Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

02/10/2015
- 02 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

«Մենք պլանավորում ենք ավելացնել մեր ռազմական բազաների քանակը արտասահմանում: Վենեսուելայից ու Կուբայից բացի ծրագրում ենք դրանց քանակն ընդլայնել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Նիկարագուան, Սեյշելյան կղզիները, Սինգապուրը եւ ուրիշներ»:

Անցյալ տարվա փետրվարին այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այս տարվա սեպտեմբերի 8-ին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը իրազեկեց, որ իր երկիրը պատրաստ է քննարկել դաշնակից երկրների տարածքում ավիաբազաներ բացելու հարցը: Իսկ օրերս նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրեց բանակցություններ սկսել Բելառուսի հետ նրա տարածքում հենց ռազմական խոշոր ավիաբազա ստեղծելու շուրջը: Եվ, վերջապես, այդ նույն Պուտինը անսքող հավաստեց, որ Ռուսաստանը օգնել է, օգնում է եւ կօգնի Սիրիայինՙ Բաշար Ասադին, եւ որ կարդիականացվի սիրիական Թարթուսում գտնվող ռուսականՙ առայժմ առավելապես նյութատեխնիկական մատակարարման ռազմաբազան:

Հայտարարությունների այս շղթան վկայությունն է այն բանի, որ Ռուսաստանը, ոտքի կանգնելով ելցինյան հետխորհրդային ավերումներից, հետեւողականորեն վերականգնում է նաեւ իր ռազմական հզորությունը: Եթե Հայաստանում որեւէ մեկը դիտում է ռուսաստանյան հեռուստատեսությունը, ապա չի կարող չտեսնել այն բազմաթիվ զորավարժությունները, որոնք տպավորում են իրենց մասշտաբայնությամբ ու հագեցվածությամբ: Ռուսաստանյան բանակը համալրվում է նորագույն ռազմական տեխնիկայով, արդիական զինամիջոցներով, ընդհուպ տիեզերական, ընդ որում գերազանցապես սեփական արտադրության. հսկայական ուշադրություն է նվիրվում զինծառայողների բնակարանային, նյութական ապահովության հարցերին եւ այլն:

Ահա եւ ընդլայնվում է ռազմաբազաների աշխարհագրությունը արտասահմանում: Հանրահայտ ճշմարտություն է, որ ռազմական ներկայությունը աշխարհի տարբեր վայրերում որեւէ պետության համար դառնում է նրա ռազմական հզորության, քաղաքական ազդեցության, միջազգային հեղինակության տեսանելի դրսեւորումը:

Այս առումով ամերիկացիները բացարձակ գերազանցություն ունեն մոլորակի մասշտաբով. Ըստ զանազան աղբյուրների, տարբեր չափերի ու նշանակության ամերիկյան մոտ 800 ռազմաբազաները տեղաբաշխված են աշխարհի ավելի քան 180 երկրներում: Համեմատության համար. ժամանակին նրա «ոխերիմ ու գլխավոր» հակառակորդ Խորհրդային Միությունն ուներ այդպիսի ընդամենը 18 բազա, թեեւ դա, իմիջիայլոց, չէր խանգարում վերջինիս արդյունավետորեն դիմակայելու ԱՄՆ-ի նվաճողական նկրտումներին:

Ներկայումս Ռուսաստանը ռազմական ներկայություն ունի հետեւյալ երկրներում. Աբխազիա, Բելառուս, Հայաստան, Հարավային Օսիա, Ղազախստան, Ղրղստան, Մերձդնեստր, Սիրիա, Տաջիկստան: Այս ցուցակը լրացնելու ռուսների նոր հայտը նաեւ պատասխան է Եվրոպայում Ռուսաստանի սահմաններին մոտ հակահրթիռային պաշտպանության նոր համակարգեր տեղակայելու, իր եվրոպական զինանոցը արդիական նոր զրահատեխնիկայով, զինվորական անձնակազմով համալրելու ամերիկյան հավակնություններին: Բավական էր, որ Պուտինը հայտարարեր Սիրիային անհրաժեշտ ռազմական օգնություն ցույց տալու մասին, այդ թվում նաեւ, ինչպես ասվեց, հենց ռազմաբազայի, նրա ուժեղացման, զինխորհրդականների հատկացման միջոցով, անմիջապես հետեւեց ԱՄՆ-ի պետքարտուղարի, եվրոպացի որոշ լիդերների արձագանքը, որ առանց Ռուսաստանի դժվար է լուծել Սիրիայի եւ նույնիսկ… ճգնաժամային ներգաղթի խնդիրը Եվրոպայում: Ուժը վճռորոշ գործոն է դառնում ռուս-ամերիկյան հարաբերություններում: Վերջիվերջո եթե «յանկիները» ռազմականացնում են նաեւ Լեհաստանն ու Մերձբալթիկան, ապա ինչու Իվանը դա չի կարող անել Լատինական Ամերիկայում:

Արժե նշել, որ Շոյգուի հայտարարության օրվանից ռուսաստանցի լիբերալները աղմուկ բարձրացրին, իբր, ներկա տնտեսական ճգնաժամի, պատժամիջոցների պայմաններում ինչպես կարելի է դիմել նման բյուջետային ահռելի ծախսերի: Սակայն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ լիբերալների իսկական «մտահոգությունը» մեկն էՙ բոլոր միջոցներով վիժեցնել Ռուսաստանի ուժեղացումը, ինչը նրանք մեծ հաջողությամբ էին իրագործում Ելցինի ժամանակ:

Բազանՙ բազա, զենքըՙ զենք, ուժըՙ ուժ: Սակայն ներկա բավական հաճախ անկախատեսելիորեն փոփոխվող աշխարհում ռուսները մեծ ուշադրություն են դարձնում նաեւ հայրենասիրության, մարտական ոգու դաստիարակությանը, եւ ոչ միայն բանակում: Եվ այս իմաստով նրանք սկզբունքորեն դիմակայում են «եվրոսոդոմական արժեքներին», իբրՙ «համամարդկային», որոնք արեւմուտքցիները փորձում են փաթաթել ուրիշ ժողովուրդների վզին: Պուտինը մեկ անգամ չի ասել, որ իրենք նախընտրում են ավանդական բարոյական արժեքները:

Այն, ինչ տեղի է ունենում այսօր Եվրոպայում արաբների ու աֆրիկացիների «ներխուժման» առնչությամբ, առաջ է բերում ռուսների մեծ տարակուսանքըՙ ինչու է Եվրոպայի քաղաքական վերնախավը այդքան ագրեսիվ Ռուսաստանի նկատմամբ եւ նույնքան ամուլ սեփական մայր ցամաքի իսլամացման ներկա աննախադեպ գործընթացի հանդեպ: Թերեւս արդեն զարմանալի էլ չէ, որ Ռուսաստանի հեռուստատեսությամբ հանդես եկող որոշ քաղաքագետներ արդարացնում են Ռուսաստանի նաեւ ռազմական հզորացումը, ցավով նշելով, որ եթե լիբերալ ախտի մեջ խրված Եվրոպայում ոչինչ արմատապես չփոխվի, ապա Ռուսաստանը կմնա միակ քրիստոնեական պետությունը մայր ցամաքում: Այս իմաստով եւս արդարացվում է ռուսական բանակի հզորացումը:

Փոքր-ինչ շեղվելով հիմնական թեմայից, ընթերցողներին ներկայացնենք Ռուսաստանում տարածված մի տեսակետ, առանց մեկնաբանության. «Պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքակրթությունները կործանվում են երկու պատճառով. լինելով կենսունակ, ոչնչացվում են արտաքին թշնամու կողմիցՙ ռազմական առումով ավելի ուժեղ. կամ էլ նեխում են ներսից եւ փլուզվում արտաքին այլքաղաքակրթական տարրերի կողմից, որոնք լինելով համեմատաբար թույլՙ չեն հանդիպում զառամած հսկաների դիմադրությանը: Ժողովրդի ազգային ինքնանույնականացման աղավաղումը հանգեցնում է անհատի ինքնագիտակցության կորստին: Զանգվածային գիտակցության մեջ ազգային ինքնության հողմահարումը ուղեկցվում է կոլեկտիվ խելացնորության մի ամբողջ շարք ախտանիշներով: «Համամարդկայնացված» եվրոպացիները չեն տարբերում տղամարդունՙ կնոջից, երեխայինՙ ծնողիցՙ մեծից, ուժեղինՙ թույլից, բարինՙ չարից, սեփականըՙ օտարից եւ այլն: Ինքնությունը կորցրած ժողովուրդը չի կարող լինել կենսահաստատ, եւ նա տարրալուծվում է այլամշակութային, անգամ ներմուծված, մթնոլորտում»:

Մոսկվա

Հ.Գ. Հայաստանցի քաղաքագետներից մեկը ասուլիսի ժամանակ նշեց, որ «Իսլամական պետությունը» իր թշնամիների ցուցակի երրորդ հորիզոնականը հատկացրել է Հայաստանինՙ Իսրայելից ու Իրանից հետո: Իրավիճակը համարելով խիստ վտանգավոր, նա ասաց, որ նման պարագայում Հայաստանի զինված ուժերը պետք է առաջին հերթին ուժեղացնեն իրենց հակաօդային պաշտպանությունը: Կարելի է պատկերացնել հայրենյաց մոլեռանդ ռուսատյացների ընդվզումները, եթե, Բելառուսից հետո, բանակցելով Հայաստանի ղեկավարության հետ, Ռուսաստանն իր ավիացիոն բազան բացի մեր երկրում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԻԳՐԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

ՍՈՒՐԻԱ-ՌՈՒՍԻԱ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՍՈՒՐԻԱ-ՌՈՒՍԻԱ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դաֆթյան

12/05/2025

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դաֆթյանը գրում է. 2025 թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը գերազանցել...

ԿարդալDetails

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025

Ինչպե՞ս է լինում, որ Աննա Հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան

12/05/2025

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական