Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

RUSSIA TODAY-Ը ԵՐԵՎԱՆՅԱՆ ՑՈՒՅՑԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԱՌԻԹՈՎ ԲՈՂՈՔ Է ՀԱՅՏՆԵԼ ARD- ԻՆ

03/07/2015
- 03 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ինչպես ծանուցել էինք մեր նախորդ հրապարակման մեջ, գերմանական հեռուստատեսությունը, առցանց լրատվամիջոցները շարունակում են լուսաբանել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Հայաստանում, Երեւանում կազմակերպված բողոքի ցույցերը: Դրանցից ուշագրավ է հունիսի 30-ին առցանց «Ցայթ»-ի «Այլեւս չենք ուզում Ռուսաստանի գաղութը լինել» վերնագրյալ հարցազրույցըՙ երեւանյան ցույցի ակտիվիստներից մեկիՙ Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ: 29- ամյա Բաբկենն ավարտել է Լոնդոնի տնտեսագիտական բարձրագույն դպրոցը, այժմ գիտական թեզ է գրում «Հասարակական շարժումները Հայաստանում» թեմայով: Բավականին ծավալուն հարցազրույցից գերմանացի ընթերցողին հստակ է դառնում այն, ինչ մեկ շաբաթ ի վեր կրկնում է Բաղրամյան պողոտայում հավաքվածՙ Բաբկեն Տեր-Գրիգորյանի տվյալներովՙ 50 000- 60 000-ի հասնող բազմությունը:

«Ազգի» նախորդ համարում իրազեկել էինք գերմանական հեռուստատեսության առաջին ալիքիՙ ARD- իՙ հայաստանյան բողոքի ցույցերի մասին պատմող ռեպորտաժի մասին: Մեր հեռակա հայացքով, այն չափավոր էր ներկայացրել երեւանյան իրականությունը, բայց որքան էլ զարմանալի, լրագրող Ֆայթ Հորնիգի լուսաբանումը հարուցել է ռուսաստանյան Russia Today-ի գերմանական ծառայությանՙ RT Deutsch- ի բողոքը: Վերջինս նամակ է հղել Համբուրգում տեղակայված NDR- ի հեռուստառադիոհեռարձակման խորհրդի ղեկավարությանըՙ պարզաբանելով, թե հոսանքի թանկացման դեմ երեւանյան բողոքի ցույցի մասին ARD իր բազմաթիվ ռեպորտաժներում պնդել է, թե «Հոսանքի ապահովումն վերահսկում է ռուսական էներգետիկ մի կոնցեռն (ընկերություն)», որը մեղմ ասած ճիշտ չէ:

RT հայտարարում էՙ հոսանքի ապահովումն իրականացում են Հայաստանի հարավում գտնվող 2 հիդրոէլեկրակայաններ, որ պատկանում են ամերիկյան մի ընկերության եւ Հայաստանի պետությանը պատկանող ատոմակայանը: Այնուհետ իր բողոքը փորձում է հիմնավորել փաստագրությամբ: Հունիսի 25-ին լրագրող Ֆայթ Հորնիգի երեւանյան բողոքի ցույցերի մասին պատրաստած ռեպորտաժներում, որ սփռել է գերմանական ARD -ն լրատվական «Օրվա համայնապատկեր» հաղորդման շրջանակներում, սխալ մեկնաբանությունների, քարոզչության առատություն կա, նշում է RT-նՙ որպես օրինակ մեջբերելով գերմանական լրատվամիջոցի «անցյալ տարիներին աճել է Հայաստանի կախվածությունը առեւտրային իր կարեւորագույն գործընկեր Ռուսաստանից » հայտարարությունըՙ բնութագրելով այն սխալ ու հակառուսական:

RT վկայակոչում է German Trade + Invest-ի («Գերմանական առեւտուր եւ ներդրում» անունը կրող ընկերության) վերջինՙ 2012-ի զեկույցի տվյալները, ըստ որոնց «Ռուսաստանը Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների իր 15,6 տոկոս մասնաբաժնով շատ հեռու է Ֆրանսիայից (40,6 տոկոս): Հայաստանի արտաքին առեւտրի մեջ ռուսական ներմուծված ապրանքները 24,7 տոկոս են կազմել, Ռուսաստան արտահանվածըՙ 19, 5 տոկոս: Գերմանիայի արտգործնախարարությունն էլ հաստատել է, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասական ազդեցություն են ունեցել երկրի տնտեսության վրա: Այնպես որ, հիմնավորում է RT-ն, ARD- ի բնութագրած Հայաստանիՙ Ռուսաստանից «աճող կախվածությունը» երերուն է: Սխալ է նաեւ այն պնդումը, թե Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն վերահսկում է ռուսական էներգետիկ մի կոնցեռն: Հայկական հիդրոէներգետիկ երկու կասկադներըՙ հարավում Որոտանը, հյուսիսումՙ Սեւան- Հրազդանը, անհապաղ արդիականացման կարոտ են, 2013-ի վերջին ամերիկյան ներդրող Contour Global Hydrocaskade կազմակերպությունը Հայաստանի կառավարության հետ պայմանավորվել է գնել հարավային Որոտան կասկադըՙ 180 միլիոն դոլարով եւ մտադրություն հայտնել 2014- 2019-ի ընթացքում այս կասկադն արդիականացնել 70 միլիոն դոլարով:

Սրանով ակնկալվում է, որ տարեկան հոսանքարտադրումը կավելանա 1, 29 գվժ (գիգավատտժամ): Ամերիկյան այս ընկերությանը վաճառքն արդեն կայացել է, իսկ 7 ՀԷԿ-ից բաղկացած Սեւան-Հրազդանի սեփականատերը ռուսական SAO MEK – RusHydro ընկերությունն է: Այն 2003- ին ձեռք է բերել կասկադըՙ Հայաստանի Ռուսաստանին ունեցած պարտքի դիմաց: SAO MEK-RusHydro-ն 2013-2017 թվականներին 66 միլիոն դոլար է ներդնում կայանների արդիականացման համար: Աշխատանքների իրականացման համար ի թիվս այլ գումարների տրամադրվել են նաեւ եվրոպական Վերակառուցման եւ զարգացման բանկի վարկային միջոցները: ՀԷԿ-երը Հայաստանի էներգետիկ մատակարարման միայն փոքր մասն են ապահովում: Մեծ մասըՙ համարյա 40 տոկոսը, Մեծամորի ատոմակայանն է բավարարում, որը պատկանում է ոչ թե Ռուսաստանին, այլ Հայաստանի էներգետիկայի նախարարությանը: Հետեւաբար ակներեւ է, նշում է ռուսական լրատվամիջոցը, որ խոսք լինել չի կարող հայկական հոսանքարտադրման վրա ռուսական վերահսկողության մասին, իսկ գերմանացի ակնդիրներին նպատակ չի եղել օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցել, այլՙ ներկայացնել, թե Երեւանում Ռուսաստանի դեմ բողոքի օբյեկտիվ հիմքեր կան: RT- ը այնուհետ նշում է, թե «Օրվա համայնապատկերը» կարող էր լռության փոխարեն օգտվել ԱՄՆ նախկին պետքարտուղարի տեղակալ Փոլ Ռոբերտսի (Paul C. Roberts) շաբաթներ առաջ հրապարակած «Գունավոր հեղափոխություն Մակեդոնիայի համար» հոդվածից, որում ճշգրիտ նկարագրվում է, թե ամերիկյան «քսուքով», նրա սադրիչների կազմակերպած գունավոր հեղափոխությունների հաջորդ զոհերից մեկը Հայաստանն է լինելու, նոր Մայդանը Երեւանում կլինի:

Օբստրուկցիայիՙ քաղաքական գործընթացների բնականոն շարժումը խաթարող մարդասպան այս վարքի նպատակը իշխանափոխության պարտադրումն է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմական շրջափակման միջոցով աշխարհում կապահովի ԱՄՆ-ի առաջնորդությունը: Այս արյունոտ բեմադրությունների օրինակները ծանոթ են մեզ, շարադրում է RT-ըՙ հստակեցնելովՙ Մայդան, Հոնգկոնգ, Լիբիա, Թունիս, Վենեսուելա, Եգիպտոս: Եզրափակելով բողոքի իր նամակը Russia Today-ի գերմանական ծառայությունը նշում է, թե ամերիկյան Contour Global ընկերությունը մասամբ ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության մերձակա Overseas Private Investment Corporation (OPIC)-ից:

Մեր ներկայացրած վերոհիշյալ շարադրանքը ռուսական լրատվամիջոցի մեզ ծանոթ միակ հրապարակված բողոքն էր:

Գերմանիա

Խմբ. կողմից. – Հայաստանի էլեկտրաէներգիայի ամենամեծ մասը` 40 տոկոսը արտադրող Հայկական ԱԷԿ-ը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Երկու խոշոր ՀԷԿ-երի համալիրներն իսկապես պատկանում են նշված ռուսական եւ ամերիկյան ընկերություններին: Ինչ վերաբերում է ատոմակայանից հետո երկրորդ խոշոր էներգիաարտադրողներին` ՋԷԿ-երին, ապա հիմնական դերն այստեղ ունի Երեւանի նորակառույց ՋԷԿ-ը, որը նույնպես Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Հետեւաբար Հայաստանի էներգետիկ ոլորտի ռուսական հսկողության մասին գերմանական լրատվամիջոցի պնդումը իրականությանը չի համապատասխանում: Ռուսական Ինտեր ՌԱՕ ԵԷՍ-ին է պատկանում միայն էներգաբաշխում իրականացնող «Հայաստանի էլեկտրական ցանցերը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՎՐՈԽԱՂԵՐԸ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԵՆ ՌՈՒՍՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԵՆ ՌՈՒՍՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Նիկիտա Սիմոնյանը այն մարդն է, որի ղեկավարությամբ «Արարատը» 1973թ-ին նվաճեց խորհրդային ֆուտբոլի ամենաբարձր գագաթը՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ Այսօր՝...

ԿարդալDetails

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական