Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ս. ԳԵՂԱՐԴԸ ԿԻՋԵՑՎԻ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ

13/11/2015
- 13 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Ի գոհացումն բարեպաշտ հայորդյաց եւ օտարազգի ուխտավորների, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական սրբատառ կոնդակով, Հայոց եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

Այս տարի Ս. Գեղարդը Ս. Էջմիածնի Մայր տաճար կիջեցվի նոյեմբերի 28-ին եւ հնարավորություն կընձեռնվի ուխտավորներին երկրպագելու Ս. Նշանին եւ համբուրելուՙ հայց մատուցելով առ Աստված, որ Տերը հոգու եւ մարմնի բժշկություն, հավատքի ամրություն ու արիություն շնորհի նրանց:

Ս. Գեղարդը Մայր տաճարում կմնա մինչեւ նույն օրվա երեկո:

ՏԵՂԵԿԱՆՔ

Աստվածամուխ Սուրբ Գեղարդ

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է պահվում համաքրիստոնեական սրբություններից մեկըՙ Աստվածամուխ Ս.Գեղարդը, որով նաեւ օրհնվում է Հայոց եկեղեցու սրբալույս մյուռոնը:

Սուրբ Գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զորականըՙ Ղունկիանոս հարյուրապետը, խոցեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին` խաչի վրա: Ս. Ավետարանը վկայում է. «Երբ եկան Հիսուսի մոտ եւ տեսան, որ նա արդեն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, այլ զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողերը, եւ իսկույն արյուն եւ ջուր ելավ» (Հռոմ. 19:33-34):

Հայոց եկեղեցու սրբազան ավանդության համաձայն, Տերունի այս սրբությունն Ա դարում Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից Ս. Թադեոս առաքյալը: Համաքրիստոնեական այդ սրբությունը դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում, իսկ ԺԳ դարիցՙ Այրիվանքում, որը հետագայում ի պատիվ Ս. Գեղարդի կոչվել է Գեղարդավանք: ԺԸ դարի երկրորդ կեսին Ս. Գեղարդը բերվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին եւ մինչ օրս պահվում է հանուր հայության հոգեւոր կենտրոնում:

Համաձայն պատմական տեղեկությունների, աստվածամուխ Ս. Գեղարդն իր հրաշագործ զորությամբ փարատել է հոգեկան ու մարմնական հիվանդություններ: Եվ այդ նպատակովՙ ԺԸ-ԺԹ դդ. ընթացքում Ս. Գեղարդը մի քանի անգամ տարվել է Հայաստանի որոշ գավառներ, նաեւՙ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԵՐԻԿԱ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՈՐՈՇ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է ՍՐՏԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է ՍՐՏԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական