Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԸ 35-ՐԴՆ Է ԲԻԶՆԵՍ ՎԱՐԵԼՈՒ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ` 189 ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ

30/10/2015
- 30 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տեղեկատվության համաձայն, Հայաստանը բարելավել է իր դիրքերը ՀԲ Doing Business 2016-ի (Գործարարություն 2015)` բիզնեսի վարման դյուրինության վարկանշային սանդղակում: Մասնավորապես, մեր երկիրը 2015-ի զեկույցում զբաղեցրած 38-րդ (հին մեթոդաբանությամբՙ 45-րդ) վարկանշային դիրքից 2016-ին տեղափոխվել է 35-րդ տեղը 189 երկրների մեջ: Հայաստանը գտնվում է ճապոնիայի եւ Չեխիայի միջեւ եւ այս ցուցանիշով Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) առաջատարների շարքում է: Մեր երկիրը աշխարհի 26 այլ տնտեսությունների կամ մոտ 14 տոկոսի մեջ գտնվող այն երկրներից է, որոնք իրականացրել են երեք եւ ավելի բարեփոխումներ:

Հայաստանում մեկ տարվա ընթացքում երեք ուղղությամբ իրականացված բարեփոխումներից առաջինը շինարարական թույլտվությունների գործընթացի հեշտացումն է : Մասնավորապես, ցածր ռիսկային նախագծերի համար չեն կիրառվում անկախ փորձագետի կողմից ճարտարապետական նախագծի հաստատման եւ շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները:

Երկրորդը` բարեփոխումներն են սահմանային առեւտրի ուղղությամբ: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում Հայաստանը կրճատել է Ռուսաստանի Դաշնության հետ առեւտրի փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը : Արդյունքում, ներկրման համար պահանջվող ժամանակը 50 ժամից նվազել էՙ մոտավորապես կազմելով 3 ժամ: Այս ցուցիչով երկիրը 58-րդ հորիզոնականից հայտնվել է 29-րդում:

Երրորդը` բարեփոխումներն են պայմանագրերի կիրարկման ուղղությամբ: Նոր օրենքի համաձայն, որով գործով դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը Հայաստանի բոլոր դատարաններում :

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակը նաեւ մի քանի հետաքրքրական ցուցանիշներ է հրապարակել, որոնք առնչվում են որոշ գործընթացների առումով Հայաստանի արդյունքներին:

Այսպես` բիզնես սկսելու առումով աշխարհում լավագույն երկրների շարքում ենք` 189 երկրների մեջ 5-րդը: Այս ցուցանիշով համադրելի ենք Դանիայի հետ, որտեղ, ինչպես եւ մեզ մոտ, բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է 3 օր: Ավելացնենք, որ դրա առաջին քայլը` ձեռնարկություն գրացնելը կարող է կատարվել էլեկտրոնային եղանակով 15-20 րոպեում:

Սեփականության գրանցման տեսանկյունից Հայաստանը 14-րդ հորիզոնականում է: Աշխարհում սեփականության գրացման համար պահանջվող միջին ժամկետը 48 օրն է, իսկ մեզ մոտ` 7 օրը:

Միաժամանակ, մի շարք այլ ցուցանիշների, մասնավորապես, էներգամատակարարման ապահովման (տեղըՙ 99) եւ բիզենսի փակման (տեղըՙ 71) տեսանկյունից մեր երկիրը բարելավման կարիք ունի: Օրինակ, էներգամատակարարման ապահովման ցուցանիշով, Հայաստանում միջինում պահանջվում է 180 օր նոր միացման համար, երբ Եվրոպայի եւ կենտրոնական Ասիայի երկրներում միջին ցուցանիշը 119 օր է:

ԵՏՄ եւ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը լավագույն արդյունքն ունի: ԵՏՄ երկրներից Ղազախստանը 41-րդ տեղում է, Բելառուսը` 44-րդ, Ռուսաստանը` 51-րդ, Ղրղզստանը` 67-րդ: ԱՊՀ երկրներից Մոլդովան 52-րդ տեղում է, Ադրբեջանը` 63-րդում, Ուկրաինան` 83-րդում, Ուզբեկստանը` 87-րդում, Տաջիկստանը` 132-րդում: Նախկին ԽՍՀՄ երկրներից, բիզնեսի վարման հեշտությամբ, միայն Վրաստանն է Հայաստանից ավելի բարձր` 24-րդ տեղը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՑ ՈՉ ԲՈԼՈՐՆ ԵՆ ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական