Ուրբաթ, Հոկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

CNN-Ը ՍԻՐԻԱՅՈՒՄ ՌԴ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՄԱՍԻՆ

25/09/2015
- 25 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Ամերիկյան CNN հեռուստաալիքի տվյալներով, Ռուսաստանը կտրուկ ավելացրել է ռազմական տեխնիկայի քանակը Սիրիայում, ինչպես նաեւ անօդաչու սարքերի թռիչքներ է սկսել այդ երկրի օդային տարածքում: Մոսկվան իր հերթին հաղորդել է Դամասկոսում ՌԴ դեսպանատան գնդակոծման մասին: CNN-ը դրանից եզրակացնում է, որ Ասադին օգնելու պատճառով Ռուսաստանը հայտնվել է կրակագծի վրա: Ամերիկացի երկու պաշտոնյաների խոսքերով, Սիրիայի տարածքի վրա ռուսական անօդաչու սարքերի հայտնվելը վկայում է դիտորդական գործողությունների իրականացման մասին:

Ամերիկացի պաշտոնյաները պնդում են, թե ռուսները Լաթաքիայի մոտերքում տեղաբաշխել են 25 կործանիչ եւ գրոհիչ օդանավեր, 15 ուղղաթիռ, 9 տանկ, 5 զենիթահրթիռային համալիր, ինչպես նաեւ 500 զինծառայող:

Սիրիայում ՌԴ ռազմական ներկայության աճը մտահոգել է Իսրայելին, որի վարչապետ Բենիամին Նաթանյահուն օրերս այցելեց Մոսկվա: Նրա հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ռազմական տեխնիկայի առաքման նպատակը Սիրիայի վարչակարգին օգնելն է:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից մեկը CNN-ի եթերում հայտարարել է, որ ռուսների ներկայությանն ի պատասխանՙ իրենք հարձակում կձեռնարկեն Լաթաքիայի օդանավակայանի վրա, որը «դարձել է ռուսական բանակի ռազմակայան»: Նրա խոսքերով, իսլամիստները երդվել են, որ իրենց թշնամի ռուսները «Սիրիայում խաղաղություն չեն տեսնի»:

Մոսկվան նշում է, որ ինքը պայքարում է «Իսլամական պետության» դեմ: Սակայն Բաշար Ասադի կառավարությունն ունի շատ թշնամիներ: Թշնամական խմբավորումներից մեկիՙ «Իսլամի բանակի» գրոհայինները մարտահրավեր են նետել Սիրիայի կառավարական զորքերին: Իսկ հիմա նրանք թիրախ են համարում նաեւ Ռուսաստանը:

Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի աշխատակից Էմիլ Հոկայեմը կարծում է, որ եթե Ռուսաստանն ուզում է օգնել Ասադին, ապա ստիպված կլինի կռվել թե՛ իսլամիստների եւ թե՛ սովորական ապստամբների դեմ: Ապստամբական որոշ խմբավորումներ գործակցում են Թուրքիայի հետ, ուրիշ խմբերՙ Պարսից ծոցի միապետությունների հետ: Կան մերձափնյա ստորաբաժանումներ, որոնք մտնում են ապստամբական «Ազատ սիրիական բանակի» կազմի մեջ: Այդ «բանակի» մարտիկներին արդեն մի քանի տարի պատրաստում, զենք ու տեխնիկա է մատակարարում ԱՄՆ-ը:

Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացումը տեղի է ունեցել արագորեն: Արբանյակային նոր լուսանկարներում երեւում են գերարդիական օդանավեր, տանկեր եւ զենիթահրթիռային համակարգեր: Ռուսներն իրենք խոստովանել են «Սու-30» ռազմօդանավերի ներկայությունը:

CNN-ի ավագ միջազգային թղթակից Մեթյու Չանսը , խոսելով Իսրայելի վարչապետ Նաթանյահուի մոսկովյան այցի մասին, նշել է, որ նրան այդպես էլ չի հաջողվել լիովին պարզել Սիրիայում Ռուսաստանի մտադրությունները եւ թե Ասադին պաշտպանելիս որքան հեռու կարող է գնալ Մոսկվան: Նախագահ Պուտինը Նաթանյահուին ասել է լոկ հետեւյալը. «Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի գործողությունները միշտ եղել են եւ կլինեն պատասխանատու»:

Այդուհանդերձ, քանի որ հակամարտությանը մասնակից են զգալի թվով շահագրգիռ կողմեր, այդ թվում Ասադի տապալմանը ձգտող ԱՄՆ-իՙ զինված ուժերը, իրադարձությունների ընթացքը կարող է դառնալ անվերահսկելի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՅՔԱՐ ՉԺՀ ՆԱՎԹԻ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

«ԱԼԱՇԿԵՐՏԻ» ՖԵՆՈՄԵՆԸ. ԱԲՐԱՀԱՄ ԽԱՇՄԱՆՅԱՆԻ ԹԻՄԸ` 1-ԻՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՂԹՈՂ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«ԱԼԱՇԿԵՐՏԻ» ՖԵՆՈՄԵՆԸ. ԱԲՐԱՀԱՄ ԽԱՇՄԱՆՅԱՆԻ ԹԻՄԸ` 1-ԻՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՂԹՈՂ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

09/10/2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել...

ԿարդալDetails

Է՞ս ա լուծումդ, Նիկոլ. է, ջհանդամը կորեիր, սենց չլուծեի՛ր

09/10/2025

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը. Էդմոն Մարուքյան

09/10/2025

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական