Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻ ԼԱՎԸ

09/10/2015
- 09 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

«Կոմիտաս» միջազգային փառատոնի առիթով հյուրընկալում էինք թուրք երգչուհի Լեման Շտեհնին: Երեւանյան բեմահարթակներում նա ներկայացրեց հայկական ստեղծագործություններ, այդ թվումՙ Կոմիտաս: Երգչուհին պատրաստակամություն հայտնեց նաեւ խոսել հայ-թուրքական հարաբերությունից, Հայոց ցեղասպանությունից, թուրքական իշխանությունների հայատյաց քաղաքականությունից ու Հրանտ Դինքից:

– Տիկին Շտեհն, առաջին անգամ ե՞րբ եք լսել հայկական երաժշտություն եւ ի՞նչը պատճառ դարձավ, որ ձեր երգացանկում ներառեցիք նաեւ հայկական երգեր:

– Ես ծնվել եմ Թուրքիայում, բայց փոքր տարիքում ծնողներիս հետ տեղափոխվել եմ Գերմանիա: Հասկանալի է, որ Գերմանիան Թուրքիա չէ, եւ ես ուսանողական ընկերներիս միջոցով ծանոթացա հայկական երաժշտության հետ, հետաքրքրվեցի Կոմիտասով, իմացա նրա կենսագրության ողբերգական դրվագների մասին: Իմացա նաեւ, որ Թուրքիայում նախկինում հայեր են ապրել ու այդ տարածքը հայերի հայրենիքն է: Այդ ժամանակ ես վերհիշեցի պատանեկությանս դիպվածները ու հասկացա, թե ինչու են թուրքերն ատում հայերին:

– Ի՞նչ դիպվածի մասին է խոսքը, կպատմե՞ք:

– 1985 թվականին, երբ դեռահասա էի, Գերմանիայից ընտանիքով տեղափոխվեցինք Թուրքիա: Դպրոցում ազգային անվտանգություն կոչվող առարկայի ժամին դասարան մտավ մեր գնդապետ ուսուցիչը: Շատ զարմացա, թե ինչ գործ ունի այս խիստ դեմքով, համազգեստավոր մարդը մեզՙ երեխաներիս հետ: Հետո նա ասաց, որ թուրքերը երկու թշնամի ունենՙ ներքին եւ արտաքին, որոնց դեմ պետք է մշտապես պայքարել: Ներքին թշնամիները Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնություններն են, իսկ արտաքին թշնամին հայերն են: Եսՙ եվրոպական արժեքներով դաստիարակված աղջնակս, ընդոստ ելա տեղիցս, գնացի դպրոցի տնօրենի սենյակ ու հայտարարեցի, որ հրաժարվում եմ մասնակցել ազգային անվտանգություն կոչվող դասերին, որովհետեւ ուսուցիչը հակամարդկային քարոզչությամբ է զբաղվում: Շուտով մենք տեղափոխվեցինք Գերմանիաՙ այս անգամ մշտական բնակության:

– Ուզում եք ասել, որ Ձեզ միշտ զարմացրե՞լ են Թուրքիայի հակահայկական քարոզները: Բայց չէ՞որ Ձեր հայրենիքում սեփական անցյալը ժխտելն ու հայերին ատելն արդեն մեկ դարից ավելի պետական ռազմավարություն է:

– Ես մեծ մասամբ ապրել եմ Գերմանիայում, դաստիարակվել մարդասիրական, ազատամիտ գաղափարներով, ունեցել եմ բազմաթիվ հայ ընկերներ: Իմ մեջ ոչ ոք մանկուց չի ներարկել հայատյացություն. ընդհակառակը, սովորեցրել են իրերն իրենց անուններով կոչել ու ճշմարտության առջեւ կանգնել դեմ հանդիման: Գերմանիայում դպրոցական դասագրքերում քննադատաբար են ներկայացվում Հիտլերի գործողությունները: Գերմանացիները դեռ մանկապարտեզից գիտեն իրենց պատմության ամոթալի էջերը, եւ իրենք էլ դատապարտում են ֆաշիզմը: Այդ դաստիարակությունն ստանալովՙ ես եւս սովորել եմ անաչառ լինել սեփական պատմության նկատմամբ, առերեսվել ամենաամոթալի իրողություններին ու եթե պետք է, ներողություն խնդրել դրանց համար:

– Եթե չեմ սխալվում, երկու տարի առաջ Դուք հրապարակավ ներողություն եք խնդրել:

– Այո, երկու տարի առաջ Հայաստան եմ եկել ու Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի առջեւ ծնրադիր ներողություն եմ խնդրել հայ ժողովրդից: Իմ բազմահազար թուրք համախոհների անունից հիմա էլ եմ հայցում ձեր ներողամտությունը. պաշտոնական Թուրքիան չի ընդունում պատմական ճշմարտությունը, բայց հենց Թուրքիայում կան ճշմարտության պաշտպաններ, որոնք, վտանգելով իրենց ազատությունը, կյանքը, ընբոստանում են իշխանությունների դեմ:

– Ձեր երգացանկում կա «Սարի աղջիկ» կամ «Սարի գյալին» երգը. հաճա՞խ եք կատարում այն:

– «Սարի գյալինը» Հրանտ Դինքի սիրած երգն է: Ես չհասցրեցի երգել Դինքի համար, բայց հաճախ եմ այն կատարում ու շեշտում, որ նվիրում եմ նրա հիշատակին: «Սարի գյալինը» ուսանողական ընկերուհինեիցս մեկն է սովորեցրելՙ Ռիտա Սիմոնյանը: Հատուկ պատկառանք ունեմ թե՛ երգի, թե՛ Հրանտ Դինքի նկատմամբ: Հրանտը հեղաշրջում կատարեց Թուրքիայի հասարակության մեջՙ փոխելով նրա մտածելակերպը, աշխարհայացքը: Մենք պարտական ենք Դինքին:

– Անկեղծ ասածՙ Դուք միակ թուրքը չեք, որ խոնարհվում է Հրանտ Դինքի մեծության առաջ, հայկական երգեր է կատարում, դատապարտում թուրքերի կատարած ոճիրը, քննադատում այսօրվա Թուրքիայի իշխանություններին: Դրանք սովորական մարդկային քայլեր են. իրականում այդպես էլ պետք է լինի, արտառոց ոչինչ չկա: Համամիտ չե՞ք:

– Իհարկե, երբ մարդը դատապարտում է մեղսագործությունը, բնական արարք է համարվում: Ես այդպես էլ դիտարկում եմ իմ ու համախոհներիս մտածելակերպը: Դա զուտ մարդկային քայլ էՙ անկախ ազգությունից ու բնակության վայրից: Հավելեմ նաեւ, որ այս օրերին Թուրքիայում մի խումբ մտավորականներ ստորագրահավաք են սկեսելՙ իշխանություններից պահանջելով թուրքական դպրոցների դասագրքերում ներառել Հայոց ցեղասպանության թեման:

Մշտաժպիտ երգչուհին ոչ մի հարցից չխուսափեց, Դինքի մասին խոսելիս հայերեն ասացՙ սիրելի եղբայրսՙ Հրանտը, հայուհիներին հայերեն «քույրիկ» ասաց, հայերեն երգեց նաեւ «Սարի գյալին» երգը, իրեն անվանեց փախստական, որ հեռացել է իր հայրենիքիցՙ Թուրքիայից: Նման դեպքերում մեկնաբանություններ անելը լրագրողական «օրինազանցություն» է համարվում: Ծայրահեղություն չհամարեք, բայց պապս կասերՙ թուրքի լավը լինո՞ւմ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԷՍ ՍԱՐՆ ԻՄՆ Է, ԷՍ ԾԱՌՆ ԻՄՆ Է…»

Հաջորդ գրառումը

ԿԱՊՈՒՅՏ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ ԿԱ ՄԻ ՈՍԿԵ ՔԱՂԱՔ…

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՊՈՒՅՏ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ ԿԱ ՄԻ ՈՍԿԵ ՔԱՂԱՔ...

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները, գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ, հայտարարվել է, որ...

ԿարդալDetails

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական