Շաբաթ, Նոյեմբերի 8, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ԽՄԲԱԳԻՐ

24/07/2015
- 24 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ, 23.07.2015թ.

Ձեր թերթի հուլիսի 22-ի համարում հերթական առաջնորդող հոդվածն էիք գրել եւ ավելի քան կարեւոր հարցեր բարձրացրել, որը ողջունելի է, բայց չնեղվեք, եթե հարցնեմ, թե ինչո՞ւ էիք հարցըՙ «տուն-տունիկը» կիսատ թողել:

Քանի անգամ ենք Ձեզ հետ եւ այլոցՙ խոսել, նույնիսկ, զայրացել, թե «Արի տուն» կարգախոսը սխալ է, վտանգավոր:

Դուք գիտեք ինչու, իսկ ես բացատրեմ ընթերցողին (Ձեր փոխարեն):

Օտար երկրի քաղաքացունՙ երեխա, թե մեծահասակ, հազարամյակներ իրենց հողի վրա ապրած մարդուն, որը նրա հայրենիքն է (երկրի անվան հետ չխառնեք) ի՞նչ իրավունքով եք ասում «Արի տուն»:

Թուրքիայի տարածքում ապրող երիտասարդի տունը ո՞րն է. այսօրվա Հայաստա՞նը, ուր շատերս եկվոր ենք:

Եթե մի օր Թուրքիայի նախագահը կապվի մեր Նախագահի հետ եւ ասի. «Եկեք մեր կենվորներին տարեք իրենց տուն», նա ճիշտ կլինի՞, թե ոչ…:

Երբ կարգախոս է ծնվում կամ ստեղծվում, այն իմաստ ունի, ծրագիր ունի, ինչպես նաեւՙ նպատակ: Եթե «Արի տուն»-ի հեղինակը հիշում է «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք»-ը, դրա ենթատեքստը համաշխարհային հեղափոխությունն էր: Ո՞րն է «Արի տուն»-ի ենթատեքստը:

Եթե հազարամյակներ ապրած հայի տունն իր ծնված ու ապրած երկիրը չէ, բա ո՞րն է:

Ինչի՞ց եք վախենում, պարոն խմբագիր: Ձեր ներկայությամբ չէ՞ր, որ Օսկանյանն Այնճարում ասել էր. «Դուք այստեղ ժամանակավոր եք»: Դուք համաձայն չե՛ք, որ մեր պետական ղեկավարները նախագահներ Ասադին կամ Ժմայելին ասենՙ շնորհակալ ենք հայ համայնքին լավ նայելու համար, դրանով իրենց ազգակիցների ոտքի տակից հանելով նրանց հողը եւ հյուր դարձնելով տվյալ երկրներումՙ Սիրիայում կամ Լիբանանում:

Թեման խիստ կարեւոր է, նուրբ եւ ավելի քան քաղաքական, ինչպես Սփյուռքի հետ կապված յուրաքանչյուր հարց: Բայց, ցավալիորեն, այդ կարեւորագույն բնագավառը դուրս է մնացել պրն. Էդվարդ Նալբանդյանի հիմնարկի տեսադաշտից, դարձել է «տուն-տունիկ». «հայ տղաներՙ հայ աղջիկների առեք», «հայերՙ հայերի խանութից գնումներ արեք», «սփյուռքահայեր, եկեք Պաշտպանության նախարարություն մեդալ տանք»: Եղա՞վ, ամոթ չէ՞, մենք պետությո՞ւն ենք, թե՞…

Թեման խիստ, խիստ կարեւոր է: Երբեւէ կանդրադառնա՞ մեր Նախագահը դրան կամ, եթե անդրադառնա, քաղաքացիություն (պատկանելություն, անձնագիր) եւ ծագումնաբանություն (էթնիկա) հասկացություններն ամենն իր տեղը կդնի՞, թե՞ նորից կասվի, որ Վորոնեժում ավտովթարից մահացավ երկու հայ…

Խմբագրի կողմից.- Մենք էլ ենք ընդունում հարցի կարեւորությունը, հետեւաբար պրն Ռ. Կոզմոյանին հրապարակավ հրավիրում ենք լայն ու խորքային հարցազրույցի…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՌԱՎՈՏՅԱՆ` ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵԿՈՅԱՆ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ՈՉ ԹԵ ՀԱԿԱՌԱԿԸ

Հաջորդ գրառումը

«ՆՐԱ ՀՈԳԻՆ ԲԱՑԵՑ ԻՐ ԹԵՎԵՐԸ»

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

«ՆՐԱ ՀՈԳԻՆ ԲԱՑԵՑ ԻՐ ԹԵՎԵՐԸ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական