Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ՒՄ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ` ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԵՎ ՈՒՄ ՉԻ ՀԱՆԴԻՊԵԼ

31/07/2015
- 31 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Վերջերս հայտնի հայ գործարար եւ բարերար Գագիկ Ծառուկյանը այցելել էր Լիբանան: Հաշվի առնելով, որ պարոն Ծառուկյանը հատկապես ամառային այս սեզոնին սեփական ցանկությամբ որպես կանոն Դուբայ է այցելում, ապա տրամաբանում ենք, որ նրա այցը Լիբանան կազմակերպվել էր այլոց կողմից: Էլի տրամաբանում ենք, որ նրանց, ովքեր Գագիկ Ծառուկյանի Բեյրութում գտնվելու օրերին (ի դեպ Ծառուկյանը Լիբանան այցի ժամանակ միայն այդ երկրի մայրաքաղաքում է եղել, եթե Բեյրութին կպած Բուրջ Համուդն ու Անթիլիասը համարենք մայրաքաղաքի մաս), ուղեկցում էին հայ գործարարին. նրանք էին ՀՅԴաշնակցության տեղական մարմնի ներկայացուցիչները:

Ընդհանուր առմամբ այս ամենի մեջ տարակուսելի եւ զարհուրելի որեւէ բան չկա. Լիբանանում ապրող հայերը կարող են իրենց մոտ հրավիրել ցանկացած մարդու, եւ յուրաքանչյուր մարդ կարող է ընդունել այդ հրավերը, կամ ինքն իր ցանկությամբ մեկնել Լիբանան: Խնդիրն այն է, որ Գագիկ Ծառուկյանը ամենեւին էլ չի հանդիպել լիբանանահայ համայնքի հետ, ինչպես ներկայացվում է նրա այցի մասին պատմող ռեպորտաժներում:

Նախ, Լիբանանում հայերն ապրում են ոչ միայն Բեյրութում, այլեւ օրինակՙ Այնճար գյուղում, Զահլեում, երկրի բազմաթիվ այլ շրջաններում: Հետեւաբար գոնե աշխարհագրական տեսանկյունից ճիշտ չէ այն տեղեկությունը, որ միայն Բեյրութ այցելած Ծառուկյանը հանդիպել է լիբանանահայ համայնքին:

Հաջորդը, Մերձավորարեւելյան այդ երկրում Անթիլիասի կաթողիկոսարանը (որտեղ եղել է պրն Ծառուկյանը) եւ ՀՅԴաշնակցության մարմինն անշուշտ հայկական կազմակերպություն եւ կառույց են, բայց միակը չեն: Այսինքն, երբ մեկը Բեյրութում հանդիպում է դաշնակցականներին եւ համբուրում է Արամ կաթողիկոսի աջը (ոմանք բավարարվում են այն ուղղակի սեղմելով), դա չի նշանակում, որ տվյալ անձը հանդիպել է համայնքի հետ:

Բացի այդ. Լիբանանը հայտնի է որպես հայկական երեք ավանդական կուսակցությունների կենտրոնատեղի: Հիմա, ճիշտ է, ինչպես ՀՅԴ-ն, այնպես էլ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան եւ Ռամկավար Ազատական կուսակցություններն իրենց գլխավոր կենտրոնները Լիբանանից հանել են, բայց այդ երկրում այս երեք կուսակցությունների դերակատարումը եւ ազդեցությունը շարունակում է բարձր մնալ: Հիշեցնենք, Ծառուկյանն այս երեքից հանդիպել է միայն դաշնակցականներին:

Եւ վերջապես Լիբանանում, բացի Մեծի Տանն Կիլիկո հայոց կաթողիկոսարանից, գործում են նաեւ Հայ կաթողիկե (կաթոլիկ) պատրիարքարանը (Լիբանանում կարեւոր ներկայություն ունի հայ կաթոլիկ համայնքը), եւ Մերձավոր Արեւելքի ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահությունը, որին, ի դեպ, ենթակա է Հայկազյան համալսարանը: Լիբանանում է գտնվում նաեւ ՀԲԸՄիությունը իր դպրոցներով ու երիտասարդական կենտրոններով:

Իմիջիայլոց, Ծառուկյանի «սիրած թեման»` սպորտը: Լիբանանում են գործում ՀՄԸՄ-ն, բազմաթիվ այլ մարզական` համահայկական նշանակություն ունեցող կառույցներ, որոնցից, կարծում ենք, բավականին հետաքրքրական կլիներ հանդիպել Հայ երիտասարդաց ընկերակցության կամ ՀՄՄ-ի մարզիկների եւ սկաուտների հետ նաեւ: Չմոռանանք նշել Լիբանանում գործող բազմաթիվ արհեստագործական, մշակութային, հասարակական կազմակերպությունների եւ միությունների մասին, որոնք, այո, տեսել են պարոն Ծառուկյանին` Բեյրութում, բայց հեռուստացույցով, կամ` հեռվից:

Այնպես որ պրն Գագիկ Ծառուկյանը այցելել է ոչ թե Լիբանան, այլ` Բեյրութ, ոչ թե հանդիպել է հայ համայնքին, այլ ՀՅԴաշնակցության տեղական կառույցի ներկայացուցիչներին եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին: Ի դեպ, առաջինին տալով 200, երկրորդին` 300 հազար… ամերիկյան դոլար, անշուշտ: Լա՞վ է, անշուշտ, իրավունք ունի՞, իհարկե… Բայց միայն ՀՅԴ Լիբանանի կառույցը եւ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսարանը միասին իրավունք չունեն կոչվելու լիբանանահայ համայնք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՈՍՈՒՆ ԼՐԱՀՈՍ

Հաջորդ գրառումը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ը, ԻՍԿ ՕԳՈՍՏՈՍԻ 17-ԻՆԸ ԿՄՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ը, ԻՍԿ ՕԳՈՍՏՈՍԻ 17-ԻՆԸ ԿՄՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական