Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵԿՈՙ ՆՎԻՐՎԱԾ ՖԱՀՐԱԴ ԱՓՈՒՋԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 65-ԱՄՅԱԿԻՆ

21/08/2015
- 21 Օգոստոսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԹՈՒՐ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր

Օգոստոսի 15-ին Սպիտակ քաղաքի «Թագուհի» հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր լրագրող, «Լուսարձակ» թերթի գլխավոր խմբագիր Ֆահրադ Ափուջանյանի ծննդյան 65 եւ աշխատանքային գործունեության 45-ամյակներին նվիրված հանդիսություն, ինչպես նաեւ նրա «Երանելի երկիր… Սպիտակ», «Սպիտակի շրջանի դպրոցների համառոտ պատմությունը», «Դպրության նվիրյալները» եւ «Ընծայագիր» գրքերի շնորհանդեսը:Օրհնանքի խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ տեր Սեպուհ արք. Չուլջյանը: Նրա առաջարկով եւ մասնակցությամբ բոլորը հոտնկայս հնչեցրին Տերունական աղոթքը:

«Սուրբ-սուրբ»-ը կատարեց Կարինե Մակարյանը: Ապա հանդիսավար, դերասան, ասմունքող Իվան Անտոնյանը ձայնը տվեց ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանին, ով կատարեց Ալ. Հեքիմյանի «Բարով եք եկել» երգը:Ողջույնի խոսք ասաց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:«Ֆահրադ Ափուջանյանը մեր երկրի հայրենասեր մշակն է: Նա պարգեւատրվում է սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով, քանզի լեզուն մեր ինքնության պահպանման գրավականն է, իսկ Ֆ. Ափուջանյանը մեծ աշխատանք է կատարել հայոց լեզվի պահպանության գործում»,-ասաց փոխնախարարըՙ ջերմ մաղթանքներ հղելով հոբելյարին:

Իրենց պապիկի համար հետաքրքրական անակնկալ էին պատրաստել Ֆ. Ափուջանյանի թոռները, ովքեր չափածո բարեմաղթանքներ հղեցին հոբելյարին:Իր եւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից Ֆ. Ափուջանյանին ողջունեց մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանըՙ նշելով, որ իր վաղեմի գրչակից ընկերոջ վաստակը արժանի է բարձր գնահատանքի: Ս. Խալաթյանը հոբելյարին հանձնեց Լոռու մարզպետի շնորհավորագիրը:

Ի. Անտոնյանը հոբելյարին հանձնեց նաեւ «Մաշտոց» հասարակական կրթամշակութային, հայագիտական հանդեսի պատվոգիրը: Ֆ. Ափուջանյանը պատվոգիր ստացավ նաեւ ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, որը նրան հանձնեց կենտրոնի աշխատակից, բանաստեղծ, դրամատուրգ եւ մանկագիր Գագիկ Խաչատրյանը: Վերջինս դրվատանքի խոսքեր ասաց հոբելյարինՙ հատկապես շեշտելով նրա հրատարակած բարձրարժեք գրքերի մեծ դերը եւ լրագրողական-խմբագրական բեղուն աշխատանքը: Գ. Խաչատրյանը հոբելյարին նվիրեց վերջերս հրատարակված բարձրարժեք գրքեր:

Ֆ. Ափուջանյանին ջերմ բարեմաղթանքներ հղեց նախկին ՀԿԿ Կիրովականի քաղկոմի առաջին քարտուղար, Վանաձորի պատվավոր քաղաքացի Հայկ Օհանյանը: «Դուք պահել եք Սպիտակ քաղաքի եւ տարածաշրջանի պատմական հիշողությունըՙ հավերժացնելով այն ստվարածավալ գրքերով: Միաժամանակ Ձեր հրատարակած թերթով սերունդներին եք թողնում հայրենի բնօրրանի տարեգրությունը»,- ասաց նաՙ հոբելյարին մաղթելով երկարակեցություն եւ երջանկություն:

Շնորհավորանքի ջերմ խոսքեր ասացին նաեւ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, արձակագիր, գրականագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը եւ Ֆ. Ափուջանյանի վաղեմի ընկեր Ռազմիկ Դարբինյանը:

«Նա կարող էր ապրել մայրաքաղաքում, կարող էր մեկնել նաեւ արտասահման, սակայն նախընտրեց մնալ հայրենի Սպիտակում, որի զարգացմանն ու բարգավաճմանը նվիրեց իր ողջ կյանքը: Նա այն մտավորականներից է, ում խոսքը միշտ վստահություն եւ հավատ է ներշնչում բոլորին»,- ասաց նաՙ գրքեր եւ գրիչ նվիրելով հոբելյարին:

Իր գրչեղբորը ողջունեց նաեւ Հայաստանի գրողների եւ ժուռնալիստների միությունների Լոռու մարզային բաժանմունքների նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանըՙ խոսելով խմբագրական աշխատանքի դժվարությունների մասին, որոնք կարողացել է հաղթահարել հոբելյարըՙ պատվով դուրս գալով բոլոր բարդ իրավիճակներից:

– Իրոք ծանր եւ խիստ պատասխանատու գործ է թերթ խմբագրելը, լրատվամիջոց ղեկավարելը: Որքան էլ հարաբերական դադարները տեւական լինեն, որեւէ բարձրաստիճան պաշտոնյա չպետք է մոռանա ռուսական հեղինակավոր թերթերից մեկի խմբագրի եւ նախարարի երկխոսությունը, երբ փաթաթած թերթը ձեռքինՙ վերջինս հարցնում է խմբագրին, թե ի՞նչ կարելի է անել թերթով: Խմբագիրը պատասխանում է, որ կարելի է ճանճ սպանել, իսկ հարցին, թե ուրիշ ի՞նչ կարելի է անել, նա պատասխանում էՙ կարելի է նաեւ նախարար սպանել: Արդյունքումՙ հերթական քննադատական հոդվածից հետո նախարարն ազատվեց պաշտոնից»,-ասաց Մ. Միկոյանըՙ եւս 40 տարվա բեղմնավոր գործունեություն մաղթելով իր գրչեղբորը:

Ֆ. Ափուջանյանի մասին գնահատանքի խոսքեր ասացին Սեպուհ Սրբազանը, ՀՀ արդարադատության գեներալ-մայոր, դատախազության համակարգի վետերանների հանրապետական խորհրդի նախագահ Ռաֆայել Կարապետյանը, Շահումյան համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանը, ինչպես նաեւ հոբելյարի ընտանիքի անդամները եւ հարազատները:

«Եթե ծառը պտուղ է տալիս, ուրեմն այն արժանի է խնամքի եւ հոգածության: Հայ մարդու համար միշտ էլ գիրքը եղել է կենսական անհրաժեշտություն:Ֆ. Ափուջանյանն այն մտավորականներից է, ում կարելի է համարել հայոց լեզվի տաճարի քահանաներից մեկը: Նա արժանի է բարձր գնահատականի»,- ասաց Գուգարաց թեմի առաջնորդը:

Հոբելյարին ողջունեց եւ իր ձայնասկավառակը նվիրեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, աշուղ Ռազմար Սասունցին: Միջոցառման ընթացքում երգերի կատարումներով հանդես եկան Ռ. Սասունցին, Ստեփան Դալլաքյանը եւ Կարինե Մակարյանը, իսկ Իվան Անտոնյանն ասմունքեց Եղիշե Չարենցի բանաստեղծություններից:

Ֆ. Ափուջանյանը գեղարվեստական պատումով ներկայացրեց իր կենսագրությունը, որը ջերմորեն ընդունվեց ներկաների կողմից: Նա վերջիններիս նվիրեց նաեւ իր հեղինակած գրքերից:

Երեկոն ջերմ էր եւ անմիջական:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ 4,2 ՏՈԿՈՍ ԱՃԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է ՆԱԵՎ 7 ԱՄԻՍՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՍՈՎՈՐԵՆՔ ՈՉ ԹԵ ՍԵՓԱԿԱՆ, ԱՅԼ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՍԽԱԼՆԵՐԻՑ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՍՈՎՈՐԵՆՔ ՈՉ ԹԵ ՍԵՓԱԿԱՆ, ԱՅԼ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՍԽԱԼՆԵՐԻՑ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս տեսարանները գյումրեցիների վրա մարդ բերել էին, վախեցնելու գործիքակազմ, բայց գյումրեցիներին վախեցնել հնարավոր չէ. Մխիթարյան

20/10/2025

Այս ամենը ոչ այլ ինչ է, քան վախի տարածում։ Փորձում են մարդկանց էմոցիոնալ առումով կոտրել, ցույց տալ ոստիկաանապետության ներկայությունը, լրագրողների...

ԿարդալDetails

Անժամկետ գործադուլ ենք հայտարարում. մեր ձայնն ենք բարձրացնելու, պահենք մեր քաղաքապետին. Գյումրիի փոխքաղաքապետ

20/10/2025

ՔՊ-ն այդպես էլ չմարսեց այդ պարտությունը և ամեն գնով փորձելու է զավթել Գյումրին. Մհեր Մելքոնյան

20/10/2025

Տեսանյութ. «Մասկի շոու». ուժայինները Վարդան Ղուկասյանին շենքից հանել են՝ ջարդելով հետնամուտքերից մեկի դուռը և առևանագել

20/10/2025

Ոչ ոք չի կարող ասել՝ Ղուկասյանը կաշառք վերցրել է, թե ոչ, բայց անմեղության կանխավարկածը ոտնահարվում է ՔՊ-ի կողմից. պատգամավոր

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական