Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԵՐԻՐ ՄԵԶ, ԱՍՏՎԱԾ ԵՎ… ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

17/07/2015
- 17 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Ոստիկանապետ Վովա Գասպարյանը «Ոչ թալան»-ին նախաձեռնող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանին Աստվածաշունչ է նվիրել, սովորական չէ` արծաթափայլ կազմով: Ընդամենը անցյալ տարի, դեկտեմբերին, երբ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա հետ կապված ՄԻՊ Կարեն Անդրեասյանը իր մոտ` կլոր սեղանի էր հրավիրել նույն ոստիկնապետին, ՍԴ նախագահին, Արդարադատության խորհրդի նախագահին, գլխավոր դատախազին, Վովա Գասպարյանը էլի նվերով էր գնացել, էլի Աստվածաշունչ, բայց ոչ արծաթափայլ: Հարց է առաջանում, քանի՞ Աստվածաշունչ է մնացել ոստիկանապետի հավաքածուում, հետեւաբար` դեռ քանի՞սը կարող են հույս ունենալ…

Բայց սաՙ իմիջիայլոց, կարեւորը ինչպես ասում են Աստվածաշունչ ունենալը չէ, այլ այն կարդալն է, անգամ` այս վերջինն էլ չէ, այլ հիշելն է: Չնայած այս առումով էլ մեր ոստիկանապետը խնդիր չունի. օրվա որեւէ պահի, հանրապետության որեւէ վայրում մարդը կարող է ուղիղ մեջբերումներ անել առաքյալների Գրքերից, ճիշտ էՙ որոշակի խմբագրումներով, բայց մենք դա էլ չենք կարող: Օրինակ գիտե՞ք, թե ինչպես է մեկնաբանվում Աստվածաշնչում հպարտությունը: Վովա Գասպարյանը գիտի, գիտի, ու շարունակում է հպարտ լինել եւ հենց սա է խնդիրը: Այն Աստվածաշունչ իմանալով Աստվածաշնչով չապրելն է, սա ավելի մեծ խնդիր է, քան երբ չես ապրում Աստվածաշնչով, քանի որ չես էլ իմանում Սուրբ գիրքը: Վովա Գասպարյանը ոստիկան է, եւ պետք է համաձայն լինի. ավելի մեծ է նրա հանցանքըՙ ով գիտի օրենքը եւ խախտում է այն, քան նրանը, ով չգիտի օրենքը` այն խախտելու պահին:

Բայց գլխավոր խնդիր էլ կա. երբ քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրում հները մոռացած նոր եկեղեցիներ են կառուցում եւ Աստվածաշունչ են կարդում` անգիր անելու աստիճան, ուրեմն թշվառ է այդ երկիրը, ուրեմն հույս մնացել է, բայց այն վերջինն է հույսերից, քանի որ Աստծու հետ է կապված, նրա ողորմության, քանի որ այդքան խեղճ ենք եւ այդքան անհույս… Գուցե էլ ոչ մի հանցագործի չբռնե՞նք, թողնելով նրանց Աստծու դատաստանին, կամ գուցե Աստծու անունը անհարկի չտա՞նք, ինչպես գրված է Աստվածաշնչում, ի դեպՙ լինի այն արծաթափայլ, թե սովորական:

Իսկ իրականում, երբ հանրահայտ Ալ Պաչինոն փոքր էր, նա երազում էր հեծանիվ ունենալու մասին եւ ամեն օր, գիշերը քնելուց առաջ, աղոթում էր Աստծուն, որ վերջինս իրեն հեծանիվ նվիրի: «Հետո,- հիշում է Ալ Պաչինոն,- երբ մեծացա հասկացա, որ Աստված այլ կերպ է աշխատում: Ես գողացա հեծանիվ եւ խնդրեցի նրան` ներել ինձ»:

Ամէն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ «ԴՐԵՍՍ ԿՈԴ»

Հաջորդ գրառումը

ԱՅՍ ՀՈԴՎԱԾԸ ՓՈՂԻ ՄԱՍԻՆ ՉԷ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՅՍ ՀՈԴՎԱԾԸ ՓՈՂԻ ՄԱՍԻՆ ՉԷ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական