Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՆՔ ՎԱՏ ՉԵՆՔ ԱՊՐՈՒՄ…

21/08/2015
- 21 Օգոստոսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ա.

Ամառային կարճատեւ հանգստի ժամանակահատվածում, հաշվի առնելով, որ այդ հանգիստը Հայաստանից դուրս անցկացնելու համար ես դժվարություններ ունեմ, իսկ Հայաստանում հանգստանալու համար` առավել եւս, որոշեցի միաժամանակ երկու բան անել: Առաջինը` ուշադիր հետեւել, թե ուր են գնում հանգստանալու ընկերներս, ովքեր հիմնականում նույն, գրեթե նույն սոցիալական խավն են ներկայացնում, ինչպես ես, եւ երկրորդը` հետեւել իմ շատ սիրելի Վլադիմիր Պոզների խորհուրդներից մեկին եւ անպայման դիտել` ամերիկյան «Երրորդ մարդը» ֆիլմը:

Ով չի տեսել այս ֆիլմը ասեմ (բացի խորհրդից, որ դիտեք այն անպայման), որ ֆիլմը թողարկվել է Երկրորդ աշխարհամարտից անմիջապես հետո եւ երկար ժամանակ արգելված է եղել Սովետական Միությունում: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են հետպատերազմյան, դաշնակիցների կողմից շրջափակված Վիեննայում, որտեղ համատարած թալան է, կոռուպցիա, հանցագործություններ եւ իր տարերքի մեջ է այսպես կոչված «սեւ շուկան» (նույնիսկ Վիեննայում այդպես եղել է): Գլխավոր հերոսներից մեկը` ամերիկացի Հարրին (նրան մարմնավորել է Օրսոն Ուելսը) գալիս է Վիեննա եւ տեղի մանկական հիվանդանոցներին մատակարարում «կասկածելի բաղադրությամբ եւ ժամկետով» պենիցիլին: Ընդ որում ինքըՙ Հարրին խոստովանում է դրվագներից մեկում, որ «բերում է այն երեխաների բախտը, ովքեր իր մատակարարած դեղամիջոցն ընդունելուց հետո անմիջապես են մահանում»: Շուտով Ամերիկայից Ավստրիա է գալիս Հարրիի մանկության ընկերը` Հոլլին (նրան մարմնավորել է Ջոզեֆ Կոտոնը): Նա Վիեննա է գալիս Հարրիին գտնելու համար եւ գտնում է: Հարրին փորձում է համոզել ընկերոջը, որպեսզի վերջինս միանա իրեն` եւ պենիցիլինը մանկական հիվանդանոցներին միասին մատակարարեն, սակայն Հոլին, ելնելով իր բարոյականությունից, ոչ մի կերպ չի համաձայնում… Ի վերջո երկու ընկերների վերջին երկխոսությունը տեղի է ունենում «Սատանայի անիվ» կոչվող կարուսելի մոտ եւ հենց այդ ընթացքում Հարրին իր ընկերոջն ասում է բառեր, որոնք ես էլ երբեք չեմ մոռանա.«Իտալիայում Բորջիա ընտանիքի ղեկավարման տարիներին պատերազմներ էին, արյունահեղություն, հանցագործություններ, բայց նրանք ունեցան Վերածնունդ, Միքելանջելո, Լեոնարդո դա Վինչի… Շվեյցարացիները, սակայն, ունեն 500 տարվա կայունություն եւ ժողովրդավարություն, եւ ի՞նչ են նրանք ստեղծել, կկուով ժամացո՞ւյց. ցտեսություն Հոլլի»:

Իհարկե այս արտահայտությունը ներելի է դարձնում ֆիլմի հեղինակների պատմական սխալը, այն մասով, որ ոչ Միքելանջելով, ոչ դա Վինչին չեն ստեղծագործել Բորջիա ընտանիքի ղեկավարման տարիներին: Երեւի այս անճշտությունն այնքան էլ կարեւոր չէ. այնքան լավն է ու կարեւոր արտահայտությունը: Ֆիլմից հետո ես սկսեցի մտածելՙ իսկ մի՞թե ճիշտ չէ Հարրին, մի՞թե կայունությունը, անհոգությունը, հանգստությունը չի սպանում մարդկային հոգին (եթե, իհարկե հոգին սպանում են, այլ ոչ թե պատում յուղի հաստ շերտով): Օրինակ, ըստ բազմաթիվ տեղեկությունների եւ փաստերի, աշխարհում ամենաշատը ինքնասպանություն են գործում ոչ թե ենթադրենք անկայուն, աղքատ եւ տաքարյուն Իտալիայում, Հունաստանում, Պորտուգալիայում, անգամ աֆրիկյան` ծայրը ծայրին հասցնող (երբեմն էլ չհասցնող երկրներում), այլ` բարեկեցիկ, կայուն, ժողովրդավարական, հանգիստ Շվեդիայում, Նորվեգիայում,…: Նույն շվեյցարացիները իհարկե ստեղծել են աշխարհում թերեւս լավագույն բանկային համակարգը, աշխարհի ամենահամեղ շոկոլադը եւ իհարկե ժամացույցներ (այդ թվումՙ կկուով), բայց արվեստի առումով իրավիճակը խղճուկ է: Բոլորովին վերջերս կարդացի ՄԱԿ-ի Ժնեւյան գրասենյակում երկար տարիներ թարգմանիչ աշխատած մեկի հարցազրույցը, ով օրեր առաջ էր վերադարձել Ժնեւից, որտեղ երկար տարիներ (պաշտոնաթողությունից հետո) չէր եղել: Նրա մտքերից մեկն ինձ ամենաշատը հետաքրքրական թվաց. նա ասել է. «Գիտե՞ք, Ժնեւը աշխարհի միակ քաղաքն է, որտեղ ամեն բան մնում է այնպես, ինչպես էր տասը, քսան, քառասուն տարի առաջ. դա այնքան հրաշալի է»: Հրաշալի է՞…

Մի՞թե աշխարհի ցանկացած երկրում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, իհարկե Ռուսաստանում մարդկային միտքն ու երեւակայությունը իրենց հանճարեղ դրսեւորումներին չեն հասել հենց անհանգիստ, պատերազմական, հեղափոխական, շրջափակման պայմաններուն: Արդյոք մենք ճիշտ չե՞նք լինի, եթե պնդենք, որ երբ այս երկրներում վրա է հասել համեմատաբար կայուն եւ բարեկեցիկ ժամանակ, չի ստեղծվել ըստ էության ոչ մի արժեքավոր բան, գրեթե ոչ մի բան, ինչը կարելի է համարել արվեստի բարձրակետ: Առհասարակ ինչի՞ն է ձգտում մարդը` մի՞թե ոչ երջանկության, եւ արդյո՞ք մարդու համար երջանկությունը արարելը չէ, մանավանդ որ համատարած բարեկեցություն չի լինում, ինչպես նաեւ հավերժ հարստություն եւ սեր (վերջինս փոքր ինչ այլ թեմա է, սակայն): Ուրեմն էլ ի՞նչը կարող է մարդուն տալ կատարյալ երջանկություն, եթե ոչ արվեստի արարարումը: Եթե շատ հեռու գնանք եւ հասնենք, ենթադրենք, դրախտ, ապա երբեւէ պատկերացրե՞լ եք, թե այն ինչ տեսք ունի: Ասենք ձեր մեկ օրը` դրախտում: Գիշատիչները ընտանիների հետ հանգիստ խոտ են ուտում, քանի որ էլ ոչ ոք ոչ մեկին չի ուտում, վախ չկա, անհանգստություն չկա, տագնապ չկա եւ այդ ամենը գետի քչքչյունի, արեւի` միշտ պայծառ շողերի եւ հրեշտակների հանգիստ եւ անդուլ երգեցողության տակ: Ձանձրալի չէ՞, կդիմանա՞ք: Այլ հարց է դժոխքը. գոյության կռիվ, պայքար, վախ, եւ այդ ամենին դիմակայելու համար մարդկային մտքի եւ երեւակայության տքնաջան աշխատանք, բառիս բուն իմաստով` արվեստ: Ուրեմն, գուցե ճի՞շտ են ասում` որքան վատ, այնքան լավ:

Բայց Հայաստանում այսօր արվեստի բարձրակետեր չեն ստեղծվում, հետեւաբար մենք վատ չենք ապրում, համենայն դեպս այնքան վատ, որ դրանք ստեղծվեն: Գոնե իմ ընկերները այս ամառային հանգստի ժամանակ իրենց թույլ տվեցին լինել Հունաստանում, Եգիպտոսում, Շրի Լանկայում, ավելի բարեկեցիկները` Իտալիայում եւ Իսպանիայում, իսկ ամենաբարեկեցիկները` Դիլիջանում եւ Ծաղկաձորում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԹԵ ՀԱՆՔ ՈՒՆԵՔ, ԻՍԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԵՐՆ ԸՆԿԵԼ ԵՆ, ԵՎ ՁԵՐ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՏ ԵՆ…

Հաջորդ գրառումը

ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻՆ ՀԱՐՎԱԾՈՒՄ ԵՆ …ՆԵՐՍԻՑ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻՆ ՀԱՐՎԱԾՈՒՄ ԵՆ ...ՆԵՐՍԻՑ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական