Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՈՒՆ ՑԱՒԸ Ո՞Վ ՏԱՆԻ

21/08/2015
- 21 Օգոստոսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Դժուար կացութեան մատնուողը կ՛ակնկալէ, որ մարդիկ կարեկից ըլլան եւ օգնեն, որ դուրս գայ իր վատ վիճակէն: Չեմ կարծեր, որ ոեւէ մէկը առարկէ ըսածիս, կամ հակառակը փաստէ: Շատ բնական եւ միանշանակ մարդկային զգացում է ասիկա:

Միւս կողմէ, դիմացինին վերաբերմունքը, որպէս պատասխան ակնկալողին, միանման եւ միանշանակ չէ, եւ ասիկա պատճառ կը դառնայ նեղսրտութեան, վիրաւորանքի, բողոքի ու գանգատի:

Դուն կ՛ուզես, ատիկա քու իրաւունքդ է, սակայն դիմացինդ կրնայ տալ, կամ չտալ, ատիկա ի՛ր անձնական որոշումն է: Եթէ տուաւ, ուրեմն լաւ մարդ է, իսկ եթէ չտուաւ, ուրեմն վա՞տ մարդ է:

Վերջին հարիւրամեակին որոշ տեղաշարժեր տեղի ունեցան. բռնագաղթ դէպի Սուրիա եւ մասնաւորաբար Հալէպ: Ցայսօր, ամէն անգամ որ կ՛անդրադառնանք այդ հարցին, երախտագիտութեամբ կը յիշենք տեղացի արաբ ժողովուրդին կարեկից վերաբերմունքը: Չենք գանգատիր տեղացիներէն, նոյնիսկ եթէ անախորժութիւններու հանդիպած են մերինները. Վերջ ի վերջոյ, օտարներ էին եւ որեւէ պարտաւորութիւն չունէին բարեացակամօրէն վերաբերելու մերիններուն:

Ներգաղթի օրերուն եւ յաջորդող տարիներուն, խորհրդային կարգերու սիրահարները, անդադար գովաբանեցին ձեռնարկը, հայրենահաւաքի երազուած իրականութիւնը եւ յետպատերազմեան մարդուժով տկարացած մեր երկրին զօրացումը տեսնելով անոր մէջ, մինչ հակառակ մտածողները դատապարտեցին եղածը, մասնաւորաբար հայրենադարձներուն ահաւոր թշուառութեան մատնուած վիճակն ու շատ-շատերու Սիբիր աքսորուիլը: Երկուքն ալ իրաւունք ունէին, երկուքն ալ ճիշդ էին: Այսօր յետադարձ հայեացքով կարելի է աւելի արդար դատել եղածը: Սակայն եւ այնպէս, ներգաղթողները անդադար դժգոհեցան երկրի վիճակէն, թշուառութենէն, յատկապէս տեղացիներու վերաբերմունքէն, նամակներուն մէջ բարեւներ ուղարկեցին մեռած մարդոց ու յաջորդող տասնամեակներուն շարունակեցին կրել «Ախպար», կամ «Աղբար» պիտակը:

Անցեալ դարակէսէն ետք սուրիահայեր եւ լիբանանեան պատերազմի օրերուն լիբանանահայեր Միացեալ Նահանգներ կամ Եւրոպա գաղթեցին, տեղաւորուեցան ու մասնաւոր գանգատ մը չլսուեցաւ: Լիբանանահայեր ապաստանեցան Հալէպ. հալէպցիք գրկաբաց ընդունեցին զիրենք, սակայն, այսօր…

Մատերնիս դնենք բուն վէրքին վրայ. սակայն, այսօր, երբ կրակներու մէջ է Հալէպը եւ շատ հալէպահայեր ապաստանած են գլխաւորաբար Լիբանան եւ Հայաստանՙ դժգոհ են:

Դժգոհ են, որովհետեւ նեղի մէջ են, կորսնցուցած են հարազատ, տուն-տեղ, գործ, եկամուտ ու անօգնական վիճակի մատնուածՙ կը յուսային, որ արենակից քոյրերն ու եղբայրները գրկաբաց ընդունէին զիրենք:

Կա՛մ ակնկալիքնին անտեղի էր ու շատ մեծ, կա՛մ ալ բնական ու մարդկային էր, սակայն դիմացիններուն համար նոր գլխացաւ էր ու իրենց դժուար կեանքին մէջ նոր դժուարութիւններով բեռնաւորուելու պատրաստակամութիւն չունէին եւ կամ իսկապէս անկարող էին զանոնք գոհացնելու:

Վերի օրինակներէն կ՛եզրակացնենք, որ նախորդ տեղաշարժերու ընթացքին օտար շրջանակի մէջ իյնալու պարագային հայերը չեն գանգատած, իսկ, զարմանալիօրէն, Պէյրութ եւ Հայաստան հայկական շրջանակի մէջ երբ ինկած ենՙ բողոքներն ու գանգատները չեն դադրած:

Անշուշտ, մարդ իր արենակից հարազատէն ակնկալիքներ կ՛ունենայ, այլ ոչ թէ օտարէն:

Հայը հայուն ցաւակից պէտք չէ՞ ըլլայ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԸՙ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎ ՈՐՈՆԵԼԻՍ

Հաջորդ գրառումը

10 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԵՎ ՀԻՄԱ` ՀԱՄԱԼԻՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՆ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

10 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԵՎ ՀԻՄԱ` ՀԱՄԱԼԻՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական