Կիրակի, Նոյեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴՈՒՔ ԱՅՆՏԵՂ ԵՂԵ՞Լ ԵՔ

24/07/2015
- 24 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Հունաստանի մասին ես չեմ գրում, ոչ թե որովհետեւ երբեք այնտեղ չեմ եղել (ինչի համար ափսոսում եմ), այլ քանի որ տնտեսությունից ես ցավոք սրտի քիչ բան եմ հասկանում, եւ որովհետեւ այս օրերին Հունաստանի մասին կարելի է գրել միայն տնտեսական ասպեկտով. հին աստվածների մասին գրելն էլ առասպելաբանություն է, ոչ թե լրագրություն: Վերջինս ի դեպ դատարանում որպես վկա ցուցմունք տալուց տարբերվում է: Օրինակ, եթե տվյալ անձը տվյալ հանցագործության վայրում չի եղել, չի հրավիրվում որպես վկա, հետեւաբար ցուցմունք չի տալիս, մինչդեռ, ենթադրենք, Հայոց ցեղասպանության մասին հոդված գրելիս, դրա հեղինակը պարտադիր չէ, որ անձամբ քայլած լինի սարսափելի Դեր Զորով:

Ուրեմն, որեւիցէ թեմայի, իրադարձության, դեպքի մասին կարելի է գրել` առանց դրանց ականատեսը լինելու: Բավական է միայն երկու բան` հասկանալ այն, ինչ գրում ես, եւ հասկանալ այն, թե ինչու ես գրում: Մինչդեռ կոնկրետ հայաստանյան բողոքի ակցիաների, հանրահավաքների, ցույցերի, հացադուլների, երթերի, նստացույցերի մասին, ըստ այնտեղ զօր ու գիշեր աշխատող լրագրողների, իրավունք չունեն գրել նրանք, ովքեր այնտեղ չեն եղել, քանի որ նրանք, ովքեր այնտեղ չեն եղել, չգիտեն, թե ինչ է «այնտեղը»: Իհարկե դա այդպես է, այսինքն անշուշտ, երբ այնտեղ չես լինում, չգիտես, թե ինչ է «այնտեղը», բայց մի՞թե սա մեզ իրավունք չի տալիս գրել «այնտեղ»-ի մասին, հատկապես որ ունենք «այնտեղ»-ի վերաբերյալ տեսագրություն: Ենթադրենք չի տալիս, բայց այդ պարագայում ոչ ոք Հայաստանում չի կարող հոդված գրել օգտագործելով հետեւյալ բառերը` «Իլհամ Ալիեւը ասել է…», «Հայ-ադրբեջանական սահմանին…», «Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի բնակիչ Ջոնաթան Սմիթը…», «Մեղրի-Երեւան ճանապարհին տեղի ունեցած վթարի մեղավորը…», «Սդղի գյոլում տեղի ունեցած ծեծկռտուքը…», եւ այսպես շարունակ եւ այսպես` անթիվ-անհամար օրինակներ:

Առհասարակ լրագրության կողքին, կամ դրա մեջ որպես առանձին ժանր մի բան էլ կա` հրապարակախոսություն: Օրինակ Հունաստանի եւ եվրոպացի վարկատուների մասին կարելի է հրապարակախոսություն գրել` առանց Ակրոպոլիսի տեսքով գոնե մեկ անգամ զմայլված լինելու, կամ եվրոպացի վարկատուներին առանձին-առանձին ճանաչելու: Եթե զմայլվել ենք կամ ճանաչում ենք, շատ ավելի լավ, բայց եթե ոչ, դա մեզանից չի վերցնում գրելու մեր իրավունքը:

Եթե վերցնում է, ապա էլ ոչ մի խոսք Ցեղասպանության մասին. դուք այնտեղ եղե՞լ եք…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԿԱՊ ՊԱՇՏՈՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՆՍԻՎԱՑՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ «ՃԱԿԱՏՈՒՄ»

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՆՍԻՎԱՑՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ «ՃԱԿԱՏՈՒՄ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական