Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՊԱՐՍԻՑ ԾՈՑԸ ԿԱՊԵԼ ՍԵՎ ԾՈՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ

16/10/2015
- 16 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երբ խոսվում է Հայաստանի եւ Իրանի անկեղծ ու բարեկամական հարաբերությունների մասին, ակնհայտ է, որ խոսքը ավանդական բաժակաճառերի մասին չէ եւ ոչ էլ դիվանագիտական էթիկայի: Դրանք տարբեր կրոններ դավանող եւ քաղաքական համակարգեր ունեցող պետությունների միջեւ հարաբերությունների օրինակելի տարբերակ են աշխարհի այլ երկրների համար: Ասվածի հերթական վկայություններից էր Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան եւ ձեռք բերված պայմանավորվածությունները մեր երկրների միջեւ:

Առաջին կոնկրետ արդյունքը Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքների վերսկսումն է: Ըստ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի, այդ աշխատանքները կավարտվեն համաձայն սահմանված ժամանակացույցիՙ 2018 թվականին: Էսհաղ Ջահանգիրին , խոսելով այս ծրագրի մասին, տեղեկացրեց, որ այն որոշ ժամանակհատվածում ունեցել էր դժվարություններ, բայց «գործադրած ջանքերի արդյունքում» վերսկսվել է եւ կավարտվի ժամանակին: Նոր էլեկտրահաղորդման գիծը հնարավորություն կտա ընդլայնել երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակումը:

Երկրորդ կարեւոր պայմանավորվածությունը Մեղրի ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ է: Այս նախագծի շինարարությունը տարիներ շարունակ կյանքի չէր կոչվում Իրանի հանդեպ ԱՄՆ կիրառած պատժամիջոցների պատճառով: Տեղեկացնենք, որ նախատեսվում է կառուցել երկու ՀԷԿ` հայկական եւ իրանական կողմերում: Շինարարությունը պետք է ֆինանսավորի իրանական կողմը, իսկ հայկական կողմը իր մասնաբաժնի դիմաց պետք է փոխհատուցի ՀԷԿ-ի արտադրած էլկերաէներգիայով: Այսինքն, կկիրառվի նույն սխեման, որը իրագործվում է Իրան-Հայաստան գազատարի դեպքում: Իրանական կողմի ներդրումները արտադրած էլեկտրական էներգիայով փոխհատուցելուց հետո, ՀՀ տարածքում կառուցված ՀԷԿ-ը կսկսի էլեկտաէներգիա արտադրել Հայաստանի սպառողների համար: Պատկերացում կազմելու համար այդ ՀԷԿ-ի հզորությունների մասին, նշենք, որ այն կարող է ապահովել Հայաստանի էներգետիկ պահանջների մոտ 5 տոկոսը:

Բացի սրանից, իրանական կողմը նախատեսում է Իրանի հետ սահմանակից բնակավայրերում` Մեղրիի տարածաշրջանի գյուղերում գազաբաշխիչ ցանց կառուցել, որի վերաբերյալ համաձայնագրին վերջերս հավանություն տվեց Հայաստանի կառավարությունը:

Խոշոր ռազմավարական այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Իրան-Հայաստան երկաթուղին եւ ներկայումս կառուցվող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին եւս քննարկվել են իրանական բարձրաստիճան պատվիրակության հետ: Էսհաղ Ջահանգիրին այսպես է մեկնաբանել այս նախագծերի շուրջ քննարկումները. «Համոզված ենք, որ տարածաշրջանային մյուս երկրների հետ համագործակցության շրջանակում կկարողանանք Պարսից ծոցը կապել Սեւ ծովին» : Միանշանակ է, որ երկաթուղին տարածաշրջանային նշանակության նախագիծ դառնալու դեպքում, ավելի իրատեսական կդառնա նրա կառուցման հնարավորությունը: Իրանի առաջին փոխնախագահը նաեւ հետեւյալն է ասել. «Ունենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, պետք է լուծենք նաեւ երկաթգծի կառուցման հարցը, որը տարածաշրջանային նշանակություն կարող է ունենալ» : Ըստ Իրանի պատվիրակության ղեկավարի, այս համատեքստում Հայաստանը կարեւոր դերակատարում ունի տարանցիկ գոտի լինելու առումով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԸ 4 ՏԱՐՈՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ՍՏԱՑԱՆ

Հաջորդ գրառումը

ԳՆԱՃԻ ԶՍՊՄԱՆ ԳԵՐԿԱՐԵՎՈՐՈՒՄԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԽՈՉԸՆԴՈՏ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԳՆԱՃԻ ԶՍՊՄԱՆ ԳԵՐԿԱՐԵՎՈՐՈՒՄԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԽՈՉԸՆԴՈՏ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

 (նամակները փոխանցուած են Ֆրանսայի, Հոլանտայի եւ Պելճիքայի մէջ Հայաստանի դեսպանութիւններուն) Խոր մտահոգութեամբ, անձկութեամբ եւ ընդվզումով կը հետեւինք Հայրենիքէն ներս կատարուող...

ԿարդալDetails

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025

Թունավոր խոսքը

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական