Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՇԱՆԹ 2015» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՄՈԲԻԼԻԶԱՑՆԵԼ ՈՒԺԵՐՆ ՈՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԸ

11/09/2015
- 11 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

4 օր ինչպես իրական պատերազմում: Սա Հայաստանում սեպտեմբերի 3-ից 6-ն անցկացված «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության նպատակն էր` մոբիլիզացնել ուժերն ու մարդկային ռեսուրսը` հասկանալու համար, թե որքանով է Հայաստանը պատրաստ լայնամասշտաբ ռազմական գործողությունների:

Հրամանատարաշտաբային զորավարժություններին ընդգրկված էին երկրի բոլոր պետական կառույցները, իսկ վարժանքներն անցկացվում էին մայրաքաղաքում եւ մարզերում: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Մովսես Հակոբյանը շեշտում է, որ նման լայնածավալ զորավարժություն Հայաստանում առաջին անգամ է իրականացվում. երբեմն վարժանքների համար տրված առաջադրանքներն ու սահմանված իրավիճակները չափազանցված էին` հասկանալու համար, թե առանց հարեւանների եւ ռազմավարական գործընկերների աջակցության հայաստանյան ներուժը որքանով է պատրաստ ռազմական գործողությունների:

Զորավարժության ընթացքում կազմակերպիչները մտածել էին բոլոր ուղղություններով. հրամանատարաշտաբային հավաքներից, փակ խորհրդակցություններից եւ Ազգային անվտանգության խորհրդի ու կառավարության արտահերթ նիստերից հետո արդեն երկիրը բերվեց պայմանական մարտական վիճակի: Մարդկանց պայմանական տարհանումներից, պարետային ժամի հայտարարելուց մինչեւ մշակութային արժեքների պահպանմանն ուղղված վարժանքներ:

Վարժանքներ են անցկացվել նաեւ հիվանդանոցներում` առաջին օգնությունից մինչեւ լուրջ վիրահատական գործողությունների անցկացում, որին պատրաստվելու համար անձնակազմին տրվում էր սահմանափակ րոպեներ:

Զորավարժությունների ընթացքում Նուբարաշենում վրանային ճամբար էր ստեղծվել, որտեղ միջազգային կազմակերպությունների եւ հայաստանյան գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ փորձում էին հասկանալ` ինչ գործողություններ են կատարվելու, եթե ռազմական իրադրության ժամանակ դեպի Հայաստան կամ Հայաստանի մի շրջանից մյուսը փախստականների մեծ հոսք լինի: Փախստականների պայմանական վրանային ճամբարում արդեն Կարմիր Խաչ Միջազգային կազմակերպության եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով բաժինների ներկայացուցիչները պնդում են` վարժանքները շատ կարեւոր են եւ ցույց են տալիս երկրի պատրաստվածության մակարդակը:

Սեպտեմբերի 6-ին հրամանատարաշտաբային զորավարժությունն ավարտվեց, սակայն երկրում պայմանական ռազմական դրությունը շարունակվում է: Մեկ շաբաթվա ընթացքում զորավարժությունները շարունակվել են ՀՀ Զինված ուժերի համար, որոնք էլ պայմանական պատերազմում սեպտեմբերի 11-ին պետք է հակառակորդին ցույց տան իրենց ուժը:

Թեպետ զորավարժությունների արդյունքները դեռեւս չեն ամփոփվել, սակայն կազմակերպիչները հավաստիացնում են, որ «Շանթ 2015»-ն իր առջեւ դրված նպատակներն իրականացրել է: Զորավարժություններին հետեւող ՀԱՊԿ ներկայացուցիչներն էլ փաստում են, որ վարժանքներն ընթանում են բարձր մակարդակով, իսկ պրոֆեսիոնալ մոտեցումն ակնհայտ է:

Հայաստանում անցկացվող զորավարժությունները եղել են նաեւ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում:

Հետաքրքրական է, որ Հայաստանում ռազմավարական զորավարժություններին հաջորդեց Բաքվից ստացվող տեղեկատվությունը` Ադրբեջանը նույնպես անցկացնում է զորավարժություն: Ադրբեջանական մամուլով լուրեր էին տարածվել, որ սեպտեմբերի 6-ից 13-ը այդ երկրում կազմակերպվելիք զորավարժություններին ընդգրկված են լինելու 65.000 հազար մարդ անձնակազմ, 700 միավոր մարտական մեքենա, 500 միավոր հրթիռային եւ հրետանային համակարգ, 40 միավոր ինքնաթիռ եւ ուղղաթիռ եւ այլն:

Եւ ինչպես միշտ է պատահում Ադրբեջանի պարագայում` այդ զորավարժությունների անցկացումը սպառազինության նման քանակով, կոպտորեն խախտում է միջազգային մի շարք պայմանագրեր: Այս առնչությամբ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում անցկացվող «Շանթ» եւ «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները չեն գերազանցել միջազգային պայմանագրերով զորավարժությունների անցկացման համար ընդունված սահմանաչափերը, այնուամենայնիվ, թափանցիկության եւ փոխվստահության ապահովման նկառատումներով հայկական կողմը դրանց մասին հայտարարել է ԵԱՀԿ սահմանված ընթացակարգերով:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին, ապա, դատելով հրապարակված թվերից, դրանք պետք է հայտարարվեին նախապես, ինչը չի արվել: Ուստի սպառազինությունների վերահսկման ոլորտում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականության տարբերության մասին լրացուցիչ մեկնաբանությունների անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասել էր Տոնոյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՅՆՏԵՂ ՄԶԿԻԹ ՉԿԱ. ԴՈՒՔ ՁԵԶ ԼԱՎ ՉԵՔ ԶԳԱ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՈՒ ՎԱԽԿՈՏ ՉԵՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՈՒ ՎԱԽԿՈՏ ՉԵՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական