Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑԻՆ

18/09/2015
- 18 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԺԻՐԱՅՐ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետ

Սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները գնալով ինտենսիվանում ենՙ դիրքավորվելով հանրային-քաղաքական օրակարգի առաջնագծում: Այս համատեքստում, հասարակության յուրաքանչյուր անդամի մոտ հարց է ծագում. «Իսկ ի՞նչ կտան ինձ այս բարեփոխումները»: Տվյալ պարագայում կմոտենանք հնչեցված հարցին հայ հանրության ամենամեծ դասիՙ հայ գյուղացիների շահերի դիտանկյունից: Արդյո՞ք սահմանադրության ներկայացված նախագծում գյուղացիներին առաջարկվում է որեւէ կոնկրետ բանՙ իրենց առջեւ ծառացած լրջագույն հիմնախնդիրների լուծման կապակցությամբ: Պատասխանն էՙ ոչ: Իսկ կարո՞ղ է առաջարկվել: Այո՛, եւ ոչ միայն կարող է, այլեւ պարտադիր է: Քննարկենք հայ գյուղի առջեւ ծառացած գլխավոր հիմնախնդիրըՙ ուղենշելով դրա լուծման սահմանադրական ուղին, որն, անպայմանորեն, պետք է տեղ գտնի ՀՀ Սահմանադրության նախագծում:

Հովհաննես Թումանյանը Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) իր կոչում ասում է. «Խաղաղություն գտնելով գործի է անցել եւ ինքը, մեծ տառապյալը, Հայաստանի իսկական տերը, հայ գյուղացին: Սովը, սուրն ու ավերածությունը չեն ընկճել նրա հանրահռչակ տոկունությունն ու շինարար ոգին: Նա բազմաթիվ զոհեր է տվել, բայց չի լքում պապենական օջախը… կանգնած է հայրենի դաշտի վրա ու կանգուն էլ պիտի մնա, ինչքան իշխանություններ էլ գան ու գնան»: Դժբախտաբար, ամենայն հայոց բանաստեղծը սխալվեց իր կանխատեսումներում. հայ գյուղացին կանգուն չմնաց հենց 1990-ականների սկզբից, առաջին իշխանությունների գալուստի պես, այլ բռնեց զանգվածային արտագաղթի ուղին, գյուղերը սկսեցին դատարկվել, դպրոցական դասարանները փակվել, գյուղական բնակչության սեռատարիքային կազմը ձեւախեղվել, սկսեց ձեւավորվել Հայաստանի գյուղերի «կարմիր գիրքը»: Օբյեկտիվ հարց է առաջանում` ո՞րն էր պատճառը:

1991 թ. Հայաստանում սկիզբ դրվեց հողի սեփականաշնորհման գործընթացին` առաջինը հետխորհրդային երկրների շարքում: Կայծակնային արագությամբ հողի սեփականաշնորհումը պայմանավորված էր ավելի շուտ քաղաքական, քան տնտեսական դրդապատճառներով, որը հետագայում ձեւակերպվեց որպես «ոչ թե հողը գյուղացուն տալու, այլ գյուղացուն հողին տալու քաղաքականություն»: Հայաստանի նման սակավահող երկրի գյուղատնտեսության օգտագործելի հողային ֆոնդը շուրջ 1.2 միլիոն հողակտորների բաժանելը` միջինում կես հեկտարը չգերազանցող մեծությամբ, քաղաքա-տնտեսական կարճատեսություն էր, որն օրախնդիր շահերից զատ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածներում տնտեսության տվյալ կարեւորագույն ճյուղի զարգացման որեւէ հնարավորություն չէր թողնում: Արդյունքում Հայաստանի գյուղատնտեսությունը հաշված տարիների ընթացքում վերածվեց նահապետական կարգերով գործող, ձեռքի աշխատանքի վրա հիմնված բնամթերային տնտեսության, որի թողարկած արտադրանքի 2/3-ը սպառվում էր հենց տնտեսությունների կողմից, իսկ «միկրոսկոպիկ» հողատարածքները բացառում էին գյուղտեխնիկայի կիրառությունը, գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը, մասնագիտացումը եւ տվյալ ոլորտի զբաղվածների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը: Իրականացված «բարեփոխումների» արդյունքում մեքենայացվում են նախկինում իրականացվող մեքենայական աշխատանքների 20%-ը, ոռոգվումՙ նախկինում ոռոգվող հողատարածքների շուրջ կեսը, իսկ սակավահող Հայաստանի վարելահողերի շուրջ 1/3-ը դուրս է մնացել շրջանառությունից: Գյուղերում տրակտորը փոխարինվում է բահ ու քլունգով, կոմբայնըՙ մանգաղով ու եղանով, գազային ջեռուցումըՙ աթարով… Լիակատար հետադիմություն…

Այսպիսով, հայ գյուղի առջեւ ծառացած գլխավոր խնդիրը գերմասնատվածությունն է: Եթե անգամ, ներկայիս բյուջետային սուղ միջոցների պայմաններում գյուղատնտեսությանը հատկացվող միջոցները կրկնապատկվեն կամ եռապատկվեն էլ, միեւնույնն է, որեւէ որակական տեղաշարժ գյուղում տեղի չի ունենա, արտագաղթի եւ աղքատության գերահազանգող միտումները չեն նվազի, քանզի գործող գյուղացիական տնտեսություններն, իրենց չափերով հանդերձ, բացարձակապես անկենսունակ են: Դրանց ուղղվող պետական աջակցությունը հավասարազոր է պետության կողմից միացվող արհեստական շնչառության, իսկ աջակցության ավելացումըՙ ընդամենը թթվածնի քանակության ավելացման, երբ գյուղացին, միեւնույնն է, ինքնուրույն շնչել այդպես էլ չի կարողանա:

Ուստի հայ գյուղի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծման բանալին մեկն է, եզակի է, այնՙ գյուղատնտեսական նշանակության հողերի խոշորացումն է, որը պետք է իրագործվի հնարավորինս արագ եւ զանգվածայնորեն: Գոյություն ունի վերջինիս իրագործման երկու հիմնական ճանապարհ: Առաջինը խոշոր ֆերմերային տնտեսությունների մոդելի վրա հիմնված գյուղատնտեսությունն է, որը, սակայն, կունենա կործանարար հետեւանքներՙ առավել վատթարացնելով գյուղացու դրությունը: Արդյունքում գյուղատնտեսության ոլորտում կձեւավորվի երկու դասՙ փոքրաթիվ ֆերմերների եւ մեծաթիվ ունեզուրկ գյուղացիներիՙ վարձու բանվորների: Տեղի կունենա այն, ինչ Թումանյանը ներկայացրել է «Տերն ու ծառա»-ում. «գյուղացին մինչեւ կկվի ձեն ածելը կաշխատի զօր ու գիշեր, իսկ եթե հանկարծ բարկանա էլ, ողջ ունեցվածքն էլ չի բավականացնի տիրոջը վճարելու համար»: Ակնհայտ է, որ այդ ուղին Հայաստանի համար հակացուցված է:

Հետեւաբար, միակ հնարավոր ուղինՙ գյուղացիական կոոպերատիվների մոդելով գյուղատնտեսական նշանակության հողերի խոշորացումն էՙ մասնավոր սեփականության իրավունքի լիարժեք պահպանությամբ: Այս դրույթը, որպես գյուղատնտեսության զարգացման ֆունդամենտալ եւ բազային պայման, պետք է իր ամրագրումը ստանա ՀՀ Սահմանադրությունում: Չնայած վերջինիս անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին պահանջարկվածությամբ, այնուամենայնիվ, միջազգային սահմանադրական փորձն այս հարցում եւս աղքատ չէ: Մասնավորաբար, Հունաստանի (հոդվ. 12, կետ 4), Նիկարագուայի (հոդվ. 109), Պանամայի (հոդվ. 126, կետ 3), Պարագվայի (հոդվ. 114), Պորտուգալիայի (հոդվ. 95) եւ այլ երկրների Սահմանադրությունները սահմանում են գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը պետականորեն խթանելու նորմեր:

ՀՀ Սահմանադրությունում առաջարկվում է ներդնել սահմանադրական նոր նորմ, որպես «տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներն են…» հոդվածի նոր կետ` հետեւյալ ձեւակերպմամբ. «խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը»: Այս նորմի սահմանադրական ամրագրմանը կհաջորդեն օրենսդրական եւ ծրագրային ճյուղավորումները, որոնց կյանքի կոչումը մեծ ներդրում կունենա ՀՀ-ում գյուղատնտեսության զարգացման եւ սահմանադրականության կայացման ճանապարհին:

«Բա՛վ է, գյուղացիներ, ցրված մնաք մատներիս պես, բռունցքվե՛լն է հավերժությունն հայ գյուղի»: Մեծն Շիրազի այս ձեւափոխված միտքը պետք է դառնա կարգախոս յուրաքանչյուր գյուղացու համար եւ ծառայի որպես այս ոլորտի սահմանադրական կարգավորման ու հետսահմանադրական պետական քաղաքականության կայուն հենասյուն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԵԽԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ-ՊՐԱՀԱ ՉՎԵՐԹՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԵՐԲ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ Է

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԲ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Լեռնային Ղարաբաղն օկուպացրած Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համատեղ Քարվաճառում իրականացնում է ռազմավարական էներգետիկ նախագիծ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ 3100մ բարձրության վրա կառուցվող հողմակայանի...

ԿարդալDetails

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական