Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐԼՈՒԾԵԼՈՎ ՀԻՏԼԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

11/09/2015
- 11 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՋՈՐՋ ՖՐԻԴՄԱՆ

Պատահականությունն ինձ այսօր բերել է Զալցբուրգի հարավային մասում, ավստրո-գերմանական սահմանի վրա գտնվող մի տուն, որը մոտ երեք մղոն հեռավորության վրա է գտնվում գերմանական Բերշտեսգադեն քաղաքից: Ադոլֆ Հիտլերի տունըՙ Բերհոֆը քաղաքի հենց եզրին է, Բավարական ալպերի գագաթներից մեկի վրա: Եթե համարենք, որ Հիտլերը երբեւէ տուն ունեցել է, ապա այստեղ է, որ նա հանդիպումներ է ունեցել նշանավոր դեմքերի հետ, հատկապես պատերազմից առաջ:

Սեպտեմբերի 1-ին լրացավ Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբնավորման 76-ամյակը: Տարօրինակ զգացումներ են պատում ինձ այստեղ: Պատմության շունչն եմ զգում, բայց դա մտավոր զգացողություն է, որովհետեւ Բերշտեսգադենը գրավիչ, բայց սովորական վայր է: Ակնկալվում է, որ այս մեկի նման քաղաքներն ունենան արտասովորության մի փայլք, սակայն պատմությունն առաջնորդվում է այլ սկզբունքներով: Առկա է մտքի, մտածողության փայլքը, հմայքը, բայց ոչ տեղանքի: 1939 թվից սկսած ամեն տարի այս օրը եւ այս վայրում ցանկություն է առաջանում իմանալ լեռան վրա գտնվող տանն ապրող մարդու իսկական էությունը: 76 տարի անց կարծես տեղին է հետաքննել եւ հասկանալ, թե Հիտլերն ու նրա սանձազերծած պատերազմը իրականում ինչ փոխեց աշխարհում: Հեշտ հարց չէ, բնականաբար, որովհետեւ դրան անաչառ պատասխան գտնելու համար ես պարտավոր եմ մտքիցս հանել այն բազմաթիվ անառիթ չարագործությունները, որ նա կատարեց: Դժվար է մի կողմ դնել այդ բոլորը, ինչը մեզ գիտակցել տվեց, թե քաղաքակրթություն կոչված ինչպիսի բարակ շերտով է պատված մարդկության բնազդային, գազանային վայրենությունը: Բայց իրականում մենք Հիտլերի կարիքը չունեինք այդ բանն իմանալու համար: Մենք միշտ էլ զգացել ենք, թե ինչ է թաքնված մեր արտաքինի, մակերեսի տակ: Հարցն այն է, թե ինչ փոփոխության ենթարկվեց աշխարհը Լեհաստան ներխուժելու Հիտլերի որոշման արդյունքում:

Եվրոպայի վճարած գինը

Առաջին հերթին, ակներեւաբար, նա կործանեց Եվրոպայի գերիշխանությունը աշխարհի մի մասի եւ նրա ազդեցությունըՙ մնացածների վրա: Պատերազմի ավարտին հաջորդած 15 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բելգիան եւ Նիդերլանդները կորցրեցին իրենց կայսրությունները: Մի բուռ եվրոպական երկրներ տիրում էին աշխարհին: Պատերազմի ավարտին նրանք կորցրել էին իրենց իշխանությունը պահպանելու կամքը, եռանդն ու նյութական միջոցները: Դժկամ եւ ձախողության դատապարտված դիմադրողական ջանքերից հետո, նրանք ի վերջո կամովին մասնակցեցին խորտակելու այն ամենը, ինչն ի սկզբանե համարում էին իրենց սեփականությունը:

Տեղի ունեցածը ձեւափոխեց աշխարհը: Փոփոխությունը, սակայն, ավելի շուտ Եվրոպայի հյուծվածության արդյունք էր, քան Եվրոպային ընդդիմանալու աշխարհի վճռականության: Պատերազմից հետո Եվրոպան սկսեց կառուցել շենքեր, հաստատություններ: Իշխելու փառասիրությունը սպառել էր իրեն: Ինչքան էլ թերի, չարակամ եւ վնասակար եղած լիներ այդ փառասիրությունը, միեւնույն էՙ դրա կորուստը տխուր երեւույթ էր: Իշխելու ցանկությունը, որի ամենածայրահեղ դրսեւորումներին ականատես եղանք Հիտլերի ախորժակներում, սառեցնում է արյունը: Որեւէ արտասովոր փառասիրության կորուստը պարզապես հովացնում է այն:

Եվրոպան կորցրել է իր անողոքությունը, կարծրասրտությունը, որն ինքնին լավ է, բայց ձեռք է բերել ծայրահեղ զգուշավորություն, որը դժվարացնում է նրան որոշումներ կայացնելու մեծ թե փոքր հարցերի վերաբերյալ:

Աշխարհը վստահորեն ավելի լավ վայր է դարձել առանց Հիտլերի անողոք արարքների եւ անշրջահայեցութան: Այն հավանաբար ավելի լավ վայր է նաեւ առանց բրիտանական կամ ֆրանսիական իմպերիալիզմի, չնայած երբ դիտարկում ենք այն, ինչ նրանք թողեցին իրենց հետեւում, մենք ցանկանում ենք իմանալ, թե արժե՞ր արդյոք խորտակել կայսրությունները, ունենալու համար հետ-իմպերիալիստական խորտակված մի աշխարհ, ում էլ որ մեղադրենք դրա համար:

Հստակ է, որ Հիտլերը նման ելք չէր ցանկանում տեսնել: Կարծում եմ նա լուրջ էր, երբ ասում էր, որ ձեռք չի տալու Բրիտանական կայսրությանը, իր նավատորմով հանդերձ, եթե Միացյալ Թագավորությունը ընդուներ եվրոպական մայրցամաքի գերմանական գերիշխանությունը: Նա խաղաղություն էր ցանկանում կնքել բրիտանացիների հետ, որպեսզի կարողանար ջախջախել սովետներին: Բայց բրիտանացիները կարող էին կնքել նման պայմանագիր, եթե վստահեին Հիտլերին եւ հավատային նրա խոստումներին: Ինչքան էլ լուրջ ու անկեղծ լիներ նա (Հիտլերը) 1940-ին, բրիտանացիները չէին կարող իրենց հույսը դնել նրա խոսքերի վրա: Նրանք չէին կարող վստահ լինել, որ նա կպահի իր խոստումը: Որպես հետեւանք հետագայում Հիտլերը Բեռլինում ինքնասպան եղավ, եւ Բրիտանիան ականատես եղավ իր իսկ կայսրության անկմանըՙ ի հեճուկս Չերչիլին եւ Հիտլերին, որոնց համար զարհուրելի կլիներ երեւույթը: Չերչիլի իմպերիալիզմն ու Հիտլերի ռասիզմը այս կետում համահունչ էին:

Եվրոպայի կրած հաջորդ կորուստը մետաֆիզիկական զգացողությունն է: Ապշեցուցիչ է տեսնել, թե ինչքան է քրիստոնյա Եվրոպան հեռացել քրիստոնեականությունից եւ դարձել աշխարհիկ:

Եկեղեցի հաճախողների թվի նվազումը ընդամենը արտաքին դրսեւորումն է մետաֆիզիկական այդ կորստի, որն առավել բարձր մակարդակներով արտահայտվում է նաեւ այլ բնագավառներում: Հիտլերը չէր, որ խորտակեց այդ զգացողությունը: Այն ինքն իրեն քայքայվեց, ներսից, Լուսավորության դարաշրջանից ժառանգված արմատական սկեպտիցիզմի խորացումով, որն ինքն իր դեմ դուրս եկավ: Բայց Հիտլերը նպաստեց դրան Ֆրիդրիխ Նիցշեի եւ Ռիխարդ Վագների նման անձնավորությունների որոշ գաղափարները հօգուտ իր քաղաքական նպատակների համար օգտագործելու միջոցով, նսեմացնելով նրանց հեղինակությունները: Նա իր տարօրինակ փնտրտուքներում այնքան խորասուզվեց, որ այդ փնտրտուքները կորցրին իրեց նշանակությունը եւ դարձան կասկածելի: Մի ասացվածք կա, որը հնչում է այսպես. «Գերմանացի փիլիսոփաները շատ են խորանում, շատ ավելի երկար են մնում այնտեղՙ խորքում եւ երբ դուրս են գալիս այդտեղից, շատ ավելի կեղտոտված են լինում, քան ուրիշները»: Փիլիսոփաների մասին չգիտեմ, բայց Հիտլերըՙ ապագա փիլիսոփան, հաստատ ավելի կեղտոտ դուրս եկավ եւ դրա գինը եղավ այն, որ Եվրոպան կորցրեց ինտելեկտուալ ժառանգության իր գանձը:

Ասում ենՙ Նապոլեոնը անգլիացիներին անվանել էր «խանութպանների ազգ»: Դրանով նա բացահայտորեն վիրավորել էր նրանց, նկատի ունենալով, որ խանութպանները սահմանափակ երեւակայության, փառասիրության եւ սրամտության տեր մարդիկ են: Որոշ ճշմարտություն կա դրանում, չնայած Ջորջ Օրուելը զայրացել էր իրենց նվաճումներին նման ստորացուցիչ գնահատական տրվելու առիթով: Այն առումով, որ անգլիացիները կասկածանքով էին վերաբերում ֆրանսիացի եւ հատկապես գերմանացի փիլիսոփաների գաղափարախոսությունների օգտակարությանը. Նապոլեոնը ճիշտ էր: Բայց եթե նա ճիշտ էր, ապա Հիտլերը արտակարգ հաջողություն արձանագրեց ամբողջ Եվրոպան դարձնելով խանութպանների ազգություններ:

Պատերազմից հետո եվրոպացիների մտասեւեռումը կենտրոնացած էր նախ ապրելու, իսկ հետո գոյատեւելուՙ այսինքն ապրուստ հայթայթելու վրա: Նապոլեոնն իր վիրավորական խոսքերով նկատի ուներ, որ կյանքում բացի սոսկ ապրուստ վաստակելուց շատ ավելի կարեւոր բաներ կան: Այն ինչ Հիտլերն իրականացրեց Եվրոպայում, դարձնելով այն խանութպանների կողմից կառավարվող մայրցամաք, իր համար սահմռկեցուցիչ էր: Եվրոպան մտահոգված է ապրուստ վաստակելով եւ կասկածանքով է մոտենում խորը մտածողությանը: Նա գիտակցում է դրա հետեւանքները եւ չի ցանկանում նորից այնտեղ գնալ: Լավագույն մտքի տեր մարդիկ MBA (գործարար կառավարման մագիստրոսի աստիճան) են ստանում: Հասարակության լայն զանգվածը ուշ է քնում կիրակի օրերին: Եվրոպային հասցրած Հիտլերի վնասը աշխարհիկության դրսեւորումն է ոչ միայն կրոնականՙ քրիստոնեության բնագավառում, այլեւ այն բոլոր ջանքերում, որոնք անհրաժեշտ են վերստեղծելու, վերհառնելու համար եվրոպական մշակույթի խորը ակունքները:

Միացյալ նահանգների հզորությունը

Այս ամենի մեջ, անշուշտ, Հիտլերի կատարած ամենակարեւոր քայլը «սանձերն ազատելն» էր Միացյալ Նահանգների, որտեղ ապրուստ հայթայթելը հենց կյանքի սահմանումն է: Հիտլերը հավատացած էր, որ իր պարտությունը նշանակելու էր բոլշեւիզմի հաղթանակ: Իրականում դա դարձավ Միացյալ Նահանգների հաղթանակը, որն իր մշակույթը տարածեց ամբողջ Արեւմտյան Եվրոպայում գրավման (օկուպացիայի), իսկ խորհրդային բլոկի երկրներումՙ ընդօրինակման միջոցով:

Միացյալ Նահանգները վերասահմանեց եվրոպական մշակույթը: Ինչպես գրել եմ իմ «Flashpoints: The Emerging Crisis in Europe» (Պայթյունավտանգ վայրեր: Եվրոպայում ճգնաժամի առաջացումը) գրքում, ոչ թե կոկա-կոլան, այլ համակարգիչն էր ամերիկյան մշակույթի տարածողը: Համակարգիչը ոչ մի կապ չուներ մետաֆիզիկայի, ճշմարտության կամ գեղեցկության հետ: Այն կապ ուներ գործիքային դատողության ամենանեղ ձեւի հետ: Պարզապես այն սկսեց ծառայութուններ մատուցել եւ դրանով էլ արդարացրեց իր գոյությունը: Համակարգիչը գերիշխեց աշխարհին (եւ Եվրոպային) իր հետ զուգահեռաբար առաջ բերելով մտածողության մի նոր տեսակ, որը պայմանավորված էր ծրագրավորմամբ: Երեւույթը արմատապես տարբեր էր եվրոպական մշակույթի բաղկացուցիչ մասերից, կարծես մի այլ մոլորակից եկած լիներ: Իհարկե, եվրոպացիները նպաստեցին գտնելու այս նոր մշակույթը, բայց նրանք Միացյալ Նահանգներին ժառանգեցին այն:

Պարադոքսային կարող է թվալ, բայց Միացյալ Նահանգները բոլոր երկրներից ամենակրոնասերն է մնում ցարդ, եկեղեցի հաճախողների իր ամենաբարձր ցուցանիշով: Կրոնասիրությունն ու տեխնիկական, գործիքային դատողությունն համատեղելի են Միացյալ Նահանգներում: Արժե խորհել այդ մասին:

Հիտլերը հարգում էր Ստալինին: Նա հասկանում էր ծայրահեղական գաղափարախոսին, ով պատրաստ էր սպանել: Բայց Հիտլերը շատ չէր հարգում Մ. Նահանգներին: Նա Ստալինին հասկանում էր, բայց չէր կարողանում հասկանալ Ռուզվելտին: Այստեղ նստած, Բերշտեսգադենին նայելով, ես պետք է նշեմ, որ Մ. Նահանգների բանակի երրորդ դիվիզիայի 7-րդ հետեւակային գունդն էր, որ գրավեց քաղաքը եւ Հիտլերի առանձնատունը: Ամերիկացիները այդ ամբողջ տարածքը գրավման տակ պահեցին եւ ռազմական նպատակների համար օգտագործեցին մինչեւ 1995 թիվը:

Նման ելքը գուցե Հիտլերի ամենավերջին երազանքն էր: Նա բոլորովին չէր կարող ակնկալել, որ ամերիկացիներին կբերի մինչեւ Եվրոպայի կենտրոնը, սիրտը, եւ եվրոպացիներին խոցելի կդարձնի նորաստեղծ, բայց տարօրինակ մտածելակերպին: Հիտլերը կործանեց այն բոլոր պատնեշները, որ Եվրոպան կառուցել էր իր շուրջը: Նա խեղեց ամբողջ Եվրոպային, ներառյալ Խորհրդային Միությանը: Նա չէր կարող մտածել Մ. Նահանգներին խեղելու անհրաժեշտության մասին: Ոչ էլ կարող էր գիտակցել դրա կարիքը:

Արդյունքում, ամերիկացիները վերականգնեցին Բերշտեսգադեն քաղաքը, եւ ես նստած այստեղ դիտարկում եմ այն:

Կարծում եմ Հիտլերը պատմության մեջ հիշատակվելու է ոչ միայն իր վատ արարքներով, այլ, որ շատ առումներով ավելի կարեւոր է, իր պատերազմի անակնկալ հետեւանքներով:

Geopolitical Weekly, Stratfor G.I., Թարգմ. Հ.Ծ․

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ 75 ՏԱՐԵԿԱՆ

Հաջորդ գրառումը

ՊԱՊԸ ԷԺԱՆԱՑՐԵՑ ԿԱԹՈԼԻԿՆԵՐԻ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՊԸ ԷԺԱՆԱՑՐԵՑ ԿԱԹՈԼԻԿՆԵՐԻ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ես պատճառ ունեցել եմ դա ասելու համար, և դա վիրավորանք չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ լրատվամիջոցին թիրախավորելու և խմբագրին «անդաստիարակ» անվանելու մասին

21/10/2025

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը չի համարում, որ ֆեյսբուքյան իր գրառմամբ թիրախավորել է որոշ լրատվամիջոցների։ Ըստ ՔՊ-ական պաշտոնյայի՝ իր գրառումն ընդամենը...

ԿարդալDetails

Հայաստանում կաշառակերության աջակից ընտրազանգված գոյություն չունի. ժողովուրդը 2026 թվականին ում կուզի՝ կընտրի. Ռուբինյան

21/10/2025

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման նպատակով տեղի կունենա միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում. Ռուբինյան

21/10/2025

Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական