Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՎԵՐՋԱՊԵՍ ՆՎԱԶԵԼ Է

18/09/2015
- 18 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Թուրքական ապրանքներով Հայաստանի առեւտրային օբյեկտների եւ մասնավորապես տոնավաճառների հեղեղվածության մասին բազմիցս ենք գրել, նշելով, որ այն մտահոգիչ եւ վտանգավոր է Հայաստանի համար թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով, չխոսելով արդեն բարոյական նկատառումների մասին: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-հուլիս ամիսներին Թուրքիայի հետ մեր արտաքին առեւտրի ցուցանիշներում արձանագրվել են նկատելի փոփոխություններ, որոնք, միանշանակ, դրական պետք է բնորոշել:

Եթե անցյալ տարվա առաջին 7 ամիսներին Թուրքիայի հետ մեր արտաքին առեւտրի ծավալները կազմել էին 125,8 մլն դոլար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում` մոտ 75 մլն դոլար: Արտաքին առեւտրի ընդհանուր ծավալում Թուրքիայի մասնաբաժինը 3,8 տոկոսից նվազել է, կազմելով 2,8 տոկոս: Արտաքին առեւտուր կոչվածը կարելի է պայմանական այդպես համարել, քանի որ խոսքը հիմնականում ներմուծման մասին է: Թուրքիան բարձր մաքսատուրքեր է սահմանել հայկական արտադրության ապրանքների համար, դրանց մուտքը իր երկիր թույլ չտալու նպատակով:

Այսպիսով, այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանից Թուրքիա արտահանումը թեեւ ավելացել է, բայց կազմում է ընդամենը 1,1 մլն դոլար, իսկ ահա Թուրքիայից Հայաստան, ըստ ապրանքի ծագման երկրի, այսինքն` թուրքական արտադրության ապրանքների ներմուծումը կազմել է 74 մլն դոլար: Նախորդ տարվա 125 մլն դոլարի համեմատ այս ցուցանիշը նվազել է 40,7 տոկոսով կամ 51 մլն դոլարով: Տոկոսային առումով ներմուծման ընդհանուր ծավալներում թուրքական ապրանքների մասնաբաժինը նույնպես նվազել է 1 տոկոսով` 5,1 տոկոսից իջնելով 4,1 տոկոսի:

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալների գրեթե 20 տոկոս եւ ներմուծման ծավալների մոտ 27 տոկոս նվազման մեջ թուրքական ապրանքների ներմուծման ավելի քան 40 տոկոս նվազումը իսկապես նկատելի ցուցանիշ է: Բնական է, որ թուրքական ապրանքների ներմուծման ծավալների վրա առաջին հերթին ազդել է արտաքին առեւտրաշրջանառության եւ ներքին մանրածախ առեւտրի ծավալների նվազումը: Մյուս կողմից, ցեղասպանության 100-ամյա տարելիցը եւ թուրքական ապրանքները չգնելու կոչ-հորդորները նույնպես իրենց ազդեցությունն ունեցել են մեր բնակչության վրա, գումարածՙ Թուրքիայից ներկրվող ապրանքատեսակներից շատերի անորակությունը:

Հուսանք, որ այս գործընթացը շարունակական կլինի եւ դրա ազդեցության տակ թուրքական ապրանքների ներմուծմամբ զբաղվող առեւտրականները կփոխեն իրենց գործընկեր երկիրը, նախընտրելով այլ երկրներից ապրանքներ ներմուծել: Քանի դեռ Թուրքիան շարունակում է նույն հակահայական քաղաքականությունը բոլոր ուղղություններով, հարկ է հետեւողականորեն շարունակել այդ երկրի արտադրության ապրանքներից հրաժարվելու արշավը, պարզաբանելով թուրքական տնտեսության զարգացմանը նպաստելու վտանգները մեր երկրի եւ մեր բոլորիս անվտանգության համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՐԵՎԱՆ ԱՎԵԼԻ ՈՒՇ

Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական