Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՊԵՍ ՈՒ ԵՐԲ ԱՍԵԼ «Ո՛Չ»

10/07/2015
- 10 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Դժվարանում եմ ասել, թե Հունաստանն իր հազարամյակների պատմության ընթացքում քանի՞ անգամ է «Օխի» («Ոչ») ասել օտարներին, բայց համեմատաբար մոտիկ անցյալից գիտեմ, որ 1940 թ. հոկտեմբերին Մուսոլինիի բանակների ներխուժումը կասեցնելուց հետո Հելլադան միահամուռ «Ոչ» ասաց հիտլերյան Գերմանիայիՙ առանց դիմադրության հանձնվելու վերջնագրին, գրավման ենթարկվեց, բայց մինչեւ վերջ դիմադրեց ու պայքարեց եւ ի վերջո ազատագրվեց:

Հույն ժողովուրդը մեկ էլ անցյալ շաբաթ 61 տոկոս մեծամասնությամբ «Օխի՛» ասաց, այս անգամՙ Եվրոմիությանը, ավելի ճիշտՙ դարձյալ Գերմանիային, որի տնտեսական անզիջում ու խիստ պահանջները պատճառ դարձան ներկա տագնապի, որը երկընտրանքի առաջ էր թողել հույներինՙ կա՛մ տնտեսական տեւական ենթակայություն համաշխարհային ու եվրոպական ֆինանսական հսկաներին, կա՛մ սոցիալ-տնտեսական ծանրագույն վիճակՙ ժամանակի ընթացքում դրական ելքի ակնկալությամբ: Հույներն ընտրեցին երկրորդը, նոր իրադրության առաջ կանգնեցնելով բոլորին:

Իրականում հունական տագնապն ունի 5-6 տարվա պատմություն եւ ծանոթ է Գրեկզիտ (Grexit) անվամբ, եւ չի վերաբերում միայն Հունաստանին, այլեւ ընդգրկում է հարավեվրոպական գրեթե ողջ տարածաշրջանըՙ Իսպանիան, Պորտուգալիան, Իտալիան ու Կիպրոսը, եւ խորհրդանշում է Եվրոմիության ու Եվրոգոտու կազմաքանդման սպառնալիքըՙ ողջ Եվրոպայում կենտրոնախույս համապատասխան կուսակցությունների ուժեղացման պայմաններում: Ու մինչ վերը հիշատակված երկրներն արդեն ընդունել են Բրյուսելի չափազանց խիստ պայմանները ինքնազրկման ու հավելյալ խնայողական միջոցառումների (austerity measures) եւ պարտքերի վերադասավորման կարճաժամկետ ռեժիմով, սակայն առայժմ միայն Հունաստանն է, որ արմատական-ձախ Սիրիզա (Syriza) կուսակցության գլխավորությամբ ասաց իր «Ոչը», անակնկալի բերելով, ինչպես ասվեց, Եվրոմիությանը եւ հատկապես Գերմանիային, որոնք կարծում էին, թե վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կառավարությունը միջերկրականյան ձեւի բլեֆ է անում եւ ի վերջո ենթարկվելու է առաջադրված պայմաններին: Մինչդեռ Աթենքը ո՛չ հնարավորություն ու ո՛չ էլ ախորժակ ուներ բլեֆի…

Խնդրի բուն էությունն այն է, որ այս պարագայում եւս մենք գործ ունենք երկուստեք փոխադարձ անպատասխանատվության երեւոյթի հետ. Հունաստանի նախկին կառավարությունները երկրի կուտակած շուրջ 230 միլիարդ Եվրոյի պարտքը սպասարկելու որպես դյուրին միջոց դիմել են համաշխարհային ու համաեվրոպական բանկերին, իսկ վերջինները բնավ չեն մերժել նորանոր վարկեր տալ, նախապես հաստատ իմանալով, որ Աթենքը չի կարող դրանց տակից դուրս գալ, երբ երկրում գործազրկության տոկոսը վաղուց հատել է 25 տոկոսի սահմանագիծը (երիտասարդության պարագայումՙ 60 տոկոս): Այդպիսով ամենակոպիտ կերպով խախտվել է արեւմտյան ֆինանսական կարեւորագույն սկզբունքներից մեկըՙ չտալ պարտք, եթե վստահ չես դրա վերադարձվելիությանը: Այստեղից էլՙ եզրակացությունը. եվրոպական ֆինանսական կառույցները, Բեռլինի հանձնարարությամբ, շահագրգռված են եղել Հունաստանին տեւական կախյալության մեջ պահելու, դեպի այդ երկրի տնտեսական ազատ գոտիներ գերմանական մաքսազերծ ապրանքները «քշելու» նպատակով նաեւ, անշուշտ օգտվելով հունական կողմի վարչարարական եւ այլՙ կոպիտ սխալներից:

Թե ինչպիսի հանգուցալուծում կստանա Գրեկզիտըՙ այս պահին կանխահաս է ասել, սակայն անհնար է պատկերացնել Եվրոմիությունՙ առանց ժողովրդավարության օրրան Հելլադայի:

Այստեղից ցատկ կատարելով մերՙ հայկական իրականություն կարելի է ասել, որ մեր երկիրը շատ զգույշ պետք է լինի արտաքին պարտքերի հարցում, որը ներկա պահին գտնվում է ՀՆԱ-ի 40 տոկոսիՙ 4 մլրդ դոլարի ռիսկային սահմանագծին: Արդարեւ, դեռեւս այն օրերից, երբ պետնախարար էր Սեպուհ Թաշչյանը, մեր իշխանավորները յուրացրին տեղի-անտեղի պարտք վերցնելու պրակտիկան: Այնինչ ժամանակն է, Հունաստանի օրինակով, «ոչ» ասել այն վարկատուներին, որոնց տրամադրած վարկերը նպատակաուղղված չեն մեր երկրի արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացմանը:

Պետք է սովորել ճիշտ պահին «Օխի» ասել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԻՊ-Ը ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՊ-Ը ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն. հայտնում են Կառավարությունից։ Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ...

ԿարդալDetails

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական