Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԿՈՒ ՆՎԻՐՅԱԼՆԵՐ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱՆԳՈՒՆ ԵՆ ՊԱՀԵԼ

21/08/2015
- 21 Օգոստոսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Բեյրութում գործող Հայկազյան համալսարանը, իր ներկայիս 950 ուսանողներով, Մերձավոր Արեւելքի առաջավոր համալսարաններից մեկն է եւ միակ հայկական համալսարանը Սփյուռքում:

Իր հիմնադրման 60-ամյակի առթիվ նախատեսված հոկտեմբերի 3-ի գալա-տոնակատարությունը եւ «Դորոթի Չենդլեր Տաղավարի» մեծ դահլիճի խնջույք-հյուրասիրությունը Հայկազյան համալսարանի հետագա ընդլայնման ծրագրերի համար անհրաժեշտ 6 միլիոն դոլարի նվիրատվական ֆոնդի ստեղծմանն են ծառայելու, ըստ այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրության, որտեղ հարգանքի արժանի տուրք է մատուցվում հատկապես երկու նվիրյալների, որոնց անձնուրաց գործունեության շնորհիվ համալսարանը կանգուն է մնացել մինչ օրս: Այդ դրականորեն հավակնոտ տեսլականի տեր անձնավորւթյունները դոկտ. Ջոն Մարգարյանն ու Ուիլմա Չոլաքյանն են:

Լիբանանում քոլեջ բացելու հնարավորության մասին առաջինը երազել են Ֆինիքսում (ԱՄՆ, Արիզոնա) ապրող Ստեփան Մեխակյանն ու նրա կինըՙ Մարին, դուստրըՙ դոկտ. Արմենակ Հայկազյանի, ով Գոնիայի (Թուրքիա) Ժենանյան Առաքելական ինստիտուտի նահատակված ուսուցչապետն էր եղել ժամանակին: Նրանց միացել են Ֆիլադելֆիայից Ստեփան Փիլիպոսյանն ու նրա կինը:

Հայկազյան քոլեջը հիմնադրվել է 1955-ին: Հիմնադիր տնօրեն է նշանակվել Պենսիլվանիայի «Լա Ֆայեթ քոլեջի» կրոնի դասախոս Ջոն Մարգարյանը: Այդ ժամանակ դասախոսական կազմը բաղկացած էր 12, իսկ ուսանողականըՙ 50 հոգուց: Առաջին տասը տարվա տնօրենության իր պաշտոնում (1955-66) Մարգարյանն, իր հմուտ գործունեության շնորհիվ կարողանում է ընդարձակել քոլեջը եւ հաստատությունը դարձնել համալսարան իր Մուգար, Ահարոնյան, Փիլիպոսյան, Մեխակյան եւ ժառանգություն մասնաշենքերով: Տնօրենության երկրորդ տասնամյակում (1972-82) Բեյրութի քաղաքացիական պատերազմի տարիներին համալսարանը որպես ապահով ապաստարան է ծառայել ուսանողների համար:

Մարգարյանն այժմ 98 տարեկան է եւ ապրում է կնոջՙ Ինգայի հետ Ուեսթ Փիթստոնում (Պենսիլվանիա): Իր հիշողություններն ու փորձառությունը ամփոփել է «Քաղցած թշնամի» (Thirsty Enemy) հատորում, որտեղ առաջ է քաշել իր այն սկզբունքը, որ հնարավոր է բարիք գործելով հաղթել չարիքին:

Համալսարանում նրան փոխարինելու է եկել կրթօջախի վարչական դեկանՙ Ուիլմա Չոլաքյանը, ով անվախ զինվորի նման համառորեն եւ խիզախությամբ ոչ միայն պահպանել է հաստատության անվտանգությունը, այլեւ նրա ակադեմիական մակարդակն ու անգին գրական ժառանգությունըՙ գրադարանը, որը ձեռք էր բերվել Մ. Մուգարի նվիրատվությամբ:

1985-1995 թվերի նրա ծառայությունները անգնահատելի են, եւ Ջոն Մարգարյանի ծառայությունների հետ հիշվելու եւ մեծարվելու են 60-ամյակի հառաջիկա տոնակատարությունների ընթացքում:

Փառք ու պատիվ հայկական կրթօջախները կանգուն պահող նվիրյալներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՄԱՐԶԻ ՀԱՅԱԹԱՓՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ

Հաջորդ գրառումը

«ՀԵՏԱԶՈՏԵԼՈՎ ՄԵՐ ՀԱՎԱՏԸ: ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«ՀԵՏԱԶՈՏԵԼՈՎ ՄԵՐ ՀԱՎԱՏԸ: ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական