Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ ԴԻՄԵՑԻ ՍԱԴՐԱՆՔԻ ԿԱՄ ՍԱԴՐԱՆՔԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ՄԻՋՈՑ

02/10/2015
- 02 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սեպտեմբերի 29-ին, երբ ԼՂՀ ՊԲ-ն, այսինքն մեր ՊԲ-ն պաշտոնական հայտարարություն արեց, որտեղ անուն առ անուն ներկայացրեց սեպտեմբերի 28-ին ոչնչացված հակառակորդի վեց զինվորներին, ես որոշեցի օգտագործել այդ անունները` պրովոկացիոն մի մտահղացում իրականացնելու նպատակով:

Այսպես, Ֆեյսբուքի այն տիրույթում, որտեղ ադրբեջանցի` հատկապես լրագրողներն ակտիվ են, ես գրեցի. Շահիյար Ալի օղլու Ույադով (զորակոչված 13/01/2015), Էյուբ Աբդուլլա օղլու Ռամազանով (զորակոչված 28/04/2015), Նիջաթ Մեհման օղլու Յարաեւ (զորակոչված 08/12/2014), Ահմեդ Ջիվանշիր օղլու Էյուբով (զորակոչված 08/12/2014), Էլվին Մուրշու օղլու Յուսուֆով (զորակոչված 15/12/2014) եւ Սամիր Սաբիր օղլու Ահմեդով (զորակոչված 18/07/2014): Ապա հարց ուղղեցի, թե ովքե՞ր են այդ մարդիկ, ընդ որում, առանց նշելու, որ նրանք ոչնչացված զինվորներ են եւ շեշտելով, որ ես այս հարցն ուղղում եմ Ադրբեջանի քաղաքացուն:

Երկար չսպասեցի, ադրբեջանցի լրագրողներից մեկը` Ելհան Յուսիֆլի, ով այդ երկրի շրջաններից մեկում, կոնկրետՙ Խաչմազ քաղաքի հեռուստատեսությունում վարում է «Պատերազմը դեռ չի ավարտվել» խիստ ռազմահայրենասիրական ծրագիրը, ինձ պատասխանեց, …մեջբերելով Ադրբեջանի պետական ԱՊԱ գործակալության տեղեկատվությունը, որն էլ իր հերթին ներկայացնում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, ըստ որի ներկայացված անուններով ադրբեջանական բանակը ոչ միայն զոհեր չունի, այլեւ այդ անուններով զինվորներ չկան ադրբեջանական զինված ուժերում: Շարունակելով պրովոկացիաս, ես հաջորդ հարցն ուղղեցի, ասելով, թե հաշվի առնելով, որ իմ հարցն ուղղված էր Ադրբեջանի քաղաքացուն, բայց ինձ պատասխանում է այդ երկրի ՊՆ-նՙ այդ երկրի պետական գործակալության միջոցով, ես կարո՞ղ եմ արդյոք ենթադրել, որ Ադրբեջանի քաղաքացին զուրկ է մտածելու ունակությունից եւ կամ իրեն թույլ չեն տալիս բարձրաձայնել այն, ինչ մտածում է: Ելհանը այս պարագայում էլ ինձ երկար սպասեցնել չտվեց եւ պատասխանեց, թե այդ ես եմ, որ սեփական մտածելակերպը չունեմ, քանի որ առանց ստուգելու համաձայնում եմ իմ երկրի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարության հետ, ըստ որի հիշյալ անուններով ադրբեջանցի վեց զինվորները սպանվել են:

Այստեղ արդեն ես դադարեցրի պրովոկատորի իմ դերը եւ լայն ժպիտով, սեփական նպատակիս հասածի դեմքով Ելհանին բացատրեցի, որ ինքը ուղղակիորեն խեղաթյուրում է իրողությունը, քանի որ ես ամենեւին չեմ նշել, որ ներկայացնում եմ ոչնչացված ադրբեջանցի զինվորների անունները, պարզապես հետաքրքրվել եմ, այն էլ Ադրբեջանի քաղաքացուց, թե ովքեր են այս անունով մարդիկ (ես անգամ չէի նշել, որ նրանք զինվորներ են), ապա ես շնորհակալություն հայտնեցի Ելհանին, որ իր արձագանքով, փաստորեն ապացուցեց մեր ՊԲ-ի հայտարարության իսկությունը եւ ժպիտի նշան դրեցի…

Ելհան Յուսիֆլին մինչեւ հիմա լուռ է, այդ գրառմանս տակ էլ ոչ մի ադրբեջանցի մեկնաբանություն չի թողել:

Ինչպես ասում է Սերժ Սարգսյանը` «Առայժմ այսքանը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՊԿ-Ը ԿԱ, ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԱ ՀԱՊԿ-Ի ՆԵՐՍՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական