Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ 5 ԴՊՐՈՑՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՎԵԼՈՒ ԵՆ «ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ», «ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ», «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ԱՌԱՐԿԱՆԵՐԸ

11/09/2015
- 11 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամաններով հաստատվել են ՏՀՏ ոլորտի մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները եւ ծրագրերը:

Ծրագիրն իրականացվում է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող 5 դպրոցներում եւ միտված է երկրի տնտեսական եւ գիտատեխնիկական առաջընթացի կարեւորագույն բաղադրիչներից եւ գերակա ուղղություններից մեկը հանդիսացող ՏՀՏ ոլորտի զարգացմանը:

ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա եւ Յունիքոմփ ընկերությունների ջանքերովՙ նախարարության եւ նշված կազմակերպությունների միջեւ մարտի 30-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր կայացած համատեղ ասուլիսի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը , ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը , Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը եւ Յունիքոմփ ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը ներկայացրեցին ծրագրի իրականացման ընթացքն ու նախնական արդյունքները:

Այսպես, մինչեւ 2015-2016 թթ. ուսումնական տարվա մեկնարկը Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ մշակվել են «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչներն ու ծրագիրը, ինչպես նաեւ իրականացվել է տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստում: Բացի վերը նշվածը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ իրականացվում են «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսել է հատկացնել շուրջ 70 միլիոն դրամ:

Սինոփսիս Արմենիա ընկերությունը եւս իր ներդրումն է ունեցել «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի չափորոշիչների եւ ծրագրի մշակմանը, ինչպես նաեւ իրականացրել է «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստում:

Յունիքոմփ ընկերությունը մասնակցել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի առարկայական չափորոշիչների եւ ծրագրի մշակմանը, անցկացրել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի ուսուցիչների վերապատրաստում, ինչպես նաեւ տրամադրել է Տեղեկատվական Տեխնոլոգիաներ առարկայի ուսուցման անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներ եւ գործիքներ: «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ապահովման եւ առանձին համակարգչային ցանցերի ստեղծման աշխատանքները գտնվում են իրականացման փուլում:

Ավագ դպրոցում ՏՀՏ ոլորտի առարկաներ դասավանդելու նպատակներն ու ծրագիրն արտացոլում են մի կողմիցՙ Կրթության եւ գիտության նախարարության, մյուս կողմիցՙ տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներ ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա եւ Յունիքոմփ ընկերությունների պատրաստակամությունը բարձրացնել ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության որակըՙ ներմուծելով ոլորտի առաջատար ընկերությունների տեսական ու գործնական նորարարական գիտելիքների վրա հիմնված մեթոդաբանությունը: Համատեղ ծրագիրը հատուկ ուշադրություն է հատկացնում հայաստանցի երիտասարդների համար առավել լավ հնարավորությունների ստեղծմանըՙ տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության կամ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում ապագա մասնագիտական ընտրության համար:

Կրթական ծրագիրն իրականացվում է թվով 5 ուսումնական հաստատությունումՙ Գյումրիի «Ֆոտոն» վարժարանում, Երեւանի «Քվանտ» վարժարանում, Վանաձորիՙ մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երեւանի ավագ դպրոցում եւ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում:

«Մեր հավակնությունն է` ունենալ Հայաստանում կրթական բրենդային նոր ծրագիր, որ կարող ենք նաեւ արտահանել որպես գաղափար եւ բովանդակություն` «Շախմատ» առարկայի նման: Ծրագրի ներդրումը պայմանավորված է տեխնոլոգիական կրթության զարգացման միտումներով եւ դպրոցներում գիտատեխնոլոգիական առարկայախմբի հստակ ներկայացվածությամբ: Ծրագիրն իրոք աննախադեպ է տեխնոլոգիական կրթության զարգացման տեսանկյունից. նախագիծը դեռեւս չմեկնարկած արդեն ունի մեծ արձագանքներ մի շարք արտասահմանյան երկրներից եւ միջազգային կառույցներից, որոնք հեատաքրքրված են ծրագրի մոնիթորինգով եւ ապագայում փորձի փոխանակմամբ: Այս ծրագիրը երեւի թե պետություն-մասնավոր հատված համագործակցության ամենացայտուն եւ գործնական օրինակներից մեկն է, որը խարսխված չէ պարզապես գումար ներդնելու մեջ. ծրագրի հիմքում ընկած է հստակ գաղափար: Այսինքն` խոսքը չի վերաբերում հերթական բարեգործությանը, սա շրջադարձային նոր համագործակցության ձեւաչափ է, որտեղ պետությունը եւ մասնավորը համատեղ փորձում են կրթության ոլորտի որեւէ հատվածում պատասխանատվություն վերցնել նորարարության համար եւ այն կյանքի կոչել»,-ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը :

«ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության ծրագրին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնակցությունը պայմանավորված է Հայաստանի մեր տեսլականովՙ որպես երկրի, որը ոչ միայն կիրառում է բարձր տեխնոլոգիաներ, այլեւՙ աշխարհին ներկայացնում իր կողմից ստեղծված նորարարությունները: Հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ միկրոէլեկտրոնիկայի ոլորտները տնտեսական զարգացման կարեւորագույն խթան են: Այս աննախադեպ կրթական ծրագիրը նաեւ կունենա նշանակալի սոցիալական ազդեցությունՙ նպաստելով աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մասնագետների պատրաստմանը եւ օգնելով հայ երիտասարդներին մնալ ու աշխատել Հայաստանումե,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Այս ծրագրի շնորհիվ մի քանի տարի հետո որակական եւ արմատական փոփոխություններ կլինեն, որովհետեւ բուհերը դպրոցներից կստանան տաղանդաշատ պատանիներ, որոնք տարբեր մասնագիտությունների գծով կպատրաստեն որակյալ կադրեր»,- նշել է Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը :

«Յուրաքանչյուր երկրի ապագայի համար որոշիչ գործոններ են խանդավառ, հայրենասեր, հիմնարար գիտելիքներով օժտված երիտասարդությունը, եւ առաջատար տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսությունը: Օրվա հրամայականն է, որ այսպիսի հեռանկարային զարգացման նախադրյալները հնարավորինս արագ ձեւավորվեն մեր դպրոցներում: Հենց դրան էլ միտված է համատեղ իրականացվող այս ծրագիրը», – ասել է Յունիքոմփ ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԵՆՅԱԿՙ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՑ

Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Պետական անգործությունը կարող է վերածվել հասարակական պայթյունի. Սուրեն Սուրենյանց

21/10/2025

Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի անցակետերը տանող ճանապարհները փակած բեռնատարների վարորդների ակցիան հասարակական լուրջ ազդանշան է պետական քաղաքականության ձախողման մասին։ Վարորդները...

ԿարդալDetails

Քաղաքական տարբեր կալիբրի իշխանական ֆունկցիոներներ, փողոցային բառապաշարով աջ ու ձախ պիտակավորմամբ էին զբաղված. Դավիթ Անանյան

21/10/2025

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական