Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ն. ԼԱՄՄԵՐՏ. «ՈՎ ԽՈՍՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՊԻՏԻ ՆՈՒՅՆՊԻՍԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱ ԱՖՐԻԿՅԱՆ ՀԵՐԵՐՈՅԻ ՈՉՆՉԱՑՄԱՆԸ»

10/07/2015
- 10 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիայի կառավարությունը խուսափում է 1904-ին այժմյան Նամիբիայի տարածքում հերերո ցեղի հանդեպ գերմանացի գաղութարարների իրականացրած ոճիրը ցեղասպանություն որակել: Բունդեսթագի նախագահ Լամմերտն առաջին անգամ կոտրում է կարծրատիպը: Հուլիսի 8-ին գերմանական լրատվամիջոցների ուշադրության առանցքում հայտնվեց խորհրդարանի խոսնակի «Ցայթում» հրապարակված հոդվածը: «Ով խոսում է 1915-ին օսմանյան կայսրության տարածքում իրականացված Հայոց ցեղասպանության մասին, պիտի նաեւ նույնպիսի գնահատական տա նախկինում գերմանական հարավարեւմտյան աֆրիկյան երկրում գերմանական բանակիՙ տեղի բնակչության հանդեպ իրագործած ոճրին,- գրում է Բունդեսթագի նախագահը եւ շարունակում:- Միջազգային իրավունքի այսօրվա չափանիշների համաձայնՙ հերերոյի ապստամբության ճնշումը ցեղասպանություն է»: Ըստ Նորբերտ Լամմերտիՙ գերմանացիների պայքարը հերերոյի հանդեպ ռասսայական է եղել, ոչ միայն պայքարի, այլեւ հիվանդությունների, նպատակադրված ծարավ ու սոված թողնելու պատճառով տասնյակ հազարավոր հերերո եւ նամա ցեղախմբի ներկայացուցիչներ զոհվել են, ուրիշներ մահացել են հարկադրյալ աշխատանք կատարելիս, ռազմագերիների ճամբարներում»: Հայոց ցեղասպանության բանավեճի առիթով Լամմերտն հետեւյալն է ասում. «Այսօրվա թուրքական կառավարությունը պատասխանատվություն չի կրում նրա համար, ինչ կատարվել է 100 տարի առաջ»: Նույնը Գերմանիային է վերաբերում: «Բայց ինչպես թուրքերը, այնպես էլ մենք պատասխանատու ենք, թե այդ պատմությանն ինչպես ենք առերեսվում»: Ապրիլին, երբ գերմանական լրատվամիջոցները ակտիվ լուսաբանում էին Հայոց ցեղասպանության թեման, առանձին հրապարակումներ եղան նաեւ աֆրիկյան ոչնչացված ցեղախմբերի առնչությամբ: Ոմանք նույնիսկ փորձեցին այսպես ձեւակերպելՙ Հայոց ցեղասպանությունն ընդունում եք, մինչդեռ դրանից առաջ տեղի ունեցած ոճիրը ցեղասպանություն չեք էլ որակում:

Գերմանիան 1884-1915- թվականներին գաղութացրել էր հարավարեւմտյան աֆրիկյան տարածքը, երբ 1904-ին հերերո ցեղն ապստամբում եւ 100-ից ավելի գերմանացիների է սպանում, գեներալ Լոթար ֆոն Տրոտան հրամայում է բնաջնջել ցեղախումբը: 1904-1908-ին իրականացված կոտորածից առաջ հերերո բնակչության թիվը ենթադրվում է 50 000-ից 80 000 է եղել, վերապրել է 15 000-ը:

1915-ի հուլիսի 9-ին առաջին համաշխարհային պատերազմի նախաշեմին ավարտվեց Գերմանիայի 31-ամյա տիրապետությունը հարավարեւմտյան Աֆրիկայում, ավելի ուշՙ 1919-ին Ազգերի լիգայի մանդատով տարածքի կառավարումը տրվեց Հարավային Աֆրիկային: Գերմանիայի ոչ մի կառավարություն պաշտոնապես չի ճանաչել հերերոյի հանդեպ հանցագործությունըՙ որպես ցեղասպանություն: Հիմնավորումը հետեւյալն էՙ ՄԱԿ 1948-ին է այն ձեւակերպել, ուստի կիրառելի չէ նախկինում կատարված հանցագործությունների համար: «Այնպես, ինչպես թուրքական կառավարությունն է հիմնավորում 1915-ին հայերի զանգվածային սպանությունների առիթով», նշում է գերմանացի մեկնաբաններից մեկը:

Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ սա, մեր կարծիքով, գերմանացիների միակ նոր շեշտադրված համեմատությունը չէ: Գերմանական լրատվամիջոցներում շրջանառվում է հետեւյալ ձեւակերպումըՙ «պատմաբանները միակարծիք են, թե սա (նկատի ունի հերերո ցեղի հանդեպ իրագործվածը- խմբ.) 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»: Հռոմի պապի ապրիլի 12-ի բնորոշումը էլ չի հիշեցվում: Այս պարագայում որեւէ համեմատություն չի արվում Հոլոքոսթի հետ, քանի որ ճանաչված ոճի՞ր է, անհամեմատելի՞… թե՞ հուշում են, որ «Հայոց կոտորածների» հանդեպ Գերմանիայի օրենսդիր մարմնի 2005-ից որդեգրած վերաբերմունքը չի ամրագրվելու 2015-ին նոր նիստում նոր բառովՙ ցեղասպանություն:

Գերմանացի քաղաքական գործիչները քննադատում են գաղութարար անցյալը վերանայելու դաշնային կառավարության խուսափողական կեցվածքը, նկատել տալիս, որ լինելով իրավահաջորդՙ պարտավոր է պաշտոնապես ներողություն խնդրել աֆրիկյան ցեղերից: Թեպետ 2004-ին 100-ամյակի առիթով ԳԴՀ տնտեսական զարգացման նախարար Հայդեմարի Վիցորեք Ցոյլը այցելելով Նամիբիա ներում էր հայցել, բայց դա կառավարության պաշտոնական կեցվածքը չէր, մինչ օրս փոխհատուցում էլ չի տրվել հերերո եւ նամա ցեղի ժառանգներին: Գերմանացի ակտիվիստները, որ երկարատեւ պայքար են մղում հերերոյի կոտորածը ցեղասպանություն բնորոշելու համար, հիասթափված ենՙ դաշնային նախագահն այս տխուր առիթով իրենց չի ընդունել:

Հայոց ցեղասպանության պարագայում Լամմերտի հստակՙ «ցեղասպանություն է» ձեւակերպումը մեկ օր առաջ արել էր ԳԴՀ նախագահ Գաուքըՙ արժանանալով Թուրքիայի քնննադատությանը: Եվ ոչ ավելին. հայերը դեռ սպասում ենՙ Բունդեսթագում ապրիլի 24-ի զոհերի հիշատակի նիստը, որ ի զարմանս մեզ գումարվեց առանց հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգելու պարտադիր արարողակարգի, հանձնաժողովներում դեռ լրամշակվո՞ւմ են… ե՞րբ է Բունդեսթագը լիագումար նիստում նորից անդրադառնալու մեր հարցին, օրենսդիրները հստակ չեն պատասխանում:

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՆՎԻՐՎԱԾ ՕՍՄԱՆՅԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՆՎԻՐՎԱԾ ՕՍՄԱՆՅԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական