Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ՍԿԵՊՏԻՑԻԶՄԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ

16/10/2015
- 16 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Որոշված էՙ դեկտեմբերի 6-ին ժողովուրդը գնում է քվեարկության, հանրաքվեի: Գնում էՙ «այո» կամ «ոչ» ասելու փոփոխված կամ բարեփոխված Սահմանադրությանը: Գնում էՙ առանց իմանալու, գոնե այս պահի դրությամբ, թե ինչի՞ն է կողմ կամ դեմ քվեարկելու: Կհասցնե՞ն «Այո»ի կողմնակիցները մինչեւ դեկտեմբերի 4-ը, այսինքն մինչեւ քարոզչության համար սահմանված ժամկետի ավարտը, քաղաքացիներին հասկանալի, մարդկայի՛ն լեզվով բացատրել, թե ի՞նչն է փոխվելու Սահմանադրության մեջ, մինչ այդ հոգ տանելով հասկացնելու նաեւ, թե այսօր, 2005 թ.ից ի վեր, ի՞նչ Սահմանադրությամբ է կառավարվում երկիրը, դեռ չխոսելով այն մասին, թե մինչեւ ա՛յդ ինչ Սահմանադրություն էր գործում Հայաստանում:

Վերեւում ասացիՙ մարդկայի՛ն լեզվով բացատրել: Նկատի ունեի ոչ թե հայերենը, այլ հայավարի՛ լեզուն: Այսինքն այն լեզուն, որը գործածում է մեր ժողովուրդը տանը, տրանսպորտի մեջ, շուկայում կամ խանութում – ի՞նչն է փոխվելու իր կյանքում, ինչպե՞ս, եւ ինքը ի՞նչ քյար է ունենալու դրանից:

Սաՙ «Այո»ականների մասով:

Ավելի նախանձելի կամ նախընտրելի չի լինելու «Ոչ»ականների վիճակը: Նրանք էլ չեն կարող մարդավարի, ավելի ճիշտՙ հայավարի՛ բացատրել հասարակ քաղաքացիների կրելիք վնասները բարեփոխված Սահմանադրությունից: Նրանց համար է՛լ ավելի դժվար է լինելու բացատրելը, թե ինչո՞ւ եւ ինչո՞վ է նախընտրելի գործո՛ղ Սահմանադրությունը, որը փորձելու են պահպանել «Ոչ»ականները, նույնիսկ նրանքՙ ովքեր 2005-ին «Ոչ» էին ասել այժմ գործող Սահմանադրությանը: Մանավանդ նրանքՙ որ ի վերուստ տրված առաքելություն ունեն միշտ «Ոչ» ասելու ամեն ինչի…

Մնում է մեկ ելք, որը իրականում ոչ թե ելք է, այլՙ փակուղի, ինչի մեջ գտնվում ենք անընդհատ, արդեն 24 տարի- քվեարկողները բաժանվում են երկու հակադիր խմբերի. մի խումբը դիրքավորվում «Այո»ի խրամատներում, մյուս խումբըՙ «Ոչ»ի: Եվ… կռվեցեք, տղեք, կռվեցեք քաջ-քաջ: «Այո»ի խրամատներում դիրքավորվածները դարձյալ կրկնելու են, թե իրենք միշտ ճիշտ են, միշտ ուժեղ ու միշտ հաղթող, իսկ «Ոչ»ի խրամատներում գտնվողները կրկնելու են այնՙ ինչ շարունակ են կրկնել. «սրանց» Սահմանադրությունը մեզ պետք չէ, «սրանց» ոչ մի բանը մեզ պետք չէ, դա դավադրություն է, դիվերսիա, որպեսզի… Եվ… կռվեցեք տղեք, կռվեցեք քաջ-քաջ:

Անշուշտ, կլինի նաեւ, ինչպես միշտ, մի երրորդ խումբ, իսկակա՛ն եւ հավիտենական սկեպտիկների խումբը, որը կասի. «Մեզ պետք չէ որեւէ Սահմանադրություն, մեզ պետք է ղեկավարեն ուրիշներ, անպայմա՛ն դրսից: Այդպես է եղել, այդպես էլ կգնա»:

Եվ ամենավտանգավորը դրանք ենՙ բո՛ւն սկեպտիկները: Նրանք միշտ ոտքով են քվեարկում: «Եթե դրսինները չեն գալիս մեզ ղեկավարելու, ուրեմն մե՛նք գնանք նրանց մոտՙ ղեկավարվելու» տրամաբանությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

АРМЕНИЯ – НАШ МИР И НАШ ДОЛГ…

Հաջորդ գրառումը

ԵԹԵ ՓԵՐԻՆՉԵՔԻՆ ԻՐԱՎԱՑԻ ԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԵԹԵ ՓԵՐԻՆՉԵՔԻՆ ԻՐԱՎԱՑԻ ԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական