Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՕՊՏԻԿԱՄԱՆՐԱԹԵԼԱՅԻՆ ՑԱՆՑ ԵՎ ԸՆԴԱՐՁԱԿՎԵԼ Է Wi-Fi ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱԾԿՈՒՅԹԸ

18/09/2015
- 18 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պաշտոնապես ազդարարվել է Երեւանի կենդանաբանական այգու տարածքում գերարագ Wi-Fi գոտու ընդլայնման եւ օպտիկամանրաթելային ցանցի գործարկման մասին:

Միջոցառմանը ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը եւ Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Կազմակերպիչները կարեւորում են նախաձեռնության տեղեկատվական եւ կրթական բաղադրիչները: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող անվճար Wi-Fi կապի միջոցով այցելուները, տպագիր ցուցանակներից բացի, հնարավորություն կունենան օգտվելու նաեւ այգու էլեկտրոնային ինտերակտիվ քարտեզներից եւ ուղեցույցներից:

Կենդանաբանական այգու ողջ տարածքում գործող Wi-Fi գոտում այցելուները կկարողանան անխոչընդոտ այցելել այգու պաշտոնական կայք, ծանոթանալու լրահոսին եւ դիտելու այգու եւ նրա բնակիչների մասին պարբերաբար թարմացվող տեսանյութերը:

Օպտիկամանրաթելային ցանցի ստեղծումը նաեւ հնարավորություն կտա գործարկել կենդանիների մասին պատմող ցուցատախտակների վրա տեղադրված QR կոդերը (մատրիցային կամ եռաչափ շտրիխկոդ): Համապատասխան ծրագիր ունեցող այցելուները կարող են վայրկյանների ընթացքում ստանալ տվյալ կենդանատեսակի մասին բազմաֆորմատ ինֆորմացիա: Առանձին աուդիո փաթեթներ կմշակվեն տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար:

Օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը հնարավոր է դարձել Ռալֆ Յիրիկյանի անձնականՙ 3.8 միլիոն դրամի ներդրման շնորհիվՙ հիմք ընդունելով այն հիմնարար արժեքներից մեկը, որն ընկերությունը գործունեության առաջին իսկ օրվանից խրախուսում է իր աշխատակիցների եւ հասարակության շրջանում, այն էՙ հանրային բարիք ստեղծելու գործում կամավոր հիմունքներով մասնակցելը: Վայրի բնության եւ մշակութային արժեքների հիմնադրամը (FPWC) նույնպես մասնակցել է նախագծինՙ հատկացնելով եւս 3.8 միլիոն դրամ: Օպտիկամանրաթելային ցանցի գործարկումը կնպաստի նաեւ կենդանիների խնամքի մակարդակի բարձրացմանը: Ցանցի առկայությունը հնարավորություն է ընձեռում այգու ողջ տարածքում տեղադրել օնլայն տեսախցիկներՙ ապահովելով կենդանիների նկատմամբ անընդհատ վերահսկողություն, իսկ առկա տեսագրական նյութերը կարող են օգտագործվել ինչպես գիտամեթոդական, այնպես էլ կրթական նպատակներով:

«Վերջին շրջանում կատարված բարեփոխումներից հետո Երեւանի կենդանաբանական այգին իրապես դարձել է էկոկրթական, դաստիարակչական կարեւոր կենտրոն, որտեղ երեխաները սովորում են հոգ տանել բնությանը, կենդանիներին, համալրում են իրենց գիտելիքներն այս բնագավառում, մասնակցում են հետաքրքրասիրություն եւ առողջ ապրելակերպ խրախուսող միջոցառումների, դիտում են ուսուցողական ֆիլմեր: Բնական է, որ այդ ամենը պատշաճ կերպով կազմակերպելու, առավել գունեղ դարձնելու եւ շրջայցերը տեխնիկական միջոցներով առավել հարմարավետ դարձնելու համար անհրաժեշտ է ինտերնետ հասանելիություն: Որպես մասնավոր անձ ես ուրախ եմ աջակցելու կենդանաբանական այգու նախաձեռնություններին: Օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը հնարավորություն է ընձեռում այգու տարածքով մեկ գործարկել տեսախցիկներ, ինչպես նաեւ էականորեն ընդլայնել անվճար Wi-Fi կապի հասանելիությունը», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՊԱՍՎՈՒՄ Է ՆԱՎԹԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Հաջորդ գրառումը

«ԿԱՄՈ ՆԻԳԱՐՅԱՆ. ՇԻԶՈՊՈԼԻՍ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

«ԿԱՄՈ ՆԻԳԱՐՅԱՆ. ՇԻԶՈՊՈԼԻՍ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական