Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԿԱՄՈ ՆԻԳԱՐՅԱՆ. ՇԻԶՈՊՈԼԻՍ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

18/09/2015
- 18 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Կամո Նիգարյան. Շիզոպոլիս» ցուցադրության հանդիսավոր բացումը 2015 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 18:00-ին, «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում:

Ուժի եւ խելագարության հարաբերակցության թեման համակցում է Կամո Նիգարյանի (1950-2011)` այս ցուցահանդեսում առաջին անգամ մեկտեղած տասնյոթ աշխատանքները: Ուրվագծելով Նիգարյանի ստեղծագործական ուղին` 1980-ականներից մինչեւ 2000-ականները, «Շիզոպոլիսը» բացահայտում է նրան որպես 20-րդ դարի վերջի հայ արվեստի առաջադեմ, հակահամակարգային ներկայացուցիչներից մեկը:

Կամո Նիգարյանը ծնվել է 1950-ին պատմական Հայաստանի Գարդմանք գավառի Հելենդորֆում (ներկայիս Ադերբեջանի Հանրապետության տարածք), մտավորականների ընտանիքում: Կարճ ժամանակ անց նրանք հաստատվում են Երեւանում, որտեղ 1973-ին Նիգարյանն ավարտում է Երեւանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի ֆակուլտետը: Աշխատելով դիզայնի բնագավառում իր ողջ ստեղծագործական ուղու ընթացքումՙ արվեստագետի ստեղծած բազմաթիվ թատերական, ցուցահանդեսային եւ կինո ազդագրերը, ինչպես նաեւ յոթ թանգարանային ցուցադրությունների գեղարվեստական նախագծերը եզակի տեղ են գրավում հայկական դիզայնի պատմության մեջ: Նա ակտիվ գործունեություն է ծավալում ուշ խորհրդային շրջանի Երեւանի ընդհատակյա արվեստային շրջանակներումՙ մասնակցելով մի շարք պերֆորմանսների եւ նոն-կոնֆորմիստական ցուցահանդեսների, ինչպես օրինակ 1982-ի «Հափենինգ»-ի կազմակերպմանը: 1980-ից սկսած Նիգարյանը հետզհետե կենտրոնանում է գեղանկարչության եւ լուսանկարչության վրաՙ իր ստեղծագործությունների միջոցով շարունակաբար ստանձնելով սադրիչ եւ քննադատական դիրքորոշում պետական ու զանգվածային մշակույթի գաղափարաբանությունների հանդեպ:

«Որպես սովետական ռեժիմի վերջին տասնամյակներին ասպարեզ իջած այլախոհ արվեստագետ` նրան խորապես մտահոգում էր միատարր հասարակության եւ գլոբալ տնտեսության մեջ տրոհվող անհատի ազատությունը եւ կամքը: Ազդագրային ու ցուցահանդեսային ձեւավորումներից մինչեւ գեղանկարչություն ու լուսանկարչություն` Նիգարյանի արվեստը զննում է մարդկության ներկայիս վիճակը` որպես խորագույն վախի, պարադոքսի ու անտարբերության մեջ խրված մի երեւույթ: Իր գաղափարները քաղելով փիլիսոփայությունից, հոգեվերլուծական, մարդաբանական, տնտեսագիտական տեսություններից եւ անգամ գիտաֆանտաստիկ գրականությունից` արվեստագետն ի ցույց էր դնում հասարակական ու քաղաքական համակարգերի ենթաշերտային տեռորը, որի ճնշման տակ ուժը դառնում է սպառողական ապրանք եւ իշխելու բանաձեւ: Էքսպրեսիոնիզմի, սյուրռեալիզմի ու փոփ-արվեստի ավանդույթների հետ համարձակ փորձարկումները Նիգարյանի համար նաեւ միջոց էին արտահայտելու իր տագնապը արդի քաղաքակրթության ճգնաժամի հանդեպ: Նրա գործերում պատմությունն ու ժամանակակից կյանքը գոյակցում են նույն տարածության մեջՙ անընդհատ կենդանացնելով այն համակարգերը, որոնք բերում են պահպանողականության, պատերազմների ու քաոսի:

Որպես սարսափների մի դահլիճ` «Շիզոպոլիսը» հնարավորություն է տալիս դիտարկելու իրականության այս հակառակ կողմը եւ մտորելու մեր առօրյա գոյության մեջ արմատակալած անգիտակից խելագարության մասին»,- նշում է ցուցադրության համադրող Վիգեն Գալստյանը :

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը պատիվ ունի ներկայացնելու ուշ եւ հետխորհրդային ժամանակաշրջանի հայ առանցքային նոն-կոնֆորմիստ արվեստագետ Կամո Նիգարյանի աշխատանքներըՙ Կենտրոնի 2015 թվականի ցուցահանդեսային ծրագրի շրջանակներում: Ներկայացնելով արվեստագետի թեմատիկ շարքերի հազվագյուտ ցուցադրված աշխատանքների ընտրանի, ինչպես նաեւ Ս. Մերկուրովի թանգարանում գտնվող մահադիմակներով ինստալացիայի կրկնօրինակըՙ «Կամո Նիգարյան. Շիզոպոլիս» ցուցադրությունն առաջարկում է Նիգարյանի խորը ինտելեկտուալ ստեղծագործական ժառանգության նոր տեսանկյուն»,- նշեց ԳԱԿ գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը :

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՕՊՏԻԿԱՄԱՆՐԱԹԵԼԱՅԻՆ ՑԱՆՑ ԵՎ ԸՆԴԱՐՁԱԿՎԵԼ Է Wi-Fi ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱԾԿՈՒՅԹԸ

Հաջորդ գրառումը

ԴԱ ԵՂԵԼ Է ՔԱՌՈՐԴ ԴԱՐ ԱՌԱՋ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԴԱ ԵՂԵԼ Է ՔԱՌՈՐԴ ԴԱՐ ԱՌԱՋ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մտնում էին մորգ՝ դիակները ճանաչելու…5 տարի առաջ այս անիծյալ օրը

07/10/2025

5 տարի առաջ այս անիծյալ օրը․․․ Ցերեկը 2-ի կողմերը գրասենյակից դուրս եկա։ Հետ եկա. 4-5-ի կողմերն էր։ Արդեն  պարզ էր,...

ԿարդալDetails

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական