Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՐՔՈՒՅԿԸ

04/09/2015
- 04 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ամեն աշխատանքային օրվա ընթացքում ես կարդում եմ պարտադիր հայկական կայքեր (ոչ բոլորն, անշուշտ), եւ տրամաբանական է` տեղեկանում եմ Հայաստանում տեղի ունեցած կամ ունեցող իրադարձությունների մասին, բայց սա միայն տրամաբանական է: Ապա ես անպայման կարդում եմ ռուսական որոշ կայքեր, զուգահեռաբար նաեւ այլ երկրների էլեկտրոնային լրատվամիջոցներ, բայց սա ոչ թե, կամ ոչ այնքան, որպեսզի տեղեկանամ, թե ինչ է տեղի ունենում, ենթադրենք Խանտի-Մանսիսկում, կամ ամերիկյան Ջորջիա նահանգում, այլՙ որպեսզի լիցքաթափվեմ հայկական կայքերից ստացած ազդեցությունից: Հենց լիցքաթափվեմ:

Հենց այսպիսի մի սովորական օր ռուսական կայքերից մեկում բոլորովին վերջերս ես կարդացի մի խիստ ուշագրավ պատմություն: Քանի որ այն բավականին հետաքրքրական է, հնարավորինս ստույգ, ուստի համառոտ թարգմանությամբ ներկայացնեմ:

Այսպես. լինում է չի լինում (կայքը հենց այդպես էլ գրել էր) Վլադիկավկազ քաղաքում մի 64-ամյա քաղաքացի է լինում: Նա կարելի է ասել վատ չի ապրում, բայց չի կարելի ասել, որ լավ է ապրում: Կենսաթոշակ ստանում է, ձուկ եւ գարեջուր առնում է, մի խոսքով նորմալ ապրում է: Բայց նա մի խնդիր ունի` հոսանքի հետ կապված: Բանն այն է, որ նրա բնակարանի հոսանքը հաճախակի անջատում են: Բայց ոչ թե որովհետեւ 64-ամյա քաղաքացին մոռանում է վճարել ծախսած հոսանքի դիմաց, կամ չի կարողանում, ամենեւին. քաղաքացին ամեն ամիս պարտաճանաչ կոնկրետ օրով վճարում է իր բոլոր կումունալ ծախսերը (այդ թվում հոսանքի դիմաց), այլ որովհետեւ հոսանքատար լարերը հին են: Քաղաքացին, սակայն իր տան բնակարանի պարբերական հոսանքի անջատումներից պատմություն չի սարքում, ոչ մեկին այդ մասին չի ասում, փողոց դուրս չի գալիս, ավելինՙ շարունակում է պարտաճանաչ ամեն ամիս կոնկրետ օրով վճարել այդ թվում ծախսած հոսանքի դիմաց: Բայց ամեն անգամ, երբ անջատում են նրա տան հոսանքը, 64-ամյա քաղաքացին վերցնում է իր փոքրիկ գրքույկը եւ այնտեղ գրանցում, որ այսինչ ամսվա այսինչ օրը, այսինչ ժամին հոսանքն անջատեցին: Իսկ երբ միացնում են, կրկին նույն գրքույկում գրում է, որ այսինչ ամսվա, այսինչ օրը, այսինչ ժամին միացրեցին:

Այսպեսՙ մի ամբողջ տարի: Տարվա վերջում քաղաքացին (ով հիշեցնեմ եւ շեշտեմ` 64 տարեկան է) հագնում է իր տոնական կոստյումը, վերցնում իր` մեզ արդեն հայտնի գրքույկը եւ գնում «Վլադէներգո» (Վլադիկավկազ քաղաքի հոսանքի մատակարար կազմակերպություն): Մտնում է շենք, ներկայանում ընդունարան եւ աշխատակցին խնդրում, որ «վերեւում» իրեն ընդունեն: «Վերեւից» անշուշտ չեն արձագանքում եւ վլադիկավկազցի քաղաքացին այդ ամբողջ օրը սպասում է ընդունարանում: Հաջորդ օրը կրկին գալիս է եւ կրկին նույն պատմությունը: Միայն երրորդ օրը «վերեւից» նրան ընդունում են, բայց ոչ «ամենավերեւից», անշուշտ: Քաղաքացին արդեն «Վլադէներգո»-ի չինովնիկի սենյակում բացում է իր հայտնի գրքույկը, ներկայացնում իրավիճակը, որ իր տան հոսանքը պարբերաբար անջատել են, այն պարագայում, երբ ինքն ամեն ամիս պարտաճանաչ վճարել է ամբողջ ամսվա համար, ներկայացնում է նաեւ ըստ դրա իր կազմած ստույգ հաշվարկները եւ իր խոսքն ավարտում եզրակացությամբ` «Փաստորեն ստացվում է, որ այս պահին «Վլադէներգո»-ն ինձ պարտք է 2000 ռուբլի, քաղաքացի պետ»: Քաղաքացի պետը, ավելի ճիշտ` «Վլադէներգո»-ն 64-ամյա քաղաքացուն ուղարկում է գրողի ծոցը, եւ պետք է ասել, որ վլադիկավկազցի քաղաքացին գնում է, բայց… Վլադիկավկազի դատարան: Այնտեղ նա ձեւակերպում է հայց` ընդդեմ «Վլադէներգո»-ի, այն հիմքով, որ այս կազմակերպությունը իրեն չի ապահովել մշտական հոսանք, մինչդեռ ինքը ամբողջ տարվա ընթացքում վճարել է մշտական հոսանք ունենալու համար, դրա պահանջված չափով: Որպես պահանջ, քաղաքացին նշում է, որ ինքը հիմա «Վլադէներգո»-ից պահանջում է 2000 ռուբլի, որը կազմակերպությունը իրեն պարտք է: Դատարանը նշանակում է առաջին նիստի օրը, քաղաքացին կրկին պարտաճանաչ (եւ կրկին տոնական կոստյումով) ներկայանում է, բայց նիստը չի կայանում, քանի որ հակընդդեմ կողմից ներկայացուցիչ չի լինում: Նույն պատկերն է գրանցվում նաեւ դատարանի հաջորդ նիստին, երրորդին էլ, եւ միայն չորրորդին, «Վլադէներգոն» ներկայանում է: Դատարանը լսում է երկու կողմերին, ապա հեռանում խորհրդակցության սենյակ` վճիռ կայացնելու, ըստ որի էլ Վլադիկավկազի դատարանը, «ուսումնասիրելով կողմերի ներկայացրած փաստարկները», եւ «լսելով նրանց վկայությունները»` վճռում է «Վլադէներգո»-ից հօգուտ վլադիկավկազցի քաղաքացու գանձել 2000 ռուբլի, ավելինՙ ընկերությանը պարտավորեցնել վճարել քաղաքացուն նաեւ բարոյական վնաս հասցնելու համար, ինչպես նաեւ փակել դատական բոլոր ծախսերը:

Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է վարվում «Վլադէներգո»-ն, վճարո՞ւմ է: Շտապեմ ասել, որ ոչ միայն, բացի դատարանի կողմից ստանձնած պարտավորությունները կատարելուց «Վլադէներգո»-ի ներկայացուցիչները շուտով գալիս են 64-ամյա վլադիկավկազցի քաղաքացու տուն, փոխում նրա հոսանքի բոլոր լարերը (որպեսզի ոչ մի պարագայում նրա բնակարանի հոսանքի սնուցումը չկասեցվի): Եւ չի կասեցվում, համենայն դեպս մինչեւ օրս:

Այս պատմությունը կարդալուց հետո ինձ մոտ երկու հարց առաջացավ. առաջինը` ո՞վ է վլադիկավկազցի քաղաքացին եւ երկրորդը, որն ավելի ընդգրկուն է` ինչո՞ւ է մեզ թվում, որ քաղաքացիական հասարակություն եւ հետեւաբար ուժեղ պետություն կառուցում են միայն «պայքար-պայքար մինչեւ վերջով», որպես կանոն փողոցում, հարթակներից: Բանն այն է, որ աշխարհում ոչ մի չինովնիկ ոչինչ չի անի, եթե նրանից չպահանջես, ընդ որում`ոչ թե բղավելով (ինչպես անում ենք ապարդյուն), այլ փաստարկված (ինչպես երբեք չենք արել), ոչ թե փողոցում, այլ` դատարանում: Մինչեւ նրա հետեւից չընկնես` փաստերով լի գրքույդ ձեռքիդ,մինչեւ չհաղթես նրա ոչինչ չանելու ցանկությանը, քո` բան փոխելու համառությամբ: Ընդ որում, ժամանակին վստահաբար այսպես արել են Ֆրանսիայի քաղաքացիները, Գերմանիայի քաղաքացիները, անգամ ԱՄՆ-ի քաղաքացիները, երբ նրանք մեզ պես չինովնիկական երկրներ էին: Հիմա նրանք այդպիսինը չեն, հիմա այնտեղ աշխատող պաշտոնյաները գիտեն, որ քաղաքացիները գրքույկներ ունեն, որտեղ գրանցումներ են անում եւ ժամանակի ու առիթի պարագայում այդ գրքույկները իրենց դեմ են ուղղվելու: Ճիշտ է, եթե այդ գրքույկներում գոնե մեկ անճշտություն լինի, ապա այն կազմողին գրողի ծոցը կուղարկեն եւ հաճույքով, բայց չէ՞ որ այդ գրքույկը կազմողը մենք ենք, հետեւաբար այնտեղ անճշտությունների առկայությունը մեզանից է կախված: Ուրեմն ինչո՞ւ տարիների ընթացքում այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհի քաղաքացիները սովորեցին, հասկացան, որ հարցերը բողոքներով, լացով չեն լուծվում, այլ հստակ հիմնավորված փաստարկներով, հետեւաբար այդ երկրների չինովնիկներն էլ հասկացան, որ իրենք պետք է աշխատեն, ոչ թե որովհետեւ ուզում են, այլ որովհետեւ ստիպված են:

Եւ բոլորն այդ` քաղաքակիրթ աշխարհում սկսեցին ավելի հեշտ եւ հանգիստ ապրել, քաղաքակիրթ ապրել:

Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞վ է վլադիկավկազցի քաղաքացին, ապա ասեմ, որ ես, իհարկե, կարդացել եմ նաեւ նրա անուն ազգանունը, բայց այստեղ չեմ ասի, որովհետեւ այս պատմության մեջ միակ անկարեւորը այդ քաղաքացու ազգանունն է: Մի բան հստակ է. նա հերոս է, բայց դեռ ոչ մեր ժամանակների եւ իրականության: Դեռ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ՉԻ ԿԱՐԵԼԻ, ԲԱՅՑ Ի՞ՆՉԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՉԻ ԿԱՐԵԼԻ, ԲԱՅՑ Ի՞ՆՉԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական