Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐԱԳՆԱՀԱՏԵԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

13/11/2015
- 13 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հասարակական կարծիք կա, որ պատմություն գրում են հաղթողները: Այդուհանդերձ պատմաբանների իրարահաջորդ սերունդների պարտականությունն է ժամանակի ընթացքում վերանայել եւ վերագնահատել պատմությունը, այն ավելի օբյեկտիվ, անաչառ կերպով ներկայացնելու համար:

Խորհրդային ժամանակահատվածում հայոց պատմությունը գրվում էր իրականությունից շեղված ձեւովՙ հարմարեցնելու եւ արդարացնելու համար որոշակի մի գաղափարախոսություն: Բոլոր բռնապետական պետություններն ու առաջնորդները (իշխանությունները) նախապատվական հիմունքներով իրենց ձեռքում են պահում պատմական «ճշմարտությունը»: Այդ պատճառով էլ պատմաբանները ստիպված են գործել որոշակի գաղափարախոսության սահմանած շրջանակներում: Բնականաբար, հայոց ազատագրական շարժման մեջ ընդգրկված կուսակցություններն էլ չէին կարող այլ կերպ վարվել, նույնիսկ ազատ աշխարհում ապրելու պայմաններում:

Քաղաքական կուսակցությունների պատմությունը շատ հաճախ գրել են սիրողական մակարդակի պատմաբաններ: Նրանք փառաբանել են իրենց նախնիների կուսակցական գործունեությունները: Ինչ խոսք, որեւէ կուսակցության գործունեությունների փառաբանումը կամ դրանց վերածումը լեգենդների, դրական ազդեցություն է գործում երիտասարդ սերնդի երեւակայության վրա, բայց դրանք չեն կարող փոխարինել անաչառ պատմությանը:

Պատմական հենքի վրա անցյալը դիտարկելիս հայերս պետք է նշենք մեր առանձին կուսակցությունների ինչպես փառավոր ձեռքբերումները, այնպես էլ սխալներն ու թերությունները, որովհետեւ այս վերջինները արդյունք էին պետականությունից զրկված մի ազգի, որը պայքարում էր վեց դար շարունակ վերականգնելու իր պետականությունն ու ինքնիշխանությունը:

Հայաստանի Հանրապետության Ռամկավար Ազատական կուսակցությունը նախաձեռնել էր մեկօրյա մի գիտաժողովՙ նվիրված Վանում 130 տարի առաջ, 1885-ին, հիմնված ազգային ազատագրական շարժումը խթանող Արմենականՙ առաջին քաղաքական կուսակցության պատմության վերագնահատմանը: Այն տեղի ունեցավ նոյեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում: Արմենական կուսակցությունը գլխավորապես երկու հատկանիշներով տարբերվում էր իրենից հետո կազմավորված մյուս կուսակցություններից: Առաջինն այն էր, որ հիմնվել էր պատմական Հայաստանի հողի վրա, իր բնօրրանում եւ հետեւաբար լավատեղյակ էր օսմանյան լծի ներքո ճնշված հայ ժողովրդի ցավերին եւ մտադրություններին: Երկրորդըՙ որ որդեգրել էր ժամանակ առ ժամանակ կոտորածների ենթարկված ժողովրդի համար կենսական պահանջ ներկայացնող ինքնապաշտպանական գործնական մի գաղափարախոսություն:

Մինչդեռ սոցիալիստական Հնչակյան կուսակցությունը ստեղծվել էր 1887-ին, Ժնեւում, իսկ Հայ Հեղափոխական Դաշնակցությունըՙ 1890-ին, Թբիլիսիում: Երկուսն էլ տուրք տալով Եվրոպայում եւ Ռուսաստանում այդ ժամանակ գերիշխող հոսանքին, որդեգրել էին սոցիալիստական գաղափարախոսությունը:

Արմենական կուսակցության գաղափարախոսությունն ու գործելաձեւը երկու անգամ փորձության ենթարկվեց պատմական իրադարձություններում: Արմենականները Վանում 1896-ին գաղտնաբար զորակոչի էին ենթարկել մեծ թվով հայ երիտասարդների, որոնց վարժեցրել եւ սովորեցրել էին պատրաստել եւ օգտվել զենքից: Երբ Սուլթանի բանակը մտավ Վան հայերին կոտորելու, Արմենականները զարմանալի դիմադրություն ցուցաբերեցին: Այն աստիճանի հասավ այդ դիմադրությունը, որ բրիտանացի հյուպատոսը ստիպված էր զինադադարի բանակցություն վարել, համաձայն որի հայ ազատամարտիկները պետք է ցած դնեին իրենց զենքերը, իսկ Սուլթանը պետք է խոստանար նրանց անվտանգ անցումը Պարսկաստան: Բայց թուրքական բանակը նրանց դավադրաբար դարանակալեց Սբ. Բարդողոմեոսի լեռան հովտում, եւ Արմենականները 800-ից ավելի զոհ տվեցին: Դա ջարդեց կուսակցության մեջքը, բայց չընկրկեց նրա ոգին, եւ երբ 1915-ին Վասպուրականի բնակչությունը կանգնեց երկրորդ կոտորածի առաջ, Արմենական զինյալները իրենց վրա վերցրեցին զինվորական պաշտպանության ղեկը Արմենակ Եկարյանի գլխավորությամբ, մինչ ՀՅԴ-ն Արամ Մանուկյանի գլխավորությամբ ստանձնեց պայքարի քաղաքական ղեկավարությունը:

Իր կազմավորման ընթացքում Արմենական կուսակցությունը ներշնչվում էր Մկրտիչ Խրիմյանի (Խրիմյան Հայրիկ), Մկրտիչ Փորթուգալյանի («Արմենիա» թերթի խմբագիր) եւ Մկրտիչ Թերլեմեզյանի ազատատենչ քարոզչական գործունեությամբ: Առաջին երկուսը թեեւ կուսակցության անդամներ չէին, բայց նշանակալից դեր էին խաղացել նրա գաղափարախոսության ձեւավորման մեջ: Միայն Թերլեզմեզյանն էր, որ անմիջական կապ ուներ կուսակցության հետ եւ առաջնորդներից էր 1896 թվի Վանի առաջին ապստամբության:

Արմենական կուսակցությունը բաղկացուցիչ մասն էր հետագայումՙ 1921-ին Վերակազմյալ Հնչակյան, Հայ ժողովրդական եւ Սահմանադիր Ռամկավար կուսակցությունների միաձուլումից կազմավորված Ռամկավար Ազատական կուսակցության:

Հայերի մեծամասնությունը թյուր կարծիք ունի քաղաքական կուսակցությունների մասին եւ հաճախ առաջնորդվում է պատմականորեն փոխանցված պահպանողական այն մտածողությամբ, որ հավատարիմ պետք է լինել իշխող դասակարգին: Բայց կուսակցությունների գործունեությանց ավելի խորը ծանոթությունը նրանց կարող է բացահայտել ճշմարտությունն այն մասին, թե ինչ զոհողությունների գնով են նրանք վառ պահել Հայաստանի անկախության գաղափարը:

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ Ռամկավար Ազատական կուսակցությունը վերահրատարակեց մեր ամենանշանավոր երգիծաբան Երվանդ Օտյանի «Անիծեալ տարիներ» հատորը, որտեղ անհատի անձնական կյանքի փորձառությունների հենքի վրա դրսեւորվում է մի ամբողջ ազգի ողջակիզումը: Մինչ Օտյանի գրեթե բոլոր գործերը ծիծաղ եւ հումոր են առաջացրել, այս մեկում հեղինակը միանգամայն սթափ է ներկայացնելու համար իր ժողովրդի արցունքներով հագեցած եւ արյունով պատված ճակատագիրը:

Հրատարակության առումով մենք դեռ պարտք ենք Օտյանին, ով իր մեկ այլՙ «Յեղափոխութեան մակաբոյծները» խորագրյալ հատորում ծաղրել ու ձաղկել է ազգային այն գործիչներին եւ կազմակերպություններին, որոնք խոսքով հեղափոխական եւ հայրենասեր ձեւանալով գործում են ընդդեմ հայ ժողովրդիՙ ոտնահարելով եւ արատավորելով ամեն մի սուրբ գաղափար:

Մեր պատմության եւ գրականության մեջ արտացոլված ազգային ազատագրական շարժումը առավել ամբողջական ներկայացնելու համար պետք է նշենք նաեւ մեկ այլ նշանավոր գրողիՙ Արփիար Արփիարյանի «Կարմիր ժամուց» վիպակը, որի հերոսը մի հոգեւորական է, ով գաղտնի դրամահավաք է կազմակերպում հանուն հեղափոխության, բայց հալածվում է հարուստ եւ պահպանողական մտածողության տեր ծխականի կողմից, ով ի վերջո, սակայն, միանում է հոգեւորականին իր մաշկի վրա զգալով թուրք կառավարության ոտնձգությունները:

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում հավաքված պատվարժան պատմաբանները իրենց պարտքը համարեցին բացահայտելու Արմենական կուսակցության անաչառ, առարկայական պատմությունը:

Որպես պետականությունն ու ինքնիշխանությունը վերականգնած ազգ պարտավոր ենք վերագնահատել մեր պատմությունը ակադեմիական ճշգրտությամբ: Չենք կարող պետություն կառուցել հիմնվելով լեգենդների եւ սիրողական մակարդակի կիսապատմական ենթադրությունների վրա:

Արմենական կուսակցության պատմությունը սակավ ուսումնասիրված թեմա է: Մեր մյուս քաղաքական կուսակցությունների գործունեությունները առավել ընդգրկուն են եւ նրանց պարտքն է վերանայել իրենց անցյալի պատմությունը ակադեմիական բծախնդրությամբ եւ փոխանցել այն գալիք սերունդներին: Յուրաքանչյուր կուսակցության անցյալը պատկանում է ամբողջ հայ ժողովրդին: Մենք կարող ենք եւ պարտավոր ենք հպարտանալ մեր փառավոր անցյալով եւ դասեր քաղել մեր բացթողումներից:

Թարգմ. Հ.Ծ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԻԿՆԱՊԱՀՆԵ՞ՐՆ ԵՆ ՇԱՏԱՑԵԼ, ԹԵ՞ ՎԱԽԵՑՈՂՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՁՐԻ ԳԱԶ ԵՆ ՏԱԼԻՍ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՁՐԻ ԳԱԶ ԵՆ ՏԱԼԻՍ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական