Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՁՐԻ ԳԱԶ ԵՆ ՏԱԼԻՍ

13/11/2015
- 13 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ադրբեջանական SOCAR նավթա-գազային պետական ընկերության նախագահ Ռովնաղ Աբդուլաեւը անցած երկուշաբթի օրը տեղի հեռուստաընկերություններից մեկին բավականին ընդարձակ հարցազրույց է տվել: Աբդուլաեւը մասնավորաբար նշել է, որ SOCAR-ը պատրաստակամ է հետայսու էլ գազ մատակարարել Վրաստանին, եւ հիշեցրել է, որ իր գլխավորած ընկերությունը Վրաստանի ամենախոշոր ներդրողն է: Մեզ համար, սակայն, առավել ուշագրավ է Աբդուլաեւի այն հայտարարությունը, թե SOCAR-ը պատրաստվում է գազ մատակարարել նաեւ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին, ընդ որում` դա կատարել լրիվ անվճար: Ադրբեջանցի լրագրողի ճշտող հարցինՙ հայերի՞ն, Աբդուլաեւը տվել է պատասխան. «Այո՛, հայերին, քանի որ մենք խնդիր ունենք Հայաստանի կառավարության հետ, ոչ թե հայերի, վերջիններս մեղավոր չեն»: Թե ինչո՞ւմ մեղավոր չեն հայերը, Աբդուլաեւը չի մանրամասնել, փոխարենը նա, ընդունենք, խիստ հատկանշական նոր քաղաքական գիծ կարող է մտցնել Ադրբեջանի օրակարգ` «Հայերը մեղավոր չեն»:

Ինչեւէ, Աբդուլաեւին դեռ կանդրադառնանք: Հիշեցնենք միայն, որ SOCAR-ի նախագահի այս հարցազրույցին նախորդել էր նախ Հայաստանի նախագահի` ըստ էության անակնկալ աշխատանքային այցը Վրաստան, ապա եւ Ադրբեջանի նախագահի պաշտոնական այցը` այդ երկիր: Թբիլիսին մինչ այս երկու այցերը հայտարարել էր, թե պատրաստվում է ռուսական «Գազպրոմ»-ին վերադարձնել վրացական շուկա` «երկրի էներգետիկ դեֆիցիտը լրացնելու նպատակով»: Հասկանալի է ուրեմն, որ ադրբեջանական գազը, որի Վրաստան մատակարար SOCAR-ը վրացական գազի ոլորտում մենաշնորհ ունի, չի կարողանում լիարժեք բավարարել վրացիների պահանջները, եւ կամ Թբիլիսին պարզապես ցանկանում է զրկել ադրբեջանական ընկերությանը մենաշնորհից, ձեռք բերելով էներգետիկ այլընտրանքային աղբյուրներ: Մյուս կողմից, անշուշտ, հատկապես «Գազպրոմ»-ի վերադարձը եւ հատկապես Վրաստանՙ առավելաբար քաղաքական հարց է, ինչպես «Գազպրոմ»-ի բոլոր այլ հարցերը:

Ուրեմն Հայաստանի, ապա եւ Ադրբեջանի նախագահները Վրաստան էին գնացել հենց այս զարգացումների համապատկերում: Այս առումով, եթե Սերժ Սարգսյանը վրացի գործընկերների հետ քննարկել է այդ թվում իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան տեղափոխելու հնարավորությունները (Թբիլիսին նաեւ իրանական գազ է ցանկանում ստանալ), հատկապես որ Երեւանը շահագրգռված կողմ է SOCAR-ի` որեւէ երկրում ունեցած մենաշնորհի հարցում, ապա հասկանալի է, որ Ալիեւ-Թբիլիսի երկխոսության օրակարգը բոլորովին այլ է եղել: Պատահական չէ, որ Ալիեւը, նախորդելով SOCAR-ի նախագահին, Թբիլիսում հայտարարել է, որ SOCAR-ը հանդիսանում է Վրաստանի խոշորագույն հարկատու ընկերությունը… Այլ կերպ ասած` Ադրբեջանի նախագահը հստակ նախազգուշացրել է վրացական կողմին, որ վերջիններիս ձեռնարկած «խաղերի» խորացման պարագայում Վրաստանը կզրկվի իր տնտեսության մեջ խոշորագույն ներդրողից եւ խորոշագույն հարկատուից, ինչը, հասկանալի է, Թբիլիսին ձեռնտու չէ:

Թե այս պահին այս երկու այցերից եւ Աբդուլաեւի հարցազրույցից հետո ի՞նչ են մտածում Թբիլիսում, մենք չգիտենք, բայց գիտենք, որ հաստատապես մի բան մտածում են, քանի որ Թբիլիսին որեւէ կերպ դեռ չի արձագանքել ադրբեջանական կողմի տարբեր պաշտոնյաների վերոհիշյալ հայտարարություններին:

Բայց, անկեղծ ասած, մեզ այնքան էլ չի հետաքրքրում վրացական կողմի պատասխանը, քանի որ մեզ համար այս պատմության մեջ մեկ այլ, անհամեմատ ավելի կարեւոր պատասխան կա, ավելի ճիշտ` դրա բացակայություն: Վիրահայոց թեմը, Առաքելական եկեղեցին առհասարակ, որեւէ կերպ մինչ այս պահը չի պատասխանել, թե ուզո՞ւմ է ինքն արդյոք անվճար ադրբեջանական գազ: Մենք անշուշտ կարող էինք կապվել Վիրահայոց թեմի հետ, կամ վիրահայերի հետ, բայց սա, իմ կարծիքով այդ դեպքը չէ, քանի որ այս հարցի շուրջ հիշյալ կառույցներն ու կազմակերպությունները ոչ թե պետք է սպասեն, որ իրենց դիմեն, որպեսզի նոր խոսեն, այլ պետք է ուղղակի պատասխանեն (անկեղծ ասած` մենք ամեն կերպ փորձեցինք կապ հաստատել Վիրահայոց թեմի կամ վիրահայ որեւէ կազմակերպության ներկայացուցիչների հետ, բայց չստացվեց. կա՛մ մեզ հասանելի դարձած հեռախոսահամարներն էին հին, կա՛մ էլ չէին պատասխանում. հաստատ մեր տվյալներն էին հին): Եթե ուզում են, գուցե մենք է՞լ դիմենք ադրբեջանական կողմին մեզ անվճար գազ մատակարարելու խնդրանքով, եթե չեն ուզում, միեւնույն է, թող ասեն, որ փոխարենը մենք դիմենք. չէ՞ որ, ինչպես SOCAR-ի նախագահն է ասում, «Հայերը մեղավոր չեն»:

Մեկ-մեկ թվում է, որ Ադրբեջանն այնքան սիրալիր եւ պատրաստակամ երկիր է, որ ինչ ուզենք կտա: Ես, օրինակ, Դաշքեսանն եմ ուզում` իր շրջակա բոլոր գյուղերով, եւ մի նավթի հանք, եթե դժվար չէ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԵՐԱԳՆԱՀԱՏԵԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԶՎԱՐՃԱԼԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԶՎԱՐՃԱԼԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևանում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում

21/10/2025

Երևանում հոկտեմբերի 21-22-ը տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկում. հաղորդագրություն է տարածել Անվտանգության...

ԿարդալDetails

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025

Նոր մանրամասնություններ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ. Հայկ Դեմոյան

21/10/2025

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական