Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՐԵՎԱՆ ԱՎԵԼԻ ՈՒՇ

18/09/2015
- 18 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. Մ.

Արձագանք էկոնոմիկայի նախարարությունից

«Դժվարանո՞ւմ է պետբյուջեի եկամուտներ հավաքելը» մեր թերթի այս տարվա սեպտեմբերի 4-ի համարում հրապարակման առնչությամբ վերապահումներ հայտնելու եւ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով խմբագրություն դիմեց էկոնոմիկայի նախարարության փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման վարչության պետ ԱՐԱՄ ՕՀԱՆՅԱՆԸ:

Էկոնոմիկայի նախարարության ՓՄՁ զարգացման վարչության պետի հիմնական անհամաձայնությունը մեր հոդվածի այն մտքինն էր առնչվում, որ շրջանառության հարկի կամավոր համակարգում հարկման չափը 3,5 տոկոսից դարձել է 5 տոկոս, բայց վճարվող գումարը դարձյալ նվազել է: Նկատի ունենալով, որ խոսքը վերաբերում է այս տարվա հունվար-հունիս ամիսների ցուցանիշների վերլուծությանը, Արամ Օհանյանը նշեց, որ շրջանառության հարկի շեմի բարձրացումը 58,35 մլն դրամից մինչեւ 115 մլն դրամի եւ շրջանառության հարկի դրույքաչափի 5 տոկոսից մինչեւ 1 տոկոս իջեցման հնարավորության մասին օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ են մտել այս տարվա հուլիսի 1-ից: Հետեւաբար, ըստ վարչության պետի, դրանց արդյունքները տեսանելի կլինեն ավելի ուշ: «Մեկ, երեք ամսում կամ անգամ մեկ տարում այդ արդյունքները տեսանելի չեն լինի», հավաստիացրեց Արամ Օհանյանը: Նա տեղեկացրեց, որ էկոնոմիկայի նախարարությունը վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները մշակող կառույցն է եղել, որի նպատակը տնտեսության զարգացմանը խթանելն ու տնտեսական աճ ունենալն է:

Մեր հարցին, թե հարկային դրույքաչափի նվազմանն ուղղված փոփոխություններ նախատեսված չե՞ն շրջանառության հարկի դաշտում գործող արտադրությունների համար, քանզի հենց արտադրություններն են արժեք ստեղծում եւ զարգացնում տնտեսությունը, ՓՄՁ զարգացման վարչության պետը պատասխանեց, որ նմանատիպ փոփոխություններ արտադրությունների համար դեռ նախատեսված չեն: «Դեռ կվերլուծենք, կտեսնենք, թե ինչ ազդեցություն ունեցան այս փոփոխությունները առեւտրի վրա», ավելացրեց նա:

Արամ Օհանյանի պարզաբանմամբ, ոսկու առեւտրի ոլորտում նույնպես ընտրվել է` կա՛մ ընտրել շրջանառության հարկը, կա՛մ անցնել արտոնագրային վճարման տարբերակին: «Այսինքն, բոլոր պայմանները ստեղծվել են տնտեսվարողների համար բարենպաստ դաշտում աշխատելու: Եթե տնտեսվարողը չի ցանկանում հարկերից խուսափել, ապա պետությունը ավելի հարմար բան չի կարող առաջարկել», եզրակացրեց նա:

Այն դիտարկմանը, որ անգամ այս փոփոխություններից շրջհարկի դաշտում գործող առեւտրականները դժգոհում են եւ խուսափում հարկեր վճարելուց, ինչը փաստում են նաեւ վիճակագրական տվյալները, վարչության պետը պատասխանեց, որ եթե նրանց գերնպատակը հարկեր չվճարելն է, պետությունն իրավունք չունի այլ քաղաքացիների վճարած հարկերով ճանապարհ կառուցի, երկրի անվտանգությունը հոգա, պետական թոշակներ եւ աշխատավարձեր եւ այլ ծախսեր կատարի, իսկ առեւտրականները, օգտվելով այդ բոլոր ծառայություններից, հարկեր չվճարեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ՞…

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՎԵՐՋԱՊԵՍ ՆՎԱԶԵԼ Է

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՎԵՐՋԱՊԵՍ ՆՎԱԶԵԼ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական