Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՈՒԹԵԱՄԲ ԲԱԲԱԽՈՂՆԵՐՈՒ ՍՓԻՒՌՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿԱՄՐՋԱԾ ՎԱՀԱԳՆ ՅՈՎՆԱՆԵԱՆ ՈՉ ԵՒՍ Է

04/09/2015
- 04 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՊԱԼԵԱՆ, 2 սեպտեմբեր 2015, Փարիզ

Երեւան: Իր անունը կրող կառուցուող թաղամասի տան մէջ կամ ճաշարանը յաճախ միասին եղած էինք Վահագն Յովնանեանի հետ: Արտակարգ անձնաւորութիւն մը, որուն համար հայրենիքը եւ անոր կառուցումը ոչ լուսանկար էին, ոչ ճառ, այլ կեանքի արարում: Պարզ եւ համեստ այս հայը, ամէն առիթով կըսէր, որ հայրենիք պէտք է գալ, հաստատուիլ: Իր յաջողութեան բոլոր բարիքները կրնար վայելել Ատլանտեանի գեղածիծաղ ափի իր պերճ ու շքեղ տան մէջ, ուր հանգիստ կեանքի բոլոր պայմանները ունէր: Բայց եկած էր հայրենիք: Հայրենալքման հակառակ ուղղութեամբ:

Եկած էր Հայաստան մնալու, արմատաւորուելու, ոչ միայն իր անձով, այլ արմատաւորելու համար ուրիշներ ալ: Պատմեց, որ այս գեղեցիկ թաղամասը կառուցուած է Երեւանի աղբանոցին վրայ: Ինչպիսի սիրով եւ յանդգնութեամբ հոն կառուցած է գեղեցիկ եւ ապագային նայող թաղամասը: Օրինակելի Վահագն Յովնանեան, որ իր նախաձեռնութեամբ ասպարէզ կարդացած է բոլոր անոնց, որոնք կրնան իր ըրածը ընել եւ չեն ըներ:

Բարոյական յանդգնութիւն է չբաւարարուիլ խօսքով եւ տալ անձին օրինակը:

Վահագն Յովնանեանին իրապէս կը պատշաճի բարի մարդու համբաւը, բարերարի լուսապսակը, թէեւ վերջին տասնամեակներուն այդ բառի իմաստը նուազուրդի ենթարկուեցաւ:

Նիւ Եորքի հայերը կը պատմեն, որ Վահագն Յովնանեանի տան դռները միշտ բաց եղած էին մշակոյթի գործիչներու առջեւ եւ ան սատար հանդիսացած էր մշակութային նախաձեռնութիւններու: Հայաստանի մէջ ալ շարունակած էր զօրավիգ կանգնիլ մշակոյթի:

Սուրիական տագնապին հետեւանքով Երեւան հասած ընտանիքներու համար բնակութեան պայմաններ ստեղծած էր, առանց ժողովներէ եւ յանձնախումբերէ անցնելու:

Իր յաջողութիւնը սնապարծութեան չէր վերածած Վահագն Յովնանեան: Հաճելի խօսակից էր: Կը սիրէր հայերէն երգը: Դեռ երկու շաբաթ առաջ իրեն այցելութեան գացինք, արդէն ծանր հիւանդ էր: Երբ աչքերը բացաւ, զանազան խօսքեր ըսաւ, բայց նաեւ հայերէն երգեց, երգերՙ որոնք իրեն ընկերացած էին Իրաքէն Ամերիկա եւ Հայաստան:

Գործի մարդ էր Վահագն Յովնանեան: Նիւ Ճըրզիի մէջ իր անունը կրող հայկական արդիական հայկական վարժարան կայ, ժամանակակից սարքաւորումներով օժտուած: Այդ դպրոցի աշակերտներէն խումբ մը, ուսուցչուհիներու ընկերակցութեամբ, եկած էր Հայաստան, Ապրիլ 24-ին: Իր հիւրն էին: Խումբը իր թաղամասը հիւր եկած էր: Հրաւիրած էր նաեւ բարեկամներ: Իր սաները հայերէն կը խօսէին եւ հայերէն երգեցին, ամերիկածին տղաք եւ աղջիկներ, եւ իր աչքերուն մէջ կը կարդացուէր երջանկութեան ուրախութիւնը:

Երազներ ունեցող եւ երազները կեանքի վերածող իրաւ մեծ հայ էր Վահագն Յովնանեան, որուն հայրենասիրութիւնը հեռուն նստած յուզուողի սէր չէր, այլ անձի ներդրում էր:

Մեր զրոյցնէրէն մէկուն ընթացքին հարց տուի, թէ ինչպէս պիտի շարունակուէր իր մեծ գործը: Ըսաւ թէ Նինան, իր աղջիկը, պիտի շարունակէ գործը, որ իր ամուսնին եւ երկու աղջիկներուն հետ կը բնակի իր տունէն քարընկեց մը հեռու: Ան ալ Ամերիկայի ճոխութիւններէն հրաժարած եւ եկած էր հայրենիք:

Յաճախ ըսած եմ, որ մահուընէն ետք առաքինութիւնները կապրին: Բայց առաքինութիւններ պէտք է ունենալ, որպէսզի ապրին: Հռոմէացիները առաքինութիւնը կը սահմանէին որպէս հոգիի ուժ:

Վահագն Յովնանեան հռոմէացիի հոգեկան հզօրութիւն ունեցաւ: Իր թաղամասը մանրանկար քաղաք պիտի ըլլայ, իր դպրոցներով եւ կեանքով:

Ինք կեանք տուաւ այդ անբնակ վայրին: Այդ վայրը, իր կենդանի պատգամով, պիտի ըլլայ Վահագն Յովնանեանի շարունակուող կեանքը, որուն ծառուղիներէն դիտեց երազային Արարատը: Իր երազած քաղաքը իրականութիւն է այսօր, իր կարօտի աչքերուն մէջ եղած Արարատն ալ օր մը կըլլայ հայու իրականութիւն:

Օրինակելի՛ Վահագն Յովնանեան:

Անոնք որոնք կը սգան իր կորուստը, պիտի ունենա՞ն, կունենա՞ն իր իրաւ եւ անխարդախ հայրենասէրի հռոմէացիի առաքինութիւնը: Քանի որ յիշեցինք հռոմէացիները, յիշենք նաեւ անոնց զինուորի խօսքը. վահանի ետին կամ վահանի վրայ: Վահագն Յովնանեան հայու վահանին ետին մնաց եւ մեզմէ կը բաժնուի վահանին վրայ, մերժելէ ետք օտար եւ օտարացնող երկինքը, մերժումՙ որ առաքինութիւն կը պահանջէ:

Միշտ պէտք է կրկնել. օրինակելի:

Մեծ յեղափոխականի կտակ-խօսքը պէտք է յիշել. գործն է միայն կենդանի:

Եւ Վահագն Յովնանեան կ՛ապրի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԳՈՐԾԱՐԱՐԻ ԾԽԱԽՈՏԻ ՖԱԲՐԻԿԱՆՙ ՇՈՒՏՈՎ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՎԱՐԴԱՆ ՆԱԶԻՐՅԱՆ. «ԺԱՄԱՆԱԿՆ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ»

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՎԱՐԴԱՆ ՆԱԶԻՐՅԱՆ. «ԺԱՄԱՆԱԿՆ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն դպրոցների տնօրինություններին տվել է ցուցումներ՝ ապահովելու ուսուցիչների ներկայությունը համերգին․ «Ականատես»

22/04/2026

«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրություն է հրապարակել, ըստ որի քաղաքական լծակների կիրառվել Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել «Խաղաղության ձայնը» երաժշտական...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
Նորություններ

Տեսանյութ. ԿԸՀ-ն գրանցեց «Ուժեղ Հայաստան» դաշինքը

22/04/2026

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 22-ի նիստում քննարկել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» կուսակցությունների դաշինքի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու համար լիազորված...

ԿարդալDetails
OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը։ Այս ամենն ինձ վերադարձրեց իմ ուսանողական տարիները։ 1984 կամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական