Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶՎԱՐՃԱԼԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

13/11/2015
- 13 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Ֆրանսիացի գրող, լրագրող Լեո Տաքսիլի` «Զվարճալի Աստվածաշունչ» գրքի վերնագրից այս հոդվածի վերնագիրը ըստ էության չի տարբերվում, քանի որ Աստվածաշունչն ու արդարադատությունն ըստ էության չեն տարբերվում միմյանցից: Ըստ էության չեն տարբերվում, իրականում, սակայն, տարբերվում են, օրինակ Սողոմոն Քոչարյանին 1995-ին մահապատժի էին դատապարտել ոչ թե Աստվածաշնչի, այլ արդարադատության վրա հիմնվելով: Հիշեցնենք. ղարաբաղյան պատերազմի մասնակից, հետախույզ Քոչարյանը դատապարտվել էր բարձրագույն պատժի, որն այդ ժամանակ մահապատիժն էր, իրանահպատակ ադրբեջանցուն սպանելու մեղադրանքով:

Ավելի ուշ, երբ մահապատիժը մեր երկրում դարձավ ավելի աստվածաշնչյան` ցմահ ազատազրկում, Քոչարյանի պատիժն էլ վերաձեւակերպվեց` ցմահ ազատազրկում: Նա, մինչեւ վերջերս իր պատիժը կրում էր մեկուսարանում, մինչեւ վերջերս, քանի որ օրեր առաջ Քոչարյանը դատարանի որոշմամբ ազատ արձակվեց: Ընդ որում, դատարանը նման որոշում կայացրեց ոչ թե հիմք ընդունելով Քոչարյանի գործով նոր մանրամասնությունների ի հայտ գալը, ըստ որոնց էլ Քոչարյանն անմեղ էր, կամ` արդարացի (սրանք տարբեր բաներ են), կամ ոչ թեՙ որովհետեւ Քոչարյանն արդարացվեց, հետեւաբար փաստորեն ընդունվեց, որ նրան բարձրագույն պատիժ տված դատարանը սխալվել է, այլ քանի որ Քոչարյանն ուներ պատժի կրման հետ անհամատեղ հիվանդություններ, եւ ըստ կառավարության համապատասխան որոշման, նման պարագայում ցմահ ազատազրկվածները ենթակա են ազատ արձակման:

Այսինքն Սողոմոն Քոչարյանը հայտնվեց ազատության մեջ, բայց ամենեւին էլ չարդարացվեց:

Հետեւաբար Սողոմոն Քոչարյանը, ըստ մեր արդարադատության, գործել է մի այնպիսի հանցանք, որի համար արժանի է մեր երկրում ընդունված պատժի առավելագույն տեսակին: Այսինքն` զարհուրելի հանցանք, աններելի հանցանք, մեծագույն հանցանք: Թե որքանո՞վ էր դա այդպես, մենք հիմա, ոչ էլ հետո չենք քննարկի եւ չենք քննարկելու, դրա ոչ կարիքը կա, ոչ էլ իմաստը, հատկապես հիմա, երբ Սողոմոն Քոչարյանն այլեւս չկա. անցյալ կիրակի օրը նա հիվանդանոցում մահացավ…

Մահից հետո արդեն հերթն, ինչպես գիտենք, ոչ թե արդարադատությանն է, այլ Աստվածաշնչինը: Մահից հետո էլի օրենքներ են գործում, բայց ուրիշ օրենքներ, ըստ այդ օրենքների` ամեն բան եւ ամեն ոք ներելի են, այդ թվում Սողոմոն Քոչարյանը, հատկապես նա:

Քոչարյանին ամփոփեցին Եռաբլուրում, ենթադրում եմ` ըստ աստվածաշնչյան օրենքների, քանի որ արդարադատության բոլոր օրենքներով նա գործել էր մեծագույն պատժի արժան աններելի հանցագործություն: Իսկ նմաններին, թեկուզ մահից հետո, հերոսների մոտ չեն տանում: Ուրեմն Սողոմոն Քոչարյանը չարդարացված անմեղ է: Այդպես լինում է, քանի որ արդարության որոշողը` արդարադատությունն է, անմեղության որոշողը` Աստվածաշունչը:

Հենց այդ պատճառով էլ արդարադատությունը եւ նրա օրենքները զվարճալի են, Աստվածաշունչը ե՞ւս, գուցե: Բայց եթե անգամ Աստվածաշունչն ու նրա օրենքները զվարճալի են լինում, ապաՙ միայն Լեո Տաքսիլի կարծիքով: Ի դեպ, անպայման կարդացեք (եթե դեռ չեք կարդացել) «Զվարճալի Աստվաշածունչը», թեկուզ միայն այն պատճառով, որ հեղինակը` Տաքսիլը, իր գրքի մասին ասել է. «Այս գիրքը կպարզաբանի ընթերցողներին, թե ինչին ու ինչու պետք չէ հավատալ»: Հնարավոր է, որ գիրքը կարդալուց հետո չհավատաք հենց Տաքսիլին, այն պարզ պատճառով, որ իրականում նրա անունը ոչ թե Լեո Տաքսիլ էր, այլ Գաբրիել Անտուան Պաժես:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՁՐԻ ԳԱԶ ԵՆ ՏԱԼԻՍ

Հաջորդ գրառումը

ԽՑԱՆՄԱՆ ՄԵՋ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԽՑԱՆՄԱՆ ՄԵՋ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական