Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՌԱՎՈՏՅԱՆ` ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵԿՈՅԱՆ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ՈՉ ԹԵ ՀԱԿԱՌԱԿԸ

24/07/2015
- 24 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սահմանադրական փոփոխությունների նախագծի մի մասը հասարակություն նետելու իմաստն անհասկանալի է, նվազագույնը` երկիմաստ: Ինչու քննարկման դնել մի նախագիծ, որն ավարտուն տեսք ստանալուց հետո կարող է այնպես փոխվել, որ անիմաստ դարձնի հիմիկվա քննարկումների առնվազն կեսը: Կամ նպատակը ամենեւին սահմանադրական փոփոխությունների քննարկումը չէ, այլ ամեն կերպ նախագահ-վարչապետ-Ազգային ժողովի նախագահ դառնալու հավակնություններ ունեցողներին նախօրոք բացահայտելը` նրանց կամ նրանց դրածոների բուռն հակադրությունների լույսի ներքո, կամ, եթե մի փոքր լավատես լինենք (իսկ դրա համար ոչ մի հիմք չկա)` հասարակության վերաբերմունքը ստուգելով ի վերջո փոփոխություններն ամբողջացնելը (բայց սա էլ ի վերջո առարկայական չի կարող լինել, քանի որ հանրության լայն շերտերը մասնագետ չեն, որ նրբություններն ըմբռնեն): Բոլոր պարագաներում սահմանադրական փոփոխություններն ու նախագծի քննարկումների պարագան նման է նրան, որ մեկի տունը քանդված-աննորոգ է, իսկ նա արքայավայել ընդունելություն է ուզում կազմակերպել այդ քանդված տանը: Այսինքն` էս մեր հազար չլուծվող պրոբլեմ ունեցող ժողովրդին մենակ սահմանադրություն փոխելն էր, հա՞, պակասում:

Սահմանադրություն փոխելուց առաջ ավելի կարեւոր էր հանրության վստահությունը վայելող իշխանություններ ունենալը, այդ դեպքում միայն կառավարման մոդելի որեւէ փոփոխություն ի տեղի եւ ժամամակի կլիներ: Մինչդեռ մերոնք գնում են կկվի ճանապարհով` հոտն իրենցից է գալիս, ուզում են հերթական անգամ բունը փոխել: Իսկ որ երկրիս իշխանությունն իր հասարակության վստահությամբ բավարար չափաքանակով օժտված չէ, սա բոլորին է հայտնի, որքան էլ մեր որոշ պաշտոնյաներ հակառակը պնդեն` աչքերը փակել-բերանը բացելու սկզբունքով: Մեզ ոչ մի «թրանսփարենսի» պետք չեն, որ գլխի ընկնենք, թե մեր հայրենի իշխանությունը տարին տարվա վրա, սանտիմետր առ սանտիմետր կորցրել է վստահությունը բնակչության գերակշիռ մասի մոտ, փոխանակ իշխանության տասնամյա ժամանակահատվածում հակառակն աներ` թեկուզ միլիմետր առ միլիմետր փորձելով վստահությունը վերականգնող քայլեր անել: Համենայնդեպս` ներկա սահմանադրությո՛ւնն ու կիսանախագահական համակարգը չէին խանգարում վերացնելու օլիգարխաիական կառավարումը, կաշառակերությունը, հովանավորչությունն ու այլ վատ երեւույթներ, եւ մարդկանց կյանքը դույզն ինչ բարելավելու սկիզբը դնել: Ընդհանրապես` մենք բոլորս այս տարիներին նկատում էինք մեր վատ կյանքը, վատ, հասարակության տրամադրությունները չարտացոլող ընտրությունները ու ոչ թե` սահմանադրությունը, որը ոչ խանգարում էր, ոչ օգնում: Ու իշխանությունն էլ, անկախ այն բանից` պարտադրվա՞ծ փոփոխություններ է ուզում անցկացնել, թե՞ ինքնաբուխ, նախ պիտի մտածեր իր վարկը բարձրացնելու, հանրության վստահությունը շահելու մասին, ապա նոր` սահմանադրություն փոխելուն ձեռնամուխ լիներ:

Մեր նախորդ անդրադարձից հետո մեկ շաբաթվա ընթացքում մտահոգությունների արտահայտման այնպիսի բլուր է գոյացել, որ անկախ շարժառիթներից միգուցե իշխանությանը մտածել տան այս փոփոխությունների ու հատկապես տեխնիկապես հանրաքվե անցկացնելու նպատահարմարության մասին:

Մտահոգություններն ի մի բերելն ամենեւին ավելորդ չէ` անկախ նրանից, որ դրանց հեղինակների մի մասն ուղղակի իշխանությանն ու նրա իրականացրած ամեն բանին է նախ դեմ: Բայց իրական մտահոգվողները կարողացան ցույց տալ բոլոր այն լաբիրինթոսները, որ ուզում են մտցնել ընտրողին մեր իրավաբան-սահմանադրագետները` ողորմածիկ Վլադիմիր Նազարյանի ասած` նախագծի որոշ դրույթների մեջ ներդրված խելագարության կանխավարկածով:

Ասենք` մարդկանց շատ է մտահոգում, թե ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունն ինչպե՞ս պետք է իրացնի համամասնական կարգով ձեւավորվող Ազգային ժողովում, այն էլ երբ հենց ընտրակարգո՛վ է պարտադրվում կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը, եթե այդ մեծամասնության ձեւավորումը երկրորդ փուլով տեղի ունենա: Այս դեպքում կացնային եղանակով է ամեն ինչ լինելու, որովհետեւ եթե այդ մեծամասնությունը չի ձեւավորվում, մի քիչ առավել ձայներ ստացած խմբակցությանը նվիրվում է այնքան մանդատ, որքան պետք է կայուն մեծամասնություն ձեւավորելու համար: Սա արդեն չեղավ, ժողովուրդն այդ ձայները չի տվել տվյալ կուսակցությանը կամ տվյալ չափով չի տվել, ու ստացվում է, որ նրա գլխին պետք է իշխի մի կուսակցություն, որին ինքը չի ընտրել, կամ այդ տոկոսով չի ընտրել: Սա միակուսակցական համակարգի, պարտոկրատիական իշխանության տանող ճանապարհ է. չնայած` առաջին փուլով չի բացառվում մի քանի կուսակցության անցումը խորհրդարան ու անգամ միգուցե կոալիցիայի ձեւավորումը, որը սակայն կարող է կտրել կայուն մեծամասնության իմպերատիվ դրույթը: Էն էլ հիշեցնենք, որ տեղական կառույցների` սովորաբար իշխող կուսակցությանը պատկանող ներկայացուցիչները շատ դեպքերում ընտրական քվեները ձեռք են բերելու բոլորիս հայտնի եղանակներով: Ստացվում է, որ ժողովուրդն այդպես էլ չի կարողանա իրացնել «Իշխանությունը պատկանում է ժողովրդին» դրույթը: Ընդդիմությունը եւս լայնորեն ներկայացված չի լինի խորհրդարանում, եթե երկրորդ փուլի սկզբունքը գործի, բոլոր նվազ ձայն ստացած կուսակցությունները դուրս են մղվելու, քանի որ երկրորդ փուլին մասնակցելու է առավելագույն ձայն ստացած երկու կուսակցություն: Որ կայուն մեծամասնության կողմնակիցները հակված կլինեն հենց երկրորդ փուլի խաղարկմանը, որպեսզի առաջին փուլով մի քանի կուսակցություն, այնուամենայնիվ, չսպրդի խորհրդարան, դրանում պետք չէ կասկածել: Իսկ խորհրդարանական ճգնաժամ Հայաստանին, որպես այդպիսին, երբեք չի սպառնում, ուղղակի Ազգային ժողովի նախագահը երբեմն կարող է ունենալ քվեարկության, քվորումի խնդիր. էդ էլ չեք ուզում ունենալ, հա՞, ուզում եք, ինչպես կոմունիստների օրոք, ամեն ինչ միաձայն ու յուղի ընթացքով գնա՞ էս մեր վատ կյանքի պայմաններում: Մհեր Շահգելդյանն էր լավ ձեւակերպել` սա զրոյական արդյունքով խաղ է` հաղթողը ստանում է ամեն ինչ: Իսկ որ ԱԺ-ում նոր մարմին` խորհուրդ է լինելու, կամ` ԱԺ մի փոխնախագահը ընդդիմությունից է լինելու, դրանք ցուցափեղկայինից զատ` այլ ազդեցություն չեն կարող ունենալ իրավիճակի վրա:

Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու պիտի խաղաղ պայմաններում պրոֆեսիոնալը` ՊՆախարարը լինի բանակի գերագույն գլխավոր հրամանատարը, պատերազմական պայմաններում` ոչ պրոֆեսիոնալը` ասենք գործարար վարչապետը, ու սա ինչ է բերելու մեր գլխին: Եթե կոնկրետ անձի նկատի չունեն, ինչպես որ իշխանությանը մոտ կանգնած մարդիկ են ասում (օրինակ` Դավիթ Հարությունյանը պնդեց, թե գործող նախագահը ոչ վարչապետ է ուզում լինել, ոչ ԱԺ նախագահ):

Հասկանալի պատճառներով մոտիվավորված մտահոգություններին կարելի է վերապահումով մոտենալ, սակայն որոշ դիտարկումներ, այնուամենայնիվ, արժանի են ուշադրության: Օրինակ` ոչ անհայտ Գառնիկ Իսագուլյանի կարծիքով` նախագահի ինստիտուտը հասցված է խեղկատակի մակարդակի, նա համարյա լիազորություն չունի, իսկ որպեսզի նրա հրամանագրերը գործեն, պիտի նույնիսկ նախարարները դրանք ստորագրեն: Ըստ նրա` Ազգային ժողովի` ժողովրդի կողմից առաջնային մանդատ չունենալու պարագայում վարչապետի անուն հրապարակելը նույնպես հակասություն ունի. ժողովրդին զրկում են փաստորեն նախագահի, Ազգայն ժողովի ձեւավորման առաջնային մանդատից, վարչապետին էլ նշանակում է այդ մանդատը չունեցող Ազգային ժողովը:

Մտահոգություններից էլ ավելի առաջ էր ընկել փաստաբան Վահե Գրիգորյանը , ում կարծիքով քննարկումը կայուն մեծամասնության ձեւավորման վրա կենտրոնացնելու խայծը ստվերելու է կառավարման համակարգի արմատական փոփոխության հարցը մի կողմից, մյուս կողմից ամենակարեւոր` հանրաքվեի մասնակիցների ցուցակների հրապարակման հարցը վեր հանելը , երբ բացակա ընտրողների ձայներով այս սեւագրությունը կարող է հայտարարվել սահմանադրություն: Ու նա ստորագրված ցուցակների հրապարակման հարցի հստակեցումն է միայն համարում կոնստրուկիվ քննարկման հնարավորություն:

Գումարած, որ պարզ չէ ազգային փոքրամասնություններին հատկացվող տեղերի թիվը, որը սովորաբար իշխող կուսակցությունն է իրացնում: Ասենք` պակասող կայուն մեծամասնությունը լրացնելու համար հենց տեղում ազգային փոքրամասնության մի տասն ներկայացուցիչ խորհրդարան կտանեն, որոնք, ի դեպ, միշտ իշխող մեծամասնության հետ են. էս գլխից պետք է ազգային փոքրամասնությունների համար թիվ սահմանել` ըստ բնակչությունում եղած տոկոսի:

Ընդհանրապես` ոմանց կարծիքով` ոչ թե անցնում ենք խորհրդարանական կառավարման մոդելի, այլ` վարչապետական, վերջինիս լայն լիազորությոնների պատճառով, խորհրդարանն էլ դե ֆակտո չի կարողանալու վերահսկել կառավարությանը, այսինքն` կստանանք ռախիտիկ, իրար չհավասարակշռող, առանց հակակշիռների իշխանութուն, որը կարող է ոչ ադեկվատ, բայց ոչ մեկի կողմից կասեցման հնարավորություն չունեցող որոշումներ կայացնել:

Միգուցե հենց այս նախագիծը հանրությանը նետելն այն նպատակն ուներ, որ ինչպես ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն է ասում` այն կրկին վերադարձվի հանձնաժողովին (նոր ժամկետ հայցելով այն պարտադրողներից), որ նորմալ փոփոխություններ անեն, քանի որ այնքան մերժելի, անհասկանալի, անընդունելի եւ մյուս երկրներում չգործածվող դրույթներ է պարունակում, որ քննարկումը դառնում է անիմաստ, եւ ընդհանրապես` բոլշեւիկյան գաղափարախոսությունը վերադարձնող նախագիծ է: Իսկ սովորաբար չափավոր ընդդիմադիր Ազատ Արշակյանը , ում կարծիքը միշտ էլ գնահատելի է, համոզված է, որ չնայած սահմանադրության ողջ նախագծի բացակայությանը, այս յոթ գլուխներով էլ կարելի է ասել, թե նոր սահմանադրությունը կրճատում է ժողովրդավարությունը` այժմ գործողով ապահովվող մի քանի բաղադրիչ կրճատելով: Ու դա առաջին հերթին` իշխանությունների տարանջատման սկզբունքի վերացումն է, քանի որ կա մեկ մարմին (ԱԺ-ն), որը նշանակում է բոլոր մյուս մարմիններին:

Բոլոր դեպքերում, առարկայական, թե թվացյալ` քննարկումները ծավալական առումով ստացվեցին, քանի որ արտահայտվել են ե՛ւ հեղինակները, ե՛ւ պաշտոնյաները: Զարմանալիորեն լռում են հիմնական քաղաքական ուժերը: Թե՞ նրանք վախենում են իրենց պայմանավորվածությունները փչացնել վերին շրջանակների հետ, ու այդ պատճառով են խոսում վերջնական տարբերակը քննարկելուց: Իսկ միգուցե գիտե՞ն, որ այս նախագիծն ի վերջո հետ է վերցվելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՕՐԱՆԺԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` adieu

Հաջորդ գրառումը

ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ԽՄԲԱԳԻՐ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ԽՄԲԱԳԻՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Կգա ժամանակը, կպարզվի, կհասկանաք՝ ինչով էր պայմանավորված Կարենի այս քայլը. իշխանության ներկայացուցիչները Գյումրիում չեն հանդարտվում

09/05/2025

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը դեռ չի կարողացել կապ հաստատել, հանդիպել ավագանու...

ԿարդալDetails

Ձեր առաքելական ծառայության այս նոր հանգրվանում աղոթում ենք, որ Աստված ուժ և շնորհ պարգևի Ձերդ Սրբությանը

09/05/2025

Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքջյանը 15 օր է՝ հացադուլ է անում

09/05/2025

Ավստրիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Եվրոպայի «Յոթ ամենավտանգված» հուշարձանների ծրագրին նվիրված ցուցահանդեսի բացմանը

09/05/2025

Նախաձեռնում ենք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ Աղազարյան

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական