Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆ, ՔԱՆ ԱՂՈԹՔԸ ԵՎ ՕՐԵՆՔԸ

31/07/2015
- 31 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հիշո՞ւմ եք դպրոցում ուսուցիչները հաճախ տալիս էին այսպիսի հանձնարարություն. գրատախտակին գրում էին ինչ-որ քանակությամբ բառեր եւ հանձնարարում նախադասություն գրել, որտեղ այդ բոլոր բառերն օգտագործված կլինեն: Սովորաբար մեր կազմած նախադասությունները ստացվում էին այսպես` Աշնան մշուշում երեւացող բարդիների սեգ կատարները ցրում են մեր բոլոր տագնապները եւ աշնանային աձրեւը մեզ համար դարձնում առավել սպասելի ափեափ երջանկության մի մասունք (ընդգծվածները հանձնարարված բառերն են): Հետո, տարիներ անց, երբ մենք արդեն ավարտում ենք դպրոցը, անշուշտ հասկանում ենք, որ աշնան մշուշում երեւացող բարդիների սեգ կատարները ամենեւին էլ ի զորու չեն ցրել մեր տագնապները, իսկ աշնանային անձրեւն էլ ավելի շատ տխրություն է բերում մեզ, քան դառնում երջանկության, այն էլ` ափեափ երջանկության մի մասունք: Մեր երջանկության համար սկսում են մեզ պետք գալ ավելի նյութական բաներ…

Հիմա, դպրոցական այս վարժության օրինակով, եթե մեկ նախադասություն կազմենք վերջին շաբաթվա ընթացքում ամենաշատ օգտագործված բառերից, ապա այդ նախադասությունը կլինի հետեւյալը. Անկախ երկրում սահմանադրական փոփոխություններից եւ եկեղեցաշինության տեմպերից` Օրանժը պետք է հեռանար Հայաստանից, Տիգրան Խաչատրյանը պետք է ձերբակալվեր եւ սահմանին լարվածությունը պետք է լիներ (ընդգծվածները հաճախ կիրառված բառերն են): Եւ հարց է առաջանում. հիմա ո՞րն է մեզ համար երջանկաբերը, այն որ երկրում շարունակվեն սահմանադրական բարեփոխումները եւ եկեղեցաշինությո՞ւնը, թե՞ այն, որ Օրաժը չհեռանար, Տիգրան Խաչատրյանը ձերբակալվելու արժանի հանցանք չգործեր եւ սահմանին լարվածություն չլիներ: Տրամաբանական է, որ եթե վերջինների առկայությունը առաջինների գոյության հետ կապ չունի, ապաՙ վերջինները: Օրինակ, Հայաստանը դառնում է այնպիսի երկիր, որտեղից հեռանալը ոչ մի ընկերության համար շահավետ չէ. լինի այդ ընկերությունը Օրանժ, թե «Յելոու»: Կամ, Հայաստանը դառնում է այնպիսի պետություն, որի սահմանին արկածախնդրությամբ զբաղվելը մահացու վտանգավոր է, այդ արկածախնդիրները լինեն արեւելքից, թե արեւմուտքից: Եւ վերջապես, մի այնպիսի մթնոլորտ է ձեւավորվում երկրում, երբ պաշտոնյանի որդին ավելի լավն է, քան իր հայրը, այլ ոչ թե ցույց է տալիս իր հոր վատ դաստիարակությունը: Ի՞նչ եք կարծում, նման Հայաստան դառնա՞լն է ավելի կարեւոր, թե՞ սահմանադրական բարեփոխումները, կամ եկեղեցաշինությունը: Ընդ որում, կրկնենք, վերջին երկուսի գոյությունը ամենեւին չի նշանակում, որ նման Հայաստան ունենք: Իհարկե որքան շատ եկեղեցի, այնքան շատ աղոթելու տեղ, բայց որքան շատ աղոթելու տեղ, այնքան շատ մեղավոր, իսկ որքան շատ մեղավոր, այնքան շատ մեղք: Այսքան մե՞ղք… Իսկ գուցե հենց մե՞նք ենք մեղավոր, որ Օրանժը չունեցավ շահութաբերություն Հայաստանում եւ գնաց, կամ մե՞նք ենք մեղավոր, որ Տիգրան Խաչատրյանը Սյունիքի մարզպետի որդին լինելը սխալ է հասկացել, կամ մե՞նք ենք մեղավոր, որ մեզ վրա կրակում են: Ի վերջո, երբ մենք ամառային հանգստի այս օրերին ինչ-որ ծովի ափի ավազին նստած ավազից տուն ենք կառուցում, չնկատելով, թե ինչպես է մոլեգնած ծովի ալիքը գալիս մեզ վրա` արդյունքում քանդելով մեր կառուցած տունը (կողքին էլ ավազե եկեղեցին), ծովը հաստատ մեղավոր չէ:

Ուրեմն եկեք մի պահ պատկերացնենք, որ դպրոցում ենք եւ մի նախադասություն կազմենք` օգտագործելով հետեւյալ բառերը` օրենքը, Ավելի, բան, աղոթքը, քան, եւ, կարեւոր : Իսկ, եթե շոգի կամ ինչ-որ այլ պատճառով այս վարժությունը կատարելը դժվար է, կարելի է ուղղակի հետեւել իտալական ծովափնյա փոքրիկ Ֆերմո քաղաքի Polo Scolastico Paritario Don Bosco դպրոցի ուսուցիչ Չեզարե Կատայի խորհրդին, որը նա տվել է իր աշակերտներին` ամառային հանգստից առաջ: Քայլեք առավոտյան ծովափին ` կատարյալ միայնակ եւ նայեք արեւի շողերին` ծովի մեջ` մտածելով ինչ-որ բանի մասին, որը ձեզ դարձնում է երջանիկ (հայերիս պարագայում` Բաթումում սա հնարավոր է): Փորձեք կիրառել նոր բառեր , քանի որ որքան շատ նոր բառ դուք ասեք, այնքան հետաքրքրական մտքեր կունենաք, իսկ որքան շատ մտքեր ունենաք, այդքան ազատ կլինեք: Կարդացեք . շատ, որքան կարող եք, ոչ թե որովհետեւ հանձնարարված է, այլ որովհետեւ ամառը ներշնչում է երազելու եւ արկածներ ունենալու, իսկ ընթերցանությունը` թռիչք է: Այն նաեւ ընդվզման լավագույն ձեւն է (նստացույցերից եւ բացականչություններից առավել): Խուսափեք այն ամենից, ինչը բերում է ձեզ բացասական էմոցիաներ եւ դատարկության զգացողություն ` անկախ նրանից այդ ամենը իրեր են, թե՞ մարդիկ: Փնտրեք եւ գտեք ընկերներ, որոնք ձեզ ներշնչում են, հասկանում եւ գնահատում այնպես, ինչպես կաք: Պարեք ` առանց ամաչելու որեւէ բանից (առավել եւս մեկից). ամառը պար է եւ հիմարություն կլինի` չմասնակցել դրան: Գոնե մեկ անգամ դիմավորեք արեւածագը . կանգնեք լուռ եւ աչքերը փակ եւ զգացեք երկրային բերկրանքը: Շատ զբաղվեք սպորտով : Եթե դուք հանդիպել եք մեկին, որը ձեզ դուր է գալիս, ասեք նրան այդ մասին այնքան գեղեցիկ եւ համոզիչ, որքան կարող եք : Եթե դա ձեզ մոտ ստացվի, ապա ԱՄԱՌ-2015-ը ամենահիշարժանը կդառնա ձեզ համար, եթե չստացվի,վերադարձեք նախորդ կետին (շատ զբաղվեք սպորտով): Հիշեք այն ամենը, ինչը անցել ենք իրար հետ դպրոցում եւ համեմատեք այդ բոլորը այն ամենի հետ, ինչ տեսնում եք կյանքում: Խնդրում եմ` մի վիճեք , եղեք բարի եւ բարյացակամ (սա ամենադժվարն է Հայաստանում): Ամառային երեկոներին մտածեք, թե ինչպիսին եք ուզում, որ լինի ձեր կյանքը, եւ արեք այն ամենն, ինչ կախված է ձեզանից, որպեսզի երբեք չհանձնվեք դեպի երազանք տանող ձեր ճանապարհին : Եւ վերջապես` լավը եղեք :

Գուցե այս խորհուրդներին հետեւելը մեզ երջանիկ չդարձնի էլի, քանի որ այս ամենն էլի նյութական չեն` բարդիների սեգ կատարների եւ աշնան անձրեւի պես, բայց խնդիրն այն է, որ երջանկությունն ինքը նյութական չէ, ուրեմն…

Լավը եղեք եւ լավ եղեք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓՈՂ ԵՎ ԾՈՎ

Հաջորդ գրառումը

ԿԱՌՉԱԾՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՌՉԱԾՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքում գրել է. «Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների...

ԿարդալDetails

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման նպատակով տեղի կունենա միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում. Ռուբինյան

21/10/2025

Ես չեմ պնդում, Հակակոռուպցիոն կոմիտեն է պնդում, որ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է. Ռուբեն Ռուբինյան

21/10/2025

Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը

21/10/2025

Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական