Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԲՌՆԱԲԱՐՎԱԾՆԵՐԸ»

04/09/2015
- 04 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ՄԱՆՈՒԿՅԱՆ, Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ, Եկեղեցական ներկայացուցչական ժողովի Գուգարաց թեմի աշխարհական պատգամավոր

«Մարդու հագուստը, երեսի ծիծաղը եւ քայլքը հայտնի է դարձնում նրան»: Սիրաք, 19:27

Ոստիկանության ընդունարանում էի: Պատառոտված ջինսով, մի ուսը պատռված ժակետով գեղանի մի աղջիկ հուզմունքից լացակումած պատմում էր, որ մի «կրքոտ ու անհամբեր» երիտասարդ պատառոտելով հագուստը բռնաբարել է իրեն: Ապացույցներն ակնհայտ էին:

Բռնաբարված աղջկա տպավորիչ պատկերը երկար տարիներ չէր հեռանում իմ հիշողությունից:

Ներկայումս ամենուրեքՙ փողոցներում, այգիներում, փոխադրամիջոցներում, անգամ եկեղեցիներում հանդիպում են «բռնաբարված աղջկա» տպավորիչ կերպարը մարմնավորող աղջիկներ, երիտասարդ կանայք, սակայն մեկ տարբերությամբՙ ոչ թե լացակումած, այլ երջանիկ, ինքնագոհՙ ծամոն որոճալիս կամ պաղպաղակ վայելելիս: Նրանք ճեմում են ծառուղիներով ու մայթերով եւ կաքավում ոտքերով սովորականի պեսՙ ասես ոչինչ էլ չի եղել, ամեն ինչ բնական ու բնականոն է: Այսօր դա նորաձե՛ւ է: Նրանք նույնիսկ խաչազարդ շապիկներով սքողված երգում են եկեղեցական երգչախմբերում: Այդպիսի տրամադրություն, միջավայր ու հասարակական ըմբռնում տիրում է ենթադրաբարՙ վայրի լողափերում եւ նուդիստների համայնքում, ուր մորե մերկությունը բնական է, համայնքի համար ընդունելի եւ որտեղ ընդունված համակեցության սովորութային իրավունքը առավելապես բնորոշվում է ամոթի բացակայությամբ:

Ո՞րն է այսօրինակ նորաձեւության օրենսդիրների տրամաբանությունը. պատառոտված ջինսեր, մեջքն ու մի ուսն անհամաչափ մերկացված վերնազգեստ, մինչեւ ցայլքն ամբողջությամբ մերկ ազդրերով կիսավարտիքներ ու հնարավորինս ցուցադրվող ստինքներ… Պատասխանն ակնհայտ է. սեռականության, զգայականության ցուցադրու՛մը, «կրքոտ, անհամբեր» արուների գայթակղումը: Այո, արուներիՙ քանզի արժանապատիվ տղամարդու, պատանու դեպքում նման «գովազդները» հակառակ արդյունքն են տալիսՙ հակակրանք ու նողկանք հարուցելով: Նորաձեւության մեկ այլ ուղղության որոշ «առաջատարներ» իրենց ապականացու կամ ապականված մարմիններն որպես գովազդային շարժական վահանակ օգտագործելով, շապիկների վրա օտարալեզու բարբառով զուգընկեր են փնտրումՙ Do it, if you wish! («Արա՛ այդ, եթե ուզում ես»):

Աստվածաշնչյան դրույթներն, անշուշտ, ճշմարիտ են բոլոր ժամանակների համար: Սակայն մեր օրերում, ինչպես տկարացած հավատի բոլոր ժամանակաշրջաններում, սուրբգրային պատվիրաններն «արդիական> չեն համարվում: Սակայն Սիրաքի իմաստությունից որպես բնաբան բերված համարի եւ ներկա իրողությունների միջեւ հակասությունը թվացյալ է: Խնդիրը նրանում է, որ հաճախՙ «բռնաբարված» աղջկա, այն էՙ անառակի կերպարով հասարակության մեջ հայտնվում է, վստահաբար, պարկեշտ, բարոյական նկարագրով ընտանիքից ելած օրիորդը: Մինչդեռ, կանացի արտաքինով եւ ներքինՙ հոգեւոր գեղեցկությամբ ու նկարագրով է մեծապես պայմանավորվում նաեւ տղամարդուՙ հոր, եղբոր, ամուսնու եւ վերջին հաշվովՙ ԸՆՏԱՆԻՔԻ եւ հասարակության, ազգային արժանապատվությունը: Սակայն դեռեւս թվացյալ այդ հակասությունը չփարատելու դեպքումՙ հետագա «զարգացումները» կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ:

Հայտնի է, որ որոշ «ժամանակակից տղամարդիկ» հանդուրժում են, որ իրենց կանայք գնան թուրքիաներում եւ էմիրաթներում «աշխատելու»: Ոմանք էլ, տղամարդկային արժանապատվությունը «մոռացած», չեն նկատում, որ թեւանցուկ սեփական կողակիցը հասարակական միջավայրում «նորաձեւի» համարում ունեցող սուլթանական հարեմի կամ եվրոպական անառականոցի ոճով է պարուրված …

Անշուշտ, այսպիսի ախտասեր միջավայրը հույժ բաղձալի է բղջախոհ արուների ու էգերի համար, քանզի այդ է հասարակության այս շերտի «արժեհամակարգը»: Այդ հատակային «արժեհամակարգի» բնական պտուղներն ենՙ աղետալի չափերի հասած մարմնավաճառության օրինականացման գնալով հաճախացող «տրամաբանված» պահանջները, հագ ու կապին համահունչ անամոթ ժեստիկուլյացիան եւ նույնիսկ այդ խավի «սրճարանային մտավորականությունն» ու փողոցային անպատկառ «պոեզիան»:

Այսպիսի միջավայրի արդյունքում ժամանակակից երիտասարդի համար իսկական մարտահրավեր է արժանավայել, բարոյական նկարագրով կայուն ընտանիք ձեւավորելը: Այս առումով մեղքի մեծ բաժին ունեն «եվրոպական ժամանակակից արժեհամակարգը» որդեգրած այն ծնողները, ովքեր իրենց փոքրահասակ աղջնակներին նույնպիսի «նորաձեւ» զգեստներով են «զարդարում»: Մինչդեռՙ նրանք մեր վաղվա մայրերն ու հետեւաբարՙ ընտանիքի, հասարակության հիմքն են: Այսպես շարունակվելու դեպքում ինչպիսի՞ն կլինի նրա՛նց դաստիարակած սերունդը: Ի՞նչ արժեքներ կկրեն նրա՛նք: Ո՞ւր ենք գնում այսպես…

Կինՙ ստուգաբանությամբ «կյանք» նշանակող արարածը, որի միջով մարդացավ նաեւ ինքնՙ Արարիչը, կոչված է սուրբ, անաղարտ լինելու, ինչպիսին մեր բոլոր եկեղեցիների խորաններում խնկարկվող Սուրբ կույս Մարիամ Աստվածածինն է: Հենց Սուրբ Աստվածածնի մարմնավորումն են եղել մեր մայրերը, մեր սուրբ մեծ մայրերը:

Փառք Տիրոջը, այսօր էլ ունենք սուրբ մայրեր ու քույրեր, արժանավոր տիկնայք: Այդպիսինՙ եւ առաջնորդող ու հանուն սրբության հույժ նախանձախնդիր պետք է լինեն մեր այսօրվա բոլո՛ր կանայք ու աղջիկները:

Այլ «կերպարներ» մեզ պետք չե՛ն:

Վանաձոր, 2015թ. օգոստոսի 30

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԻ ԿԱՐԵԼԻ, ԲԱՅՑ Ի՞ՆՉԸ

Հաջորդ գրառումը

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ՄԱՐԶՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ՄԱՐԶՎՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական