Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ՄԱՐԶՎՈՒՄ

04/09/2015
- 04 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ճգնաժամը շուտով չի հաղթահարվի

Անցյալ կիրակի Ռուսաստանի նախագահի` Սոչիի ամառանոց «Բոչառով ռուչեյ»-ի («Բոչառով առվակ») խոհանոցը համալրվեց կանաչ` հանգստացնող թեյի թարմ տեսակներով. ամառանոց էր եկել Վլադիմիր Պուտինը, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ, ինչպես հետո ՌԴ նախագահի պաշտոնական կայքը հայտնեց` «քննարկելու պետական նշանակության հրատապ հարցեր»: Թե ե՞րբ են կոնկրետ հասցրել Պուտինն ու Մեդվեդեւը քննարկել այդ հարցերը, մենք չգիտենք, եւ առանձնապես պարզ էլ չէ. բանն այն է, որ ողջ օրվա ընթացքում ՌԴ նախագահն ու վարչապետը մարզվել են, մարզանքից հանգստանալու ժամանակ` սեփական ձեռքերով խորոված են արել, ինչպես նաեւ խմել են (հրապարակայնորենՙ միայն թեյ, անշուշտ): Այնպես որ հստակ չէ, թե կոնկրետ ե՞րբ են «պետական նշանակության հրատապ հարցեր» քննարկել Պուտինն ու Մեդվեդեւը, կամ քննարկե՞լ են արդյոք: Չմոռանանք հիշեցնել, որ նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ այս օրերին իր մեղրամսի մեջ է, հետեւաբար այս «խորհրդավոր կիրակի»-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն էլ հազիվ թե լինի:

Պետք է նկատել, սակայն, որ դրանք առանց այդ էլ բազմաթիվ են: Օրինակ, ըստ որոշ աղբյուրների, թեյը, որը խմել են Պուտինն ու Մեդվեդեւը, եղել է կանաչ, հանգստացնող եւ վերականգնող, ինչն ուղղակի տեղեկացնում է մեզ Ռուսաստանի ղեկավարների այս պահի ֆիզիոլոգիական կարիքների մասին: Հաջորդը, նախագահ Պուտինը մարզվել է սպորտային հագուստով, ինչը եղել է գերմանական արտադրության, սա էլ իր հերթին նշանակում է, որ Պուտինը չի հավանում մարզահագուստների ռուսական արտադրությունը` մեկ, եւ կամ սիրաշահում է Գերմանիային` երկուս: Բացի այդ, ՌԴ նախագահն ու վարչապետը մարզվել են ամերիկյան արտադրողի մարզական սարքավորումներով, կնշանակի Պուտինը սիրաշահում է ոչ միայն Գերմանիային: Մյուսըՙ մարզվելու ընթացքում Պուտինը (ով ֆիզիկապես ավելի պինդ է Մեդվեդեւից) հաճախ է վարչապետին առաջարկել (հանձնարարել) ինչ-որ վարժություններ եւ հետեւել, թե ինչպես է Մեդվեդեւը դրանցից գլուխ հանում: Հասկանալի է, որ այդ հանձնարարությունները միայն տվյալ դեպքում են եղել մարզական վարժությունների տեսքով:

Եւ վերջապես ամենակարեւորը. «Պուտինն ու Մեդվեդեւը խորոված են ուտում, երբ Ռուսաստանը ճգնաժամի մեջ է»: Հենց այս վերտառությամբ հոդվածներ եղան արեւմտյան մամուլում: Հասկանալի է, որ ինչպես Պուտինը, այնպես էլ Մեդվեդեւը, հատկապես Պուտինը շատ լավ գիտեն, որ Ռուսաստանը ճգնաժամի մեջ է (հակառակ պարագայում կանաչ թեյ չէին խմի), կնշանակի, որ նրանք հատուկ են խորոված կերել` ճգնաժամային այս ժամանակահատվածում: Ինչո՞ւ: Իր հարցազրույցներից մեկում ՌԴ նախագահը տարիներ առաջ հայտարարել էր, որ շատ է սիրում կարդալ եւ, որ այդ պահին կարդում է քաղաքական հոգեբանության վերաբերյալ ինչ-որ գիրք (Պուտինը չանվանեց գրքի վերնագիրը, հավանաբար վախենալով, որ այն կկարդան նաեւ արեւմտյան առաջնորդները): Ուրեմն կարելի է ասել, որ Ռուսաստանի նախագահը հրաշալի գիտի, որ հենց ճգնաժամի տարիներին ժողովուրդը պետք է տեսնի իր առաջնորդների կատարյալ հանգստությունը եւ ուրախ ու հանգիստ դեմքերը: Սա ներշնչում է, որ ամեն ինչ լավ է, կամ գոնե` շուտով լավ է լինելու, քանի որ «մենք ունենք ուժեղ եւ առողջ նախագահ, ով ահա, հանգիստ պայմաններում վարչապետի հետ քննարկել է համապետական նշանակության հրատապ հարցեր (բնականաբար ճգնաժամի հաղթահարման հարցերը) եւ անշուշտ ելքեր են գտնվել` դատելով նրանց ուրախ եւ հանգիստ դեմքերից»: Իհարկե շատ հնարավոր է, որ այդպես չլինի, բայց «Բոչառով Ռուչեյ» մեկնած Պուտինի խնդիրը ոչ թե այդպես անելն է, այլ հենց ներշնչելը, ինչը, դատելով ռուսական մեդիայի հրապարակումներից եւ դրանց հասարակական արձագանքներից, ստացվել է: Օրինակ, ռուսական կայքերից մեկը հոդված գրեց «Պուտինը մարզվեց. ճգնաժամը շուտով կհաղթահարվի» վերնագրով:

Բայց այս հոդվածը, չնայած ավարտվում է, բայց ամենեւեին էլ ՌԴ ղեկավարների մասին չէ: Մեր նախագահը, ինչպես հայտնի է, պետական-նախագահական ամառանոցներ ունի` Սեւանում, Դիլիջանում եւ Ծաղկաձորում (կոնկրետ Սերժ Սարգսյանը գուցե նաեւ` այլ վայրում): Դուք երբեւե տեսե՞լ եք, թե ինչպես են այդ ամառանոցներից մեկում Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը մարզվում, խմում (թեյ, անշուշտ), եւ խորոված անում: Գուցե եւ անում են, ի տարբերություն Պուտին-Մեդվեդեւ զույգի` ամեն կիրակի, բայց դուք տեսե՞լ եք… Գուցե Սերժ Սարգսյանը մարզվել չի սիրում, կամ չի կարդացել ոչ մի գիրք քաղաքական հոգեբանության մասին, կամ թեյ չի սիրում, այն էլ` կանաչ, հնարավոր է, որ նա Հովիկ Աբրահամյանի ընկերակցությունը չի սիրում, բայց կարեւորն այն է, որ այս ամենի արդյունքում մեզ ոչ ոք ոչինչ չի ներշնչում:

Ուրեմն` Սերժ Սարգսյանը չի մարզվում. ճգնաժամը շուտով չի հաղթահարվի, եթե, իհարկե, հաղթահարվի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԲՌՆԱԲԱՐՎԱԾՆԵՐԸ»

Հաջորդ գրառումը

«ՀԱՅԸ ԱՐԱՐՉԱԳՈՐԾ ՄԱՐԴ Է ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՈՐ ԾԱՅՐՈՒՄ ԷԼ ԼԻՆԻ` ՆՎԻՐԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ ՈՒՆԻ` ԲԱՐԻ ՀԵՏՔ ԹՈՂՆԵԼ ԵՐԿՐԻ ՎՐԱ»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«ՀԱՅԸ ԱՐԱՐՉԱԳՈՐԾ ՄԱՐԴ Է ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՈՐ ԾԱՅՐՈՒՄ ԷԼ ԼԻՆԻ` ՆՎԻՐԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ ՈՒՆԻ` ԲԱՐԻ ՀԵՏՔ ԹՈՂՆԵԼ ԵՐԿՐԻ ՎՐԱ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական