Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻԱՅՆ ԱՅԴ ԵՐԵՔ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՐԵԹԵ ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ ԼՔԵՑ

09/10/2015
- 09 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արտագաղթի մասին` առանց «աննախադեպ» հայտարարությունների

Ով ասես չի խոսում Հայաստանից արտագաղթի մասին: Ընդ որում խոսակցությունների ահռելի մեծամասնությունը կա՛մ տարբեր նպատակների համար արվող շահարկումներ են, կա՛մ դատարկ հայտարարություններ` ինչ-որ կարեւոր բան ասածի տպավորություն թողնելու համար: Կան, իհարկե, իսկապես անկեղծ մտահոգություններ, սակայնՙ առանց այս երեւույթի պատճառների, նախապատմության եւ անգամ տվյալների մասին տեղյակ լինելու:

Այն, որ հայերիս դարեր շարունակ բնորոշ է եղել հայրենքիը լքելը եւ այլ երկրներում բախտ որոնելը եւ, որ դա նոր երեույթ չի, ցավոք, փաստ է: Հայ ժողովրդի պատմությանը քիչ թե շատ ծանոթ մարդը պետք է որ իմանա այդ մասին: Եղել ենք մենք անկախ պետություն, թե՞ օտարների տիրապետության տակ, արտագաղթել ու արտագաղթել ենք, դատարկելով մեր երկիրը: Այս խնդրին հաճախ ենք անդրադարձել մեր թերթում, ընդ որում նաեւ խմբագրական հրապարակումներով:

Այդուհանդերձ, կարծես թե անհրաժեշտություն կա եւս մեկ անգամ անդրադառնալ արտագաղթին: Ավելի կոնկրետ` Հայաստանի Հանրապետության ստեղծման եւ գոյության տարբեր ժամանակահատվածներում Հայաստանից մեկնողների եւ ժամանողների տարբերության ցուցանիշին: Ցուցանիշ, որը ցույց է տալիս Հայաստանից հեռացածների կամ արտագաղթողների թիվը: Այլապես, ոմանք, գյուտ արածի պես, ինչ-որ ցուցանիշներ են հրապարակում, իրենք էլ չհասկանալով, թե ի՞նչ ցուցանիշներն են դրանք, ապա հայտարարում, որ արտագաղթն աննախադեպ չափերի է հասել:

Նախ անդրադառնանք վերջին տարիներին Հայաստանից մեկնողների եւ վերադարձողների թվին:

Վերջին տարիներից, որպես արտագաղթողների թվի ավելացման տարի, կարելի է արձանագրել 2011-ը: Այդ թվականին Հայաստանից մեկնող եւ վերադարձող ՀՀ քաղաքացիների բացասական տարբերությունը կազմեց 49 հազար: Նույն ցուցանիշը գրանցվեց նաեւ 2012-ին: 2013-ին Հայաստանից մեկնող ՀՀ քաղաքացիները վերադարձողներից 42 հազարով էին ավելի, իսկ 2014-ին` 47 հազարով: Այսինքն, վերջին 4 տարիներին միասին վերցրած Հայաստանից արտագաղթել է մոտ 187 հազար մարդ:

Սա համեմատենք նախորդող 4 տարիների հետ, ընդգծելով, որ այդ տարիների ցուցանիշներում մեկնողների եւ ժամանողների ընդհանուր թիվն էր նշվում եւ առանձին` ՀՀ քաղաքացիների հաշվարկ, վիճակագրական ծառայության տվյալներում չգտնվեց: Այսպիսով, 2007-ին Հայաստանից մեկնողները ընդամենը 3 հազարով էին ավելի ժամանողներից, 2008-ին` 23 հազարով, 2009-ին` 25 հազարով, 2010-ին` 29 հազարով: Կան փորձագիտական տվյալներ, ըստ որոնց 2007-2008-ին Հայաստանից մեկնող եւ ժամանող ՀՀ քաղաքացիների թիվը դրական էր` հօգուտ ժամանողների: Այսինքն, համաձայն այդ տեսակետների, այդ երկու տարիներին անգամ ներգաղթ է արձանագրվել: Այդուհանդերձ, հիմք ընդունելով ազգային վիճակագրական ծառայության տվյալները, փաստենք, որ 2007-2010-ի 4 տարիների ընթացքում Հայաստանից հեռացածների թիվը կազմել է մոտ 80 հազար մարդ: Իսկապես, սա փաստում է այն հանգամանքը, որ վերջին 4 տարիներին արտագաղթի թիվը իսկապես մեծացել է (ավելի քան 100 հազարով) նախորդ 4 տարիների համեմատ: Դա առաջին հերթին պայմանավորված է 2009-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի` Հայաստանի տնտեսության եւ հետեւաբար բնակչության սոցիալական վիճակի վրա ազդեցությամբ:

Մյուս կողմից, չի կարելի չտեսնել նաեւ մեկ այլ գործոն, երբ Հայաստանից մեկնողների մեջ սկսում են ավելի մեծ թիվ կազմել ապահովված մարդիկ, որոնք մեկնում են այլ երկրներ էլ ավելի բարեկեցիկ կյանք վարելու նպատակով: Այս դեպքում արդեն որեւէ իշխանության մեղադրելը կնշանակի ջայլամի պահվածք, քանի որ այստեղ խոսքը հենց այն ազգային բնավորության մասին է, որն ուղեկցել է մեզ դարեր եւ որի պատճառով պատմական Հայաստանում աստիճանաբար նվազել է բնիկ ժողովրդի` հայերի թիվը: Մինչդեռ, արտագաղթի մասին խոսելուց, հայրենիքի հանդեպ մեկնողների անտարբերության մասին, որպես կանոն «մոռանում են» հիշատակել:

Ոմանք տեղյակ չեն կամ դարձյալ «մոռանում են» նաեւ 90-ականնների արտագաղթի աղետալի չափերը: Միայն մեկ տարում` 1992-ին, Հայաստանից մեկնողների թիվը վերադարձողներից ավելի է եղել 228 հազարով: Այսինքն, միայն այդ տարին Հայաստանից ավելի շատ են արտագաղթել քան վերջին 5 տարիներին միասին վերցրած: Այս ցուցանիշը պետք է հաճախակի հիշեցնել այդ տարիներին իշխանության ղեկին գտնվողներին` նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին եւ ՀԱԿ դարձած մյուս ՀՀՇ-ականներին:

Շարունակենք ներկայացնել այս վիճակագրությունը: 1993-ին Հայաստանից արտագաղթեց եւս 141 հազար մարդ, 1994-ին` 127 հազար մարդ: Դժվար չէ հաշվել եւ տեսնել, որ միայն այդ երեք տարիներին Հայաստանը գրեթե կես միլիոն` 496 հազար մարդ լքեց: Նման չափերի արտագաղթն, անշուշտ, ուներ իր օբյեկտիվ պատճառները` երկիրը պարզապես ավերակների էր վերածվել, ինչը դժվար է պատկերացնել նրանց համար, ովքեր չեն տեսել այդ տարիները: Սակայն, այդ վիճակի մեջ իրենց մեղքի մեծ բաժինն ունեին նաեւ այդ պահին գործող իշխանությունները, ինչի մասին արդեն նշեցինք:

Ասվածը չի նշանակում, թե ներկայիս իշխանությունները այսօրվա կացության համար պատասխանատու չեն: Բացի տնտեսության զարգացման պատասխանատվությունից, ներկայիս իշխանությունների ուղղակի մեղավորություն է սեփական երկրի հանդեպ բնակչության մի զգալի մասի նիհիլիստական մոտեցումը: Սկսած կրթական համակարգից` մանկապարտեզներում, դպրոցներում, միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայրենիքի եւ պետականության հանդեպ սեր եւ պատկառանք սերմանող դասընթացների, ծրագրերի եւ ամենօրյա միջոցառումների բացակայությունից մինչեւ իշխանական լրատվամիջոցներով «Մեր տունն Ամերիկայում» գովազդելը, փաստորեն մարդկանց արտագաղթի մղելու եւ դրան հոգեբանորեն պատրաստելու քայլեր են:

Այնուամենայնիվ, երբ խոսվում է արտագաղթի մասին, երբեք չի կարելի մոռանալ արտագաղթելու եւ օտար երկրներում իրենց ապագան տեսնելու մեր ազգային բնավորության մասին, չի կարելի ասել, որ արտագաղթի ներկայիս ծավալները ներկայիս Հայաստանում աննախադեպ են, քանի որ ունեցել ենք շատ ավելի մեծ արտագաղթի տարիներ, չի կարելի նաեւ արտագաղթն ամբողջությամբ տվյալ պահի իշխանությունների կառավարմամբ պատճառաբանելը: Եվ ընդհանրապես, չի կարելի ամեն ցավոտ խնդրի առնչությամբ մեղքը բարդելով այլոց վրա, այդ խնդրի նկատմամբ ունեցած որեւէ պատասխանատվությունից մեզ հեռու պահել:

Հ.Գ. Այս տարվա առաջին կեսին` հունվար-հունիսին Հայաստանից մեկնող եւ ժամանող ՀՀ քաղաքացիների թվի բացասական տարբերությունը կազմել է մոտ 75 հազար: 2014-ի նույն` տարվա առաջին կեսին մեկնողների թիվը ժամանողների թվին գերազանցում էր գրեթե 86 հազարով: Հիշեցնենք մեր երկրից միգրացիոն հոսքերի առանձնահատկությունը` տարվա առաջին կեսին գերակշռում են մեկնողները, իսկ երկրորդ կեսինՙ ժամանողները: Բնականաբար, տարեկան կտրվածքով, տարվա առաջին կեսին արձանագրված 75 հազար բացասական տարբերությունը անպայման կնվազի: Եթե 2015-ի առաջին կեսին 2014-ի առաջին կեսի համեմատ այդ տարբերությունը ավելի փոքր է, ապա հավանական է, որ տարեկան կտրվածքով արտագաղթողների թիվը նույնպես ավելի փոքր կլինի 2014-ի տարեկան ցուցանիշի համեմատ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է, ՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ

Հաջորդ գրառումը

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՌՋԵՎ ՆՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ ԾԱՌԱՆԱԼՈՒ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՌՋԵՎ ՆՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ ԾԱՌԱՆԱԼՈՒ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական