Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԵԼԱՆԱ՞

10/07/2015
- 10 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ո՞ր երկրներից են կատարվել ամենախոշոր ներդրումները

2009-ից հետո Հայաստանում ներդրումների, մասնավորապես օտարերկրյա ներդրումների ծավալները նվազել են: Արդարության համար նշենք, որ դա միայն մեր երկրին բնորոշ երեույթ չէ, եւ համաշխարհային ներդրումներն ընդհանուր առմամբ ճգնաժամին հաջորդող տարիներին նվազեցին: Սակայն դա ինքնարդարացման հիմք չէ: Առանց լուրջ ներդրումների ակնկալել լուրջ տնտեսական զարգացումՙ անհնար է:

2015-ի հունվար-մարտին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման եւ բանկային համակարգով ստացվածի) կազմել է 60 մլրդ 171 մլն դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 35 մլրդ 292 մլն դրամ: Անցյալ տարվա նույն ժամանահատվածի համեմատ զուտ ներդրումային հոսքերը թեեւ փոքր աճ են ունեցել, բայց ուղղակի ներդրումները լուրջ` գրեթե կրկնակի նվազել են:

Հայաստանի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մեջ մտնելը որոշակի հույսեր է ներշնչում մեր երկրում կատարելիք ներդրումների առնչությամբ: ԵՏՄ երկրների հետ ընդհանուր շուկա լինելը մեծացնում է խոշոր ներդրողների շահագրգռությունները միանգամից սպառման մեծ շուկա ունենալու հարցում: Ընդ որում, դրան նպաստում է նաեւ մեկ այլ խոշոր տնտեսական միության` Եվրոմիության հետ մի քանի հազար ապրանքների արտահանման համար արտոնյալ առեւտրային ռեժիմներ ունենալը: Ճիշտ է, այդ ռեժիմի գործելու ընթացքում այն գրեթե ոչնչով չի նպաստել դեպի ԵՄ արտահանման ավելացմանը, բայց նոր իրավիճակում կարող է իր դերն ունենալ:

Միեւնույն ժամանակ, ներկա պահին Հայաստանում իրականացվում են մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր , որոնց մասին «Տնտեսական օրակարգ» համաժողովին հայտնեց էկոնոմկիայի նախարար Կարեն ճշմարիտյանը : Դրանք են`

1. Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործումը ժամանակակից պահանջներով կառուցված լեռնահարստացուցիչ կոմբինատում, որի առաջին փուլում ներդրվել է 350 միլիոն դոլար, ինչի արդյունքում տարեկան կարտադրվի շուրջ 190 մլն դոլար արժողությամբ պղնձի եւ մոլիբդենի խտանյութեր:

2. «Լիդիան» ընկերության կողմից Ամուլսարի ոսկու եւ արծաթի նոր հանքավայրի շահագործման 400-450 մլն դոլար ներդրումային նախագիծը:

3. «Որոտան» ՀԷԿ-ում ամերիկյան «Գլոբալ կոնտուր» ընկերության 180 մլն դոլարանոց ներդրումային ծրագիրը:

4. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի տարածքում «Ալբիոն» նորտեխնոլոգիական արտադրամասի շահագործումը, որի տեխնոլոգիան հնարավորություն է տալիս զգալի մեծացնել մետաղի կորզումը հանքաքարից: «ԳեոՊրոՄայնինգ» խմբի ներդրումների ծավալը Սոթքի հանքավայրի եւ Արարատի գործարանի արդիականացման համար կազմում է ավելի քան 140 մլն դոլար:

5. Ներդրումները հարկերից արտոնյալ ջերմոցային տնտեսություններ հիմնադրելիս: Միայն 2014թ. ընթացքում 6 ընկերություններ հիմնել են շուրջ 70 հա ջերմոցային տնտեսություններ` ավելի քան 30 մլրդ դրամի ներդրումների ներուժով:

Ենթադրելի է, որ ներդրումային այս ծրագրերն իրենց ազդեցությունը կունենան Հայաստանի արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացման վրա: Այս ճյուղերում իրականացվում են մի քանի տասնյակ այլ, ավելի փոքր ներդրումային ծրագրեր: Սակայն տեխնոլոգիական զարգացումը իր ակնհայտ դրական արդյուքներից բացի, որոշակի բացասական հետեւանքներ էլ է ունենում: Նոր ստեղծված արտադրությունները հագեցած լինելով ժամանակակից սարքավորումներով, չեն պահանջում մեծ թվով աշխատատեղեր: Պետությունը, թերեւս, պետք է խրախուսման այլ տարբերակներ գտնի մեծ թվով աշխատատեղեր ստեղծող ընկերությունների համար:

Ինչ վերաբերում է Հայաստանում ըստ երկրների կատարված օտարերկրյա ներդրումների ծավալներին վերջին ավելի քան 25 տարիներին, ապա այստեղ ակնհայտ առաջատարը Ռուսաստանն է :

Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, այդ ընթացքում Հայաստանում կատարվել են 4 տրլն 551 մլրդ 766 մլն դրամ ներդրումներ, որից 2 տրլն 967 մլրդ 317 մլն դրամն ուղղակի ներդրումներն են: Ռուսաստանի ներդրումները կազմել են Հայաստանում կատարված ընդհանուր ներդրումների գրեթե 39 տոկոսը` 1 տրլն 769 մլրդ 540 մլն դրամ եւ ուղղակի ներդրումների 46 տոկոսը` 1 տրլն 366 մլրդ 894 մլն դրամ:

Հայաստանում կատարված ներդրումների ծավալով երկրորդ տեղում ֆրանսիական ընկերություններն են: Այդ երկրից կատարված ներդրումները կազմում են ընդհանուրի 10,2 տոկոսը` 467 մլրդ 440 մլն դրամ եւ ուղղակի ներդրումները` 14,5 տոկոսըՙ 429 մլրդ 614 մլն դրամ:

Երրորդ տեղում Գերմանայից կատարված ներդրումներն են , որոնք կազմում են ընդհանուրի 7 տոկոսը` 320 մլրդ 705 մլն դրամ եւ ուղղակի ներդրումների 6,4 տոկոսը` 189 մլրդ 861 մլն դրամ:

ԵՄ պաշտոնյաների հայտարարությունները, թե Հայաստանում Եվրոմիությունը ամենախոշոր ներդրումներ կատարողն է, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: ԵՄ երկրների ներդրումները միասին վերցրած անգամ, կազմելով մոտ 1,5 տրլն դրամ, զիջում են Ռուսաստանի կատարած ներդրումներին: Թեեւ Հայաստանում ներդրումներ կատարողներին չեն տարբերակում ըստ երկրների պատկանելիության (ապացույց` ֆրանսիական ներդրումների մեծ ծավալները կամ ամերիկյան նոր ներդրումային ծրագիրը, որի մասին վերեւում նշվեց), բայց արեւմտյան ներդրողները ընդհանուր առմամբ մեծ ցանկություն չեն տածում Հայաստանում գործունեություն սկսելու համար:

Ամփոփելով ներդրումների թեման, հուսանք, որ նոր պայմանները իսկապես լրացուցիչ գրավչություն կհաղորդեն մեր երկրին եւ ներդրումների նկատելի հոսք կարձանագրվի տարբեր երկրներից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ` Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ

Հաջորդ գրառումը

21-ՐԴ ԴԱՐՆ ՈՒ ՄԱՐԴԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

21-ՐԴ ԴԱՐՆ ՈՒ ՄԱՐԴԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բացահայտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքը. ՀՀ Քննչական կոմիտե

28/09/2025

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանությանն...

ԿարդալDetails

Պատերազմը սկիզբն էր այն արհավիրքների, որին ստիպված էր դիմակայել հայ ժողովուրդը. հայտարարություն

28/09/2025

Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է

28/09/2025

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական