրենց աջակցությունը հայտնեցին Արցախին: Ինչպես նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը , լրագրողների վկայությունները եւս մեկ քայլ էր Եվրոպայի կենտրոնում բարձրաձայնելու Արցախի ճշմարտության շուրջՙ ընդդեմ Ադրբեջանի խավիարային դիվանագիտության: Իսկ այդ մասին թերեւս լավագույնս ձեւակերպեց Դանա Մազալովան, մեջբերելով Չեխիայի նախկին արտգործնախարար Շվարցենբերգինՙ Ադրբեջանում խավիարային դիկտատուրայի մասին:

Բրյուսել-Պրահա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՈՈՒ, ՇՈՈՒ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Հաջորդ գրառումը

«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆ»Ը ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆ»Ը ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական