Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՋՈՒՐԸ ՉՏԵՍԱԾ…

16/10/2015
- 16 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Շուկայի մէջ հանդիպեցայ հալեպահայ հին ծանօթի մը. սովորական բարեւէն ու որպիսութիւնը հարցնելէն ետք, բնականաբար պիտի հետաքրքրուէի իր զբաղումով: «Կ՛երթամ կոր»,- ըսաւ: «Ո՞ւր»,- հարցուցի: «Հալէ՛պ»,- ըսաւ: «Խե՞ր,- ըսի,- ինչո՞ւ կ՛երթաս»: «Վերջացաւ,- ըսաւ,- վերջացաւ. ռուսերը կը մաքրեն կոր, վաղը պատերազմը կը կենայ, երթանք ալ տուներնիս, տեղերնիս գտնենք, ազատինք այս գաղթականի վիճակէն»:

Մարդը այնքան համոզուած կը խօսէր, որ չուզեցի «Դեռ կանուխ է այսպիսի եզրակացութեան հասնելու, քիչ մը համբերէ, տեսնենք ինչ պիտի ըլլայ…», ըսելով իր խանդավառութեան ջերմաստիճանը նուազեցնել:

Ասիկա մէկ օրինակն է, որ ինծի հանդիպեցաւ: Ով գիտէ, քանիներ իրեն պէս կը մտածեն եւ արդէն աչքերնին հեռատեսիլինՙ ճամբորդական պայուսակները վար կ՛իջեցնեն պահարանին վրայէն ու անոնց փոշին կ՛առնեն, պատրաստուելով վերադարձի:

Վերադարձի՛: Թող տարօրինակ չթուի, ոչ ալ անմիջապէս քննադատելու թող ելլեն մարդիկ, թէ «ա՞յս էր ձեր հայրենասիրութիւնը, հայրենիքը պանդոկ-հիւրանո՞ց է, թէ՞ ժամանակաւոր գաղթակայան»:

Սփիւռքահայուն արարքները քննադատելէն մինչեւ զանոնք ծաղրելու պատրաստ գրչակներ կան, որոնք առիթի կը սպասեն իրենց մատիտները սրած: Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ այս վերաբերմունքը, ինչո՞ւ չեն կրնար հարցին մակերեսէն անդին անցնիլ ու խնդրին էութեան հասնիլ, մարդոց հոգեվիճակը ըմբռնել:

Հարիւր անգամ պէտք չկայ կրկնելու. մարդ որքան ալ հայրենասէր ըլլայ, իր ու իր ընտանիքին ապրուստի ծախսերը պիտի հոգայ, չէ՞, եկեր է ու տարիէ մը ի վեր գործ կը փնտռէ եւ չի գտներ. դանակը ոսկորին հասած է, ու բնական է, որ ամենաբարակ շիւղէն իսկ կախուի չխեղդուելու համար: «Ամենաբարակ շիւղը» այս պարագային ռուսական յուսադրիչ գրոհներն են, որոնք վերջ պիտի դնեն Սուրիոյ պատերազմին ըստ շատերու եւ մասնաւորաբար յուսահատութեան մէջ ինկած սուրիահայերու:

«Այս թանը դեռ շատ ջուր կը վերցնէ», պիտի ըսեն մեծերը. Դեռ արդիւնքը յայտնի չէ, ամբողջ Միջին Արեւելքը տակնուվրայ է, Պաղեստինէն մինչեւ Իրաք, մինչեւ Թուրքիա եւ անշուշտ Սուրիա:

Կ՛ըսեն Հայաստան 15-17 հազար սուրիահայ կայ, այսինքն մօտ 4-5 հազար ընտանիք, որոնցմէ շատեր արդէն երեք տարի է այստեղ են: Ասոնց քանի՞ տոկոսը ինքնաբաւ է ու առանց աշխատելու կրնայ տարիներով դիմանալ: Քանի՞ տոկոսը աշխատանք ունի ու կրնայ ապրիլ իր եկամուտով: Մանրամասն հաշուելու կարիք չկայ. վստահ եմ, որ անոնց քանակը 30%-ը չ՛անցնիր, այսինքն անդին մեծ տոկոս մը կայ, որ կը քաշքրտուի իր խնայած դրամով, բարեսիրական հաստատութեանց նպաստներով ու արտերկիր գտնուող ազգական-բարեկամներու նուէրներով: Վերջը՞…

Վերջը այս պիտի ըլլայ, պիտի շալկուին ու վերադառնան, Հալէպի կարօտով, ռուսէն կախուած յոյսերով, թէ՞ այլ, սակայն երբեք հայրենասիրութեան պակասէն:

Մի զարմանաք եւ մի այպանէք, եթէ դիմատետրին (facebook) կամ մամուլի մէջ կարդաք Հալէպի կարօտով գրուած յուզումնախառն տողեր, ոչ միայն Հայաստանէն, այլեւ Լիբանանէն, Եւրոպայէն, Ամերիկայէն, Աւստրալիայէն… Գուցէ չըմբռնէք, սակայն պիտի հասկնաք, թէ ինչո՞ւ հալէպահայերը այդքան կապուած են իրենց քաղաքին. կապուածութիւն մը, որ աւելի մագնիսական կը դառնայ, երբ այստեղ շատ դռներ ու շատ տրամադրութիւններ կը փակուին իրենց դիմաց:

«Պիտի վերադառնամ» ըսողին ուզածիդ չափ «ջուրը չտեսած մի՛ բոպիկնար» ըսէ, միեւնոյնն է, պիտի բոպիկնայ… մերկանալէ առաջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՐԱՀԱՅԻ ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ԵԿԵՂԵՑԻՆ ՓՈԽԱՆՑՎԵՑ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Հաջորդ գրառումը

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ԱՐՇԱԿ ՏԻԳՐԱՆՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ ՓԱԿՎԵԼ Է

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ԱՐՇԱԿ ՏԻԳՐԱՆՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ ՓԱԿՎԵԼ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական