Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԷՍ ՍԱՐՆ ԻՄՆ Է, ԷՍ ԾԱՌՆ ԻՄՆ Է…»

09/10/2015
- 09 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՇԽԵՆ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ի՛նչ իմանար Թումանյանը, որ հաջորդ հազարամյակում իր հեղինակած տողը դառնալու է մեր հասարակությանն ու իրականությունը բնորոշող լավագույն թեւավոր արտահայտությունը:

Այս տարի երկու անգամ դեմ առ դեմ բախվեցի նման երեւույթի, երբ ի զարմանս ինձ պարզվեց, որ հայրենիքիս գետերն իրենց ափերով, լճերն իրենց ջրերով եւ ափերով, գուցե նաեւ սարերն ու ձորերն արդեն, ավաղ, ունեն իրենց սեփականատերերը, որոնք կարող են ավել կամ պակաս մեծասիրտ գտնվելով թույլ տալ կամ արգելել օգտվել իրենց սեփականությունից:

Ամռանը մի քանի օր մնացինք Ջերմուկ քաղաքում, որ գերեց մեզ իր սրտաբացությամբ, բարեկարգ ու բազմամարդ կենտրոնով, չնայած, ինչպես Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում, այստեղ եւս բնակչության կրճատումը չափազանց ցավալի երեւույթ է եւ անմիջապես աչքի է զարնում բուն կենտրոնից մի քանի հարյուր մետր հեռանալիս: Ամռանը, սակայն, հյուրերի առատությունը ինչ-որ չափով սքողում է դատարկությունը: Թեեւ առողջարանային քաղաքի գլխին կախված Ամուլսարի հանքի բացման վտանգին, այնուամենայնիվ, Գալերեայի տաք ջրերից ու անտառի զովությունից օգտվելովՙ ուրախացանք, որ տաք ջրերը դեռ չեն սպառվել, Կեչուտի ջրամբարն ու ջրվեժը հասանելի են թե՛ հայրենակիցներիս, թե՛ աշխարհի տարբեր վայրերից ժամանակ զբոսաշրջիկներին: Բայց երբ Ջերմուկի կիրճում որոշեցինք մի քիչ նստել գետափին, ցավով տեսանք, որ կառուցվող ՀԷԿ-ի կամ մեկ այլ պատճառով գետի ջուրը բոլորովին պղտոր կեղտաջուր է դարձել, եւ մեզ մնում էր միայն վայելել Արփայի շառաչը, որի ելեւէջները դեռ չէին դավաճանել մեզ: Մեր մեծ խմբով տեղավորվեցինք գետափին, անմիջապես գետնին, քանի որ ամեն տեսակ չակերտավոր հարմարություններիցՙ դոմիկներից ու բեսեդկեքից նախընտրում եմ հողը, խոտն ու բնությունը… Սակայն հեռանալիս պարզվեց, որ այդ ամբողջ տարածքը պատկանում է մի անհատի, որը չուշացրեց հայտնվել եւ հայտնել իր տերուտիրական լինելու մասին: «Ի՞նչ պիտի վճարենք մեր հայրենի Արփայի ափին նստելու համար» իմ հեգնական հարցին նա պատասխանեց, որ մեր գրոշների կարիքը չունի, պարզապես այնքան բարի է, որ գոնե սկզբում թույլտվություն, իսկ վերջում շնորհակալություն է ակնկալում իր տարածքի այցելուներից:

Երկրորդ դեպքն ավելի թարմ է: Շաբաթվա վերջին օրը որոշեցինք մի փոքր նշանավորել որեւէ հետաքրքրական վայր այցելելով, եւ քանի որ չէինք եղել Երեւանի «քթի տակ» գտնվող Ակնա (նախկինումՙ Այղր) լճում, այն ընտրեցինք: Մայրուղուց թեքվեցինք ու խորդուբորդ ճանապարհով մոտեցանք նպատակակետին, պտտվեցինք կիսաքանդ պարիսպի շուրջն ու ի զարմանս հայացքով լիճ փնտրող երեխաների (որոնք բնական լիճն, անշուշտ, այդպես չէին պատկերացնում), մտանք դարպասից ներս: Լավ, երեխաներ, չարժի հիասթափվել, ոչինչ, ի վերջո լճակ է, մարդկության զարգացման ճիրաններից փրկված բնության մի կտոր, կարող ենք ափին նստել, նայել, քար նետել, թեկուզ եւ լողալ չարժի, ճահճացող ջրում… Տարբեր կողմերում արդեն տեղավորված մարդիկ կային: Սակայն մեզ շուտափույթ մոտեցող տիկինը շեղեց բոլորիս ուշադրությունը: «Փող պիտի ուզի՞»,- հարցրին դարի թրծված երեխաները եւ չսխալվեցին: «Պիտի վճարեք: Դուք գեներալ Մանվելի տարածքում եք: Բեսեդկան 8 հազար ա, դոմիկըՙ 6, իսկ գետնին նստելըՙ 4 հազար»: Մեր զարմանքին ի պատասխան կողքից մեկ ուրիշ այցելու հավելեց. «Անցած տարի 2 հազար էին ուզում, էս տարի ամեն ինչ թանկացել ա…»:

Ահա այդպիսի հանգստի գոտի: Տասնամյակներ չներկված բեսեդկեք, ինչ-որ ժանգոտ մանղալներ, արեւից խանձված խոտ… Բնականաբար չուզեցինք որեւէ մեկին իր սահմանած գումարը տալ մի երկու ժամ մեր ընդհանուր արեւը վայելելու, մեր ընդհանուր երկրի լճակին նայելու ու համայն մարդկության զեփյուռի համար… Իսկ ես պարզապես խղճահարություն զգացի մեր մեծահարուստների հանդեպՙ երեխաների հետ հիշելով «Ոսկե այծքաղ» հեքիաթի Ագահ Ռաջային, Կոշկավոր կատուն հեքիաթի Մարկիզ Կարաբասի դաշտերն ու արտերը ու բնականաբար մեր մեծն Թումանյանի «Չարի վերջը»… Ասես դարերի ընթացքում փոխվում են միայն դեկորացիաները, իսկ մարդկությունը դոփում է ֆեոդալիզմի մեջ: Է՜հ, գոնե ցուցանակներ տնկեն ամենուրՙ մեզ նման անտեղյակների համար նշելով. «Էս սարն իմն է, էս ծառն իմն է…»:

Ի՞նչ պատասխանեմ իմ երեխաներին, որոնք հարցնում են, թե բա էս երկիրը մերը չի՞, մեր հայրենիքը չի՞: Իրենցն է, բայց երեւի թե այն բանից հետո, երբ իշխանությունները մայր հողից այլեւս մինչեւ վերջին կաթիլը քամելուց հետո այլեւս շահի ակնկալիք չեն ունենա եւ ժողովրդին կթողնեն միայն ապականված բնությունըՙ ճահճացող կամ չորացած լճերով, պոչամբարներով, հատված անտառներով… Դե գուցե մաս-մաս անենք ամբողջ երկիրը, ամեն քաղաքացուն հատկացնելով իր ֆինանսներին համապատասխան թիզ, որ էլ ոչ ոք չթպրտա, եւ անվարձ չտրորի իր սեփականություն չհանդիսացող տարածքը: Դպրոցներում էլ դադարեցնենք «մեր երկիր» արտահայտության գործածումըՙ փոխարինելով «գեներալ Մանվելի տարածք», «ֆլանի տարածք», «ֆստանի տարածք» խոսքերով… Ակամա հիշում եմ նաեւ Յուրի Սահակյանի քառյակըՙ

Էլ ո՞վ, եթե ոչ մեր Շարան, բկլիկների բկլիկ Շարան,

Ուր ոտք դրեցՙ դարձրեց իսկույն խորտկարան ու խաշարան,

Ու երբ Հայոց աշխարհն արեց համատարած մի ճաշարան

Նոր հասկացանՙ ինչ ահավոր ախորժակի տեր է Շարան…

Ե՞րբ պիտի բարձրանանք զուտ սպառողի հոգեբանությունից, զարգանանք որպես հասարակություն, վերջ տանք աջուձախ տիրանալու մոլուցքին, տեր լինելովՙ նաեւ չոտնահարենք մեր հայրենակիցներիՙ հայրենիք ունենալու իրավունքը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՑԻ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻ ԼԱՎԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻ ԼԱՎԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական