Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽՑԱՆՄԱՆ ՄԵՋ

13/11/2015
- 13 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Անցած կիրակի անձնական գործերով գնում էի Աբովյան քաղաք: Ճանապարհս անցնում էր Մյասնիկյան պողոտայով, որի հենց սկզբից` Հերացի փողոցի վերջից երկար խցանում էր, այնքան երկար, որ վարորդն անջատեց չարժիչը: Նրանք, ովքեր մինչ այդ ակտիվ խոսում էին, սկսեցին շշուկով խոսել (անշուշտ սահմանադրական փոփոխությունների մասին, բա էլ ինչի՞), նրանք, ովքեր կանգնած էին հենված աջ ոտքի վրա, անցան ձախին, նրանք, ովքեր կարող էին հեռախոսով համացանց մտնել, մտան, իսկ նրանք, ովքեր քնած էին, քնած էլ մնացին: Ես մտածեցի, որ, փաստորեն, քնածների պարագայում միշտ այդպես է` կապ չունի ավտոբուսը շարժման մեջ է, թե՞ կանգ է առել. նրանք քնած են, նրանք քնած են անկախ նրանից` ավտոբոսում են, թե՞… քաղաքականության մեջ:

Ի տարբերություն սովորական քնածների, քաղաքականության մեջ քնածները լինում են աչքերը բաց: Նրանց կարելի է հանդիպել ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության մեջ, ինչպես նաեւ արդարադատության նախարարության շենքի մոտ, որտեղ ցանկանում են մտնել` նոր կուսակցություն բացելու նպատալով եւ դեռ չեն որոշել, թե այդ նոր կուսակցությունը լինելու է ընդդիմադի՞ր, թե՞ իշխանահաճո: Ինչպե՞ս միանգամից ճանաչել նրանց, տարբերել արթուններից, դժվար է ասել: Առաջինն, ինչ կարելի է անել` նրանց լսելն է: Եթե նրանք խոսում են ուրիշների արածների մասին, անշուշտ, նշելով, որ այդ արածները սխալ են, որ դրանց արդյունքում երկիրը հայտնվելու է եւ կամ արդեն հայտնվել է անդունդի եզրին, որ պետք է ամեն կերպ դիմագրավել այդ քայլերի իրականացումը, ուրեմն ամենայն հավանականությամբ մենք գործ ունենք քնածների հետ, քանի որ արթունները որպես կանոն խոսում են ոչ թե ուրիշների արածներից, այլ իրենց անելինքներից: Սա տրամաբանական էլ է. ուրիշների արածն արդեն եղած է, հետեւաբար կարելի է անգամ քնած ժամանակ իմանալ, որ, ենթադրենք, աֆրիկյան Բենին պետության հետ մեր կրթության եւ գիտության նախարարությունը համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել: Այլ հարց է` սեփական անելիքը, որն իմանալու, որոշելու եւ ներկայացնելու համար պետք է արթուն լինել, եթե անգամ անելիքդ քեզ հուշել են ի վերուստ, երազումդ, ինչպես, օրինակ, Ժաննա դ՛Արկի պարագայում էր:

Սա, կրկնում ենք, քաղաքականության մեջ քնածներին տարբերելու առաջին քայլն է: Այլ որոշիչներ էլ կան օրինակՙ երբ ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույց է ընդունվում, որի մասին մենք իմանում ենք միայն ընդունվելուց հետո, սա քնած քաղաքականության հետեւանք է: Կամՙ երբ այդ զեկույցն ընդունվելուց հետո ԱԳՆ-ն իր փոխնախարարի մակարդակով հայտարարում է, թե «Ադրբեջանը նման է հոտած խնձորի», եւս քնած լինելու ապացույց է, քանի որ խնդիրը ոչ թե Ադրբեջանի ինչիպիսին լինելն է, այլ մեր ինչ անելը, ու քանի որ քնած մարդիկ ոչինչ չեն անում, ստացվում է, որ մենք քնած ենք, մինչ Ադրբեջանը գոնե հոտում է:

Հասկանալի է, որ ԵԽԽՎ-ում խավիար շատ են սիրում, բայց հո բոլորը չե՞ն սիրում: Խավիարն առհասարակ շատ առանձնահատուկ ուտեստ է, ոչ բոլորի քիմքին հաճելի: Մարդիկ կլինեն, անգամ ԵԽԽՎ-ում, հատկապես այնտեղ, որ, օրինակ, թթի օղի են սիրում, կամ ժինգյալով հաց կսիրեն, եթե փորձեն: Իսկ որպեսզի փորձեն, պետք է ժինգյալով հաց պատրաստել, ինչը չի ստացվի, երբ քնած ենք:

…Ավտոբուսի վարորդը միացրեց շարժիչը եւ մենք առաջ գնացինք: Տարօրինակ, շատ տարօրինակ մտքեր են գալիս, երբ խցանման մեջ ես հայտնվում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶՎԱՐՃԱԼԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական