Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

06/11/2015
- 06 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԹՈՒՐ ՄԻԿՈՅԱՆ

Նոյեմբերի 1-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների, ՌԱԿ 23-րդ պատգամավորական ժողովի շրջանակներում Ռամկավար ազատական կուսակցության Լոռու մարզային շրջանակի գրասենյակի դիմացՙ Տիգրան Մեծի 44 գ հասցեում, տեղի ունեցավ հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված հուշակոթողի հանդիսավոր բացման արարողությունը, իսկ գրասենյակի դահլիճումՙ վանաձորցի երջանկահիշատակ գեղանկարիչ Սամվել Ղարիբյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը:Միջոցառմանը մասնակցում էին Ռամկավար Ազատական կուսակցության նախորդ օրը կայացած համագումարի ավելի քան երեք տասնյակ հյուրեր ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Եգիպտոսից, Իրաքից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Լիբանանից եւ արտասահմանյան այլ երկրներից, ինչպես նաեւ երեւանցի եւ վանաձորցի ռամկավարներ, գրողներ, մտավորականներ, նկարիչներ, բազմաթիվ արվեստասերներ:

Արարողությունը վարում էր դերասան, ասմունքող, «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշար-հաղորդաշարի հեղինակ Իվան Անտոնյանը:

Օրհնանքի եւ բարեմաղթանքի խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Նա մասնավորապես կարեւորեց հիշատակման արարողությունըՙ բարձր գնահատելով հուշակոթողի հեղինակ, Ռամկավար Ազատական կուսակցության Լոռու մարզային շրջանակի ատենապետ Սեյրան Ղարիբյանի կատարած աշխատանքը եւ նրա եղբորՙ Սամվել Ղարիբյանի մեծ վաստակը Լոռու գեղանկարչության ավանդույթների զարգացման եւ պահպանման գործում:

Հուշակոթողի բացման պատիվը տրվեց Սեյրան Ղարիբյանին եւ Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանին:

Այնուհետեւ Իվան Անտոնյանը ներկայացրեց հուշակոթողի պատմությունըՙ ըստ հեղինակ Սեյրան Ղարիբյանի:

«Խորհրդանիշերն ամբողջությամբ հեղինակի մտորումների արդյունքն ենՙ օգտագործված սեւ մետաղով: Այս հուշակոթողը խորհրդանշում է հայ ժողովրդի հաղթական ճակատամարտերը, մաքառումները, մերօրյա արցախյան պատերազմի հաղթանակներն ու հզոր հայոց բանակը: Մեր վաղվա գերհզոր ու պայծառ ապագան է վահանը: Սուրը խորհրդանշում է համայն հայության միասնական ուժը, որի վրա դաջված է տասը միլիոն հայերի համարանիշը. խորհուրդՙ որը տեղավորվում է մեկ գաղափարի մեջ. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Վահանը որպես պաշտպանվածության նշան է հանդես գալիս, որ մենքՙ հայերս, մշտապես պաշտպանված ենք թշնամուց: Վահանի կենտրոնում նռան ճյուղն էՙ հավերժության պտուղով, իսկ կոտրած ճյուղը խորհրդանշում է Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը: Վահանի վերին մասում մեր հավատի հույսն էՙ մեր սուրբ խաչը, որն, ինչ խոսք, խորհրդանշում է մեր քրիստոնյա լինելը եւ հայի լինելիությունը: Հարթակի վրա առկա է ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը, որին փորագրված է մեր պահանջատիրական կարգախոսը համայն աշխարհին. «Հիշում եմ եւ պահանջում»: Այն կարծես մի երկրագունդ լինիՙ շրջապատված 12 գնդիկներով, ժամանակը ծովն է, գիտության նավըՙ ժամանակի մեջ:

Այս կոթողը նվիրական հավերժ հուշ է համայն հայության համար, որն անվանակոչված է «Մտորում»,- նշված էր Սեյրան Ղարիբյանի ուղերձում: Հուշակոթողի հեղինակ Սեյրան Ղարիբյանին իր շնորհակալական խոսքն ասաց Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանըՙ խոսելով նաեւ Սամվել Ղարիբյանի բարձրարվեստ գեղանկարների մասին:

Խոսք ասաց Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ, «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: «Այս հուշակոթողը հերթական անգամ գալիս է մեզ վկայելու, որ պիտի հիշենք մեր անմեղ զոհերին, լինենք պահանջատեր եւ դրսեւորելով ազգային համառություն, կամքՙ միշտ պիտի առաջ գնանք: Այս բազմաբովանդակ հուշարձանը միտումնավոր ցածր է նախատեսված, որպեսզի բոլոր անցորդները նայելիս խոնարհվեն մեր անմեղ զոհերի հիշատակի առջեւ»,- ասաց Հ. Ավետիքյանը:

Ռամկավար ազատական կուսակցության Ամերիկայի Արեւելյան շրջանակի ատենապետ, անվանի հրապարակախոս Երվանդ Ազատյանը կարեւորեց հուշարձանի բովանդակությունը, խորհրդանիշերի գաղափարը, քանզի սուրը, բազուկն են միայն կերտում ազատ ու անկախ Հայաստան:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ Սամվել Խալաթյանը խոսեց Սամվել Ղարիբյանի մարդկային բարձր հատկանիշների եւ նրա ստեղծագործությունների առանձնահատուկ նշանակության մասին: Նա ողջունեց Սեյրան Ղարիբյանին եւ Ռամկավար ազատական կուսակցությանըՙ նման հայրենանվեր նախաձեռնության համար:

Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը ողջունեց Սեյրան Ղարիբյանի ձեռքերով կերտված հուշակոթողի բացումըՙ խոսելով նաեւ նրա եղբորՙ Սամվել Ղարիբյանի հետ ունեցած ջերմ բարեկամական հարաբերությունների մասին:«Արվեստագետը չի կարող հակասել ինքն իրեն եւ իր գործին: Նա չի կարող լինել չար եւ խոսել, գրել, նկարել բարության մասին: Միայն ինքն իր եւ հասարակության հետ անկեղծ ու արդարամիտ մտավորականը կարող է ճշմարիտ եւ իմաստալից ստեղծագործություններ արարել: Այդ ճշմարիտ արվեստագետներից էր Սամվել Ղարիբյանը», – ասաց Մ. Միկոյանը: Նա նաեւ ողջունեց նախորդ օրը կայացած ՌԱԿ-ի 23-րդ համագումարըՙ համոզմունք հայտնելով, որ կուսակցության բոլոր ձեռնարկումները կնպաստեն հայ ժողովրդի միասնականությանը:

Նորաբաց հուշակոթողի մասին իր մասնագիտական կարծիքն ասաց Հայաստանի նկարիչների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, գեղանկարիչ Փափագ Ալոյանը : «Այն նվիրումն իր քաղաքին, իր մասնագիտությանը, որ ունեցել է Սամվել Ղարիբյանը, ամբողջանում է լավ ընկերոջ անհատականության մեջ»,- ասաց Փ. Ալոյանը:

Ի. Անտոնյանը կարդաց Ս. Ղարիբյանի կենսագրությունը:

Այնուհետեւ ներկաները դիտեցին ՌԱԿ Լոռու մարզային շրջանակի գրասենյակում բացվածՙ Սամվել Ղարիբյանի գեղանկարները: Ցուցահանդեսին ներկայացված էին 33 գրաֆիկական եւ գեղանկարչական աշխատանքներ:

Ցուցահանդեսում Ս. Ղարիբյանի նկարների եւ ստեղծագործական բուռն կյանքի մասին խոսք ասաց Հայ նկարիչների կենտրոնի նախագահ, գեղանկարիչ Խաչիկ Աբրահամյանը: Նա խոսեց Ս. Ղարիբյանի արտասահմանյան եւ հայաստանյան բազմաթիվ ցուցահանդեսների եւ դրանց արձագանքների մասին:Սեյրան Ղարիբյանն իր եղբոր «Հաղարծին» յուղաներկ կտավը նվիրեց Սեպուհ արք. Չուլջյանին:

Հանդիսությունն ավարտվեց ջերմ ընկերական երկխոսության պայմաններում:

Վանաձոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԵՔԵՅԱՆՑԻՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԿԱՐԲԻ ԳՅՈՒՂԻ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԴՊՐՈՑՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԳԻՏԱԺՈՂՈՎՙ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 130-ԱՄՅԱԿԻՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԳԻՏԱԺՈՂՈՎՙ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 130-ԱՄՅԱԿԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Մենք պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում։ Պատրաստ ենք այդտեղ ևս մեր...

ԿարդալDetails

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025

«Աջափնյակ» մետրոյի կայարանը կառուցվելու է, մեզ ընդամենը մնացել է գրագետ կազմակերպել շինարարության մրցույթը. Ավինյան

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական