Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆ ԱՆՀԱՄԱՐԺԵՔ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

02/10/2015
- 02 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այն, որ 2015 թվականը բարդ տարի էր լինելու Հայաստանի տնտեսության համար, բազմիցս առիթ ենք ունեցել գրելու: Այդուհանդերձ, հակառակ աշխարհաքաղաքական իրավիճակի եւ տնտեսական ցնցումների եւ Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ հոռետեսական կանխատեսումների, հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճեց 3,9 տոկոսով:

Ինչպիսի՞ն կլինի տնտեսական աճի տարեկան ցուցանիշը: Այստեղ դարձյալ կանխատեսումների պակաս չկա: Առավել իրատեսական է թվում կանխատեսումը, որ աճն, ի վերջո, կլինի 3 տոկոսի շրջակայքում: Միաժամանակ, չնայած ներկա պահին արձանագրված շուրջ 4 տոկոս տնտեսական աճին, հարկային եկամուտներն այս պահին փոքր մոտ 1,3 տոկոս են աճել: Այսինքն, հիմա էլ գործ ունենք մեկ այլ դժվարության հետ, որը կարծես թե առաջիկայում ավելի սուր է զգացնել տալու:

Նախ, առաջին հայացքից տնտեսական աճ-եկամուտների անհամարժեք ավելացում երեւույթը տարօրինակ կարող է թվալ, քանի որ տրամաբանական է թվում տնտեսական աճին համարժեք կամ գոնե մոտ` բյուջետային եկամուտների աճը: Սակայն դրանում, այնուամենայնիվ, տրամաբանություն կա: Այդ տրամաբանությունը պայմանավորված է մեր տնտեսության կառուցվածքի եւ տնտեսական աճի առանձնահատկություններով:

Բանն այն է, որ այս տարվա տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը եղել է գյուղատնտեսությունը` արձանագրելով բարձր բերքատվություն: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, գյուղատնտեսությունում տարվա առաջին 8 ամիսներին աճը կազմել է 13,5 տոկոս: Գումարային արտահայտությամբ դա շուրջ 60 մլրդ դրամ է: Այսինքն, այս տարի այդքանով ավելի նյութական արժեք` բերք է ստացվել: Հենց այս` ամենաբարձր աճ արձանագրած ճյուղը` գյուղատնտեսությունը ազատված է հարկերից: Հետեւաբար, առաջին պատճառը, որ տնտեսական աճը չի ուղեկցվել բյուջետային մուտքերի աճով` սա է:

Բարձր աճ արձանագրած մյուս ճյուղը արդյունաբերությունն է` 4,4 տոկոս: Այստեղ նկատելի է եղել հանքարդյունաբերության ճյուղի աճը, որի արտադրանքը հիմնականում արտահանվում է: Արտահանման խրախուսման նպատակով Հայաստանում այն նույնպես հարկային արտոնություն ունի` ազատված է ավելացված արժեքի հարկից: Հետեւաբար, հարկային եկամուտների աճ այստեղից նույնպես հնարավոր չէ: Շինարարությունում աճը չնչին է եղել` 0,2 տոկոս: Մանրածախ առեւտրում, որտեղից ակնկալվում են հիմնական մուտքերը` արձանագրվել է անկում` 5,4 տոկոսով: 2,2 տոկոս աճ էլ արձանագրվել է ծառայությունների ոլորտում: Եվս մեկ կարեւոր հանգամանք` ներմուծման ծավալների զգալի նվազումն այն դեպքում, երբ ներմուծումից են գանձվում հարկային եկամուտների մի զգալի մասը: Այս տարվա ութ ամիսներին ներմուծման ծավալները նվազել են ավելի քան 36 տոկոսով, ինչը գումարային առումով ավելի քան 1 մլրդ դոլար է:

Այս իրավիճակում բյուջետային եկամուտները, այնուամենայնիվ, ոչ միայն չեն նվազել, այլեւ անգամ փոքրիկ աճ են ունեցել: Դա հիմնականում պայմանավորված է եղել հարկային վարչարարությամբ եւ ստվերային շրջանառության որոշ ծավալների բացահայտմամբ: Եկող տարի նույնպես կառավարության համար բյուջետային մուտքերի հավաքումը տնտեսական աճ ապահովելուց պակաս դժվար չի լինելու:

Ամեն դեպքում, բյուջեի եկամուտների ավելացման կամ գոնե նույն մակարդակի վրա պահպանման հիմնական միջոցը եկող տարի նույնպես պետք է լինի ստվերի նվազեցումը` ինչպես առիթ ենք ունեցել մատնանշելու հատկապես առեւտրի` ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ ոլորտներում: Հիմնական ստվերային շրջանառությունն ու տնտեսապես չարդարացված արտոնյալ հարկման դաշտը հենց այստեղ է: Իհարկե, պնդել, որ այդպես հնարավոր կլինի այնքան եկամուտներ հավաքել, որ կլրացնի տնտեսական ցնցումներով եւ մեր տնտեսության կառուցվածքով պայմանավորված բյուջետային մուտքերի նվազումը, չենք կարող: Սակայն հարկ է օգտագործել հնարավոր բոլոր ռեսուրսները, ձգտելով հնարավորինս չվնասել գործարար ակտիվությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԿՐԻ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆ ԻՐԱԿԱՆ Է

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ԻՆՔՆԱԿՈՐԾԱՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ԻՆՔՆԱԿՈՐԾԱՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական