Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՏՄ-ՈՒՄ ԱՌԵՎՏՈՒՐՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՆԵՐՈՎ` Ի՞ՆՉ ԿՏԱ ԱՅՆ ՄԵԶ

06/11/2015
- 06 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մոտեցումները հայտնի են, հարկ է զարգացնել գործընթացը

Տնտեսական միություններ կազմող պետությունների միջեւ ինտեգրացիայի բարձրագույն դրսեւորումներից մեկը միասնական արժույթին անցնելն է: Մասնավորապես, դա տեսնում ենք ԵՄ-ում: Որքանո՞վ է հավանական միասնական արժույթի ստեղծումը Եվրասիական տնտեսական միությունում: Համեմատության համար ասենք, որ անցումը միասնական եվրոյին մոտ երկու տասնամյակ պահանջեց: ԵՏՄ-ի դեպքում մասնագետները համակարծիք են, որ միասնական արժույթը մոտ ապագայի հարց չէ: Մոտեցումները տարբերվում են միայն ժամկետի հարցում` կպահանջվի նվազագույնը 15, առավելագույնը` 30 տարի: Այդուհանդերձ, ԵՏՄ-ի ներսում համագործակցության խորացման եւ տնտեսական շահավետության բարձրացման համար անհրաժեշտ է համակարգել ֆինանսական ոլորտի քաղաքականությունը: Վերջին մեկ-երկու ամիսներին Հայաստանի եւ Ռուսաստանի կողմից հնչել են նման մտադրությունների մասին հայտարարություններ:

Հայաստանի շահագրգռվածությունն այս հարցում արտահայտել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը ` սեպտեմբերի 8-ին Բելառուսի Հանրապետության Գրոդնո քաղաքաում տեղի ունեցած ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որտեղ անդրադարձ է եղել ֆինանսական շուկայի կարգավորմանը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել էր, որ ԵՏՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի դոլարիզացիայի կրճատման եւ փոխադարձ հաշվարկների ազգային արժույթներով իրականացման արագացման ուղղությամբ: Այնուհետեւ, նա կարեւորել էր ԵՏՄ անդամ երկրների միջեւ ռազմավարական նշանակության ապրանքների փոխադարձ առեւտուրը ռուբլու հիմքի վրա իրականացնելու գաղափարը:

Ռուսաստանի դիրքորոշմանն այս հարցում անդրադարձել էր այդ երկրի նախագահ Վլադիրմիր Պուտինը: ՌԴ նախագահին կից վառելիքաէներգետիկ համակարգի զարգացման ռազմավարության եւ էկոլոգիական անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում նա կարեւորել է ռուսական վառելիքաէներգետիկ համակարգի արտադրանքին վերաբերող գործարքներում ռուբլու ուժեղացման ուղղությամբ լուրջ աշխատանքներ սկսելը: Նշելով, որ Ռուսաստանի Դաշնության ներսում նավթի եւ նավթամթերքների գները սահմանվում են դոլարով կամ դոլարային համարժեքով, նա անթույլատրելի եւ երկրի օրենսդրությանը հակասող է համարել նման մոտեցումը: Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանի հետ ակտիվ առեւտուր իրականացնող երկրների հետ գործարքների ժամանակ պետք է ավելի լայնորեն կիրառել ազգային արժույթները: Նա տեղեկացրել է, որ մշտական քննարկումներ են ընթանում գործընկերների հետ դրա շուրջը եւ պետք է ձգտել անցնելու նման հաշվարկների:

Ռուսաստանի մոտեցումն այս հարցում միանշանակորեն համընկնում է Հայաստանի մոտեցմանը եւ մեր երկրի տնտեսական շահերին: Հայաստանի վարչապետի առաջարկը ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների փոխադարձ առեւտուրը ռուբլու հիմքի վրա իրականացնելու մասինՙ վերաբերում էր հենց վառելիքաէներգետիկ համակարգին, ավելի կոնկրետՙ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազին: Ընդ որում, խոսքը ոչ թե դոլարային համարժեքով գինը սահմանելով` դրա դիմաց ռուբլով վճարելու, այլ հենց ռուբլով գազի գին սահմանելու մասին է: Դրա արդյունքում կնվազի դոլարի փոխարժեքի տատանումից գազի գնի կախվածությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար: Կվերանան դոլարի հետ կապված անորոշությունները գործարքների կնքման ժամանակ :

Հայաստանի կառավարության դիրքորոշումը օրերս վերահաստատել է Հայաստանի վարչապետը: «Ներկայիս պայմաններում անհրաժեշտ է բարձրացնել տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը եւ զարգացնել այլընտրանքային աղբյուրները, ինչպես նաեւ մտածել ազգային փոխարժեքով էներգետիկ ռեսուրսների առեւտրի շուրջ, ինչն զգալիորեն կնվազեցնի անկայունությունը մեր երկրների ներքին շուկաներում», hայ-ռուսական 4-րդ միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ ասել է Հովիկ Աբրահամյանը:

Բնական է, որ ռուսական ռուբլու տատանումների ազդեցությունը կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական լինել: Տնտեսության մեջ յուրաքանչյուր երեւույթ ունի իր դրական եւ բացասական կողմերը: Օրինակ` եթե ռուսական ռուբլին արժեւորվի, գազի գինը մեզ համար կարող է թանկանալ: Սակայն, այս դեպքում եւս, երկու երկրները ավելի հեշտությամբ կարող են փոխհամաձայնեցված լուծման հանգել, զերծ մնալով դոլարի վարքագծի հետ դա շաղկապելուց:

Ընդհանրապես, գործարքների դեպքում ազգային արժույթներով հաշվարկների անցնելու ամենակարեւոր արդյունքը կլինի դոլարային կախվածության նվազումը ԵՏՄ տարածքում : Դա լուրջ խնդիր է նաեւ Հայաստանի համար: Դոլարիզացիայի բարձր մակարդակը` որպես մեր տնտեսության մտահոգիչ խնդիր, մեկ անգամ չէ, որ մատնանշել են միջազգային ֆինանսական կազմակերպությունները: Մյուս կողմից էլ` կոնկրետ Հայաստանի համար, դա հնարավորություն կստեղծի զերծ մնալ հավելյալ քանակությամբ դոլար ձեռք բերելուց ` այդ նույն միջազգային կազմակերպություններից վերցրած վարկերն ու դրանց տոկոսները մարելիս, որն ինչպես հայտնի է կատարվում է դոլարով:

Մնում է հուսալ, որ հեռու չէ անցումը ԵՏՄ անդամ երկրների միջեւ ռուբլով գործարքներ կատարելուն եւ ազգային արժույթների հիմքի վրա հաշվարկներ իրականացնելուն: Համենայնդեպս, ցանկալի կլինի արագացնել եւ գործնական հուն մտցնել այդ գործընթացը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՎՍ 1,5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՎԱՐԴԵՆԻՍ-ՄԱՐՏԱԿԵՐՏ ՄԱՅՐՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ՏՈՒԼԱՅԻ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ ԿՀՈԳԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՏՈՒԼԱՅԻ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ ԿՀՈԳԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ես մարտի 1-ից հետո պաշտոնի եմ եղել ընդամենը մեկ ամիս, դրա համար ՄԻԵԴ-ի որոշումն ինձ ուղղված չէ. Քոչարյան

07/10/2025

ՄԻԵԴ որոշումը հետևյալի մասին է, որ պետությունը բավարար ջանքեր չի գործադրել՝ մահվան դեպքերը բացահայտելու համար։ Այդ հայցը եղել է 2011...

ԿարդալDetails

Համագործակցել մի ուժի հետ, որը չի ուզում քեզ հետ համագործակցել, չի ստացվի. Քոչարյանը՝ «Մեր ձևով» շարժման մասին

07/10/2025

Ընտրությունների մասնակցելու ֆորմատի հարցը չենք քննարկել, այդ որոշումը կլինի հունվար-փետրվարին. Քոչարյան

07/10/2025

«Պրիվետ, Ռոբ» արտահայտությունը ես չեմ էլ լսել. ես եղել եմ մեր տանը. Քոչարյան

07/10/2025

Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է զրոյի. Ռոբերտ Քոչարյան

07/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական